Հանդուրժողականության միջազգային օր. Բաց դասախոսություններ (փակված է)

Նոյեմբերի 16-ը հանդուրժողականության միջազգային օրն է։ Այդ օրը ԵՀՀ-ն և Նիդերլանդների Թագավորության դեսպանությունը հրավիրում են ձեզ միասին խորհելու հանդուրժողականության մասին՝ մշակույթի, կրթության և գրականության համատեքստում։ Քննարկումը կկայանա նոյեմբերի 16-ին ժ. 14։00-16։00 Հայաստանի ամերիկյան համալսարանում։ Միջոցառմանը ելույթ կունենան՝

Նիդերլանդների Թագավորության դեսպան Յոս Դաուման
«Հանդուրժողականություն, թե՞ անտեղյակություն. Նիդերլանդների փորձը»

ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը
«Հանդուրժողականությունը հայ գրականության մեջ»

Կրթության և գենդերային հարցերի փորձագետ Նվարդ Մանասյանը
«Մանկություն, հանդուրժողականություն, կրթություն»

Մուտքն ազատ է։

Print Friendly