«Ինչպե՞ս աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ» դասընթաց քաղաքացիական հասարակության համար (փակված է)

logo

«Ինչպե՞ս աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ»

Դասընթաց քաղաքացիական հասարակության համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) դեկտեմբերի 13-14-ին քաղաքացիական հասարակության կազմակերպությունների և նախաձեռնությունների համար կազմակերպում է երկօրյա դասընթաց ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների և քաղաքացիական հասարակությանը հասանելի գործիքներից օգտվելու վերաբերյալ: Դասընթացը կազմակերպվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

Դասընթացը տեղի կունենա ԵՀՀ գրասենյակում: Այն կվարեն միջազգային և տեղական փորձագետներ։ Լեզուն հայերեն է, աշխատանքային մակարդակի անգլերենի և/կամ ռուսերենի իմացությունը կգնահատվի որպես առավելություն։

2015թ. ԵՀՀ իրականացրած որակական հետազոտությունը փաստում է, որ քաղաքացիական հասարակությունը լիարժեքորեն չի օգտագործում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հնարավորությունները։ Դասընթացի նպատակն է քաղաքացիական հասարակությանը ծանոթացնել և գործնական հմտություններ հաղորդել ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի և քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունների վերաբերյալ։ Մասնավորապես կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • Որո՞նք են ՄԱԿ-ի պայմանագրային և կանոնադրային մարմինները, ի՞նչ բան են համընդհանուր պարբերական դիտարկումը և հատուկ ընթացակարգերը,
  • Ի՞նչ դեր կարող է խաղալ քաղաքացիական հասարակությունը երկրում առկա մարդու իրավունքների հիմնահարցերը բարձրաձայնելու համար,
  • Ինչպե՞ս ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմիններին ներկայացնել այլընտրանքային զեկույցներ և աշխատել ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի շրջանակներում։

Ովքեր կարող են դիմել.

  • Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ,
  • Քաղաքացիական ակտիվ խմբերի, շարժումների, նախաձեռնությունների անդամներ,
  • Մարդու իրավունքների ոլորտում մասնագիտացած քաղաքացիական հասարակության խմբերի/կոալիցիաների անդամներ:

Ինչպես դիմել.

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, նշելով համապատասխան փորձը և հետաքրքության առարկան, մինչ ս.թ. դեկտեմբերի 2ը, agrigoryan@epfound.am էլ. հասցեով, թեմայի տողում նշելով «ՄԱԿ Մարդու իրավունքներ Ձեր կազմակերպության անունը»։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Տեղերը սահմանափակ են, ուստի մեկ կազմակերպությունից դասընթացին կարող է մասնակցել միայն մեկ ներկայացուցիչ։ Մասնակցությունն անվճար է։ ՀՀ մարզերից ժամանող մասնակիցների կացության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմեն Գրիգորյանին` էլեկտրոնային նամակ ուղարկելով agrigoryan@epfound.am հասցեով կամ զանգահարելով (+374) 91-25-15-82:

Print Friendly