ԵՀՀ-ի համար ռազմավարական զարգացման խորհրդատվություն (փակված է)

consultancy-july-2016-logos

Հունիսի 20, 2016

 

Տեխնիկական առաջադրանք

ԵՀՀ-ի համար ռազմավարական զարգացման խորհրդատվություն

(ապահովվելու է ԵՀՀ-ի աշխատակազմի արտագնա նիստի ժամանակ)

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) գտնվում է աճի գործընթացում: Ներկայում ԵՀՀ-ն իրականացնում է մի քանի երկարաժամկետ կոնսորցիումային ծրագրեր՝ ՀԿ Դեպո, ՀաՄաՏեղ, ՄՔՏՄ, ինչպես նաև խտրականության հակազդման ու միջսահմանային ծրագրեր:

Ծրագրերի և նախագծերի հաջող իրականացմանը զուգահեռ ԵՀՀ-ն բախվում է նաև աճող կազմակերպչական մարտահրավերների՝ կապված սթրեսի նվազեցման, որակի ապահովվման, թիմի կառուցման, ազդեցության ոլորտների բազմապատկման, արտակարգ իրավիճակում արագ արձագանքման և այլ խնդիրների հետ: ԵՀՀ-ն ձգտում է զարգացնել իր ռազմավարական մտածողության կարողությունները, հակամարտող խմբերի միջև հաջողությամբ արդյունավետ նավարկելու հմտությունները, հակամարտությունը մեղմելու ծառայությունների մատուցման պորտֆոլիոն և կառուցողական համատեղ գործողությունները կոնսորցիումի և շահառու ցանցերի միջև:

Հետևաբար, իր աշխատակազմի ամենամյա արտագնա նիստի համար ԵՀՀ-ն փնտրում է բացառիկ որակավորում ունեցող խորհրդատուի կամ խորհրդատուների խմբի, որոնք կաջակցեն ԵՀՀ-ին վերոնշյալ որոշ կամ բոլոր խնդիրների լուծման հարցում: Արտագնա նիստի նպատակն է ռազմավարական զարգացումը: Թեկնածուն(ները) պիտի կարողանա մշակել սցենար և վարել արտագնա նիստը  Համակարգված մտագործունեության մեթոդաբանության (ՀՄԳՄ) կիրառմամբ: ԵՀՀ-ն և այլ գործընկեր կազմակերպությունները տարիներ շարունակ օգտագործել են ՀՄԳՄ-ն՝ մի շարք ռազմավարական գործողություններ մշակելիս: ԵՀՀ-ն գտնում է, որ ՀՄԳՄ-ն իր կազմակերպչական աճի շրջանակներում կարիքների բավարարման լավագույն մեթոդն է: Հայտատուն պիտի ունենա ՀՄԳՄ-ի օգտագործմամբ սցենարի մշակման ու արտագնա նիստի վարման նշանակալի փորձ:

Մատուցվող ծառայության անվանումը՝ ԵՀՀ-ի համար ռազմավարական զարգացման խորհրդատվություն:

Նպատակները՝

  • ՀՄԳՀ-ի հիման վրա մշակել համապատասխան սցենար և վարել աշխատակազմի եռօրյա արտագնա նիստ;
  • Իրականացնել ԵՀՀ թիմի կարողությունների գնահատում, տրամադրել առաջխաղացման լավագույն ուղիների վերաբերյալ խորհրդատվություն, ներկայացնել գաղափարներ ԵՀՀ-ի՝ ամենաարդյունավետ և իրագործելի բարեփոխումների և զարգացման վերաբերյալ:

Ակնկալվում է, որ խորհրդատուն(երը) պիտի. ա) ստեղծի ինտերակտիվ միջավայր, որը կնպաստի հաղորդակցությանը, կխրախուսի ստեղծագործական մտածողությունը, կամրապնդի թիմային հարաբերություններն ու կլիցքավորի թիմին; բ) աջակցի ԵՀՀ-ին խնդիրների լուծման ռազմավարությունների մշակման հարցում; գ) տեղափոխի թիմի տեսլականները և ցանցի կառուցման կարողությունները նոր մակարդակի վրա; դ) կատարելագործի կազմակերպչական կարողություններն այլ հնարավոր միջոցներով:

 

Աշխատանքի շրջանակ՝

  • Մշակել աշխատակազմի արտագնա նիստի մեթոդաբանությունը և սցենարը՝ ԵՀՀ-ի կարիքներին համապատասխան;
  • Կազմակերպել, վարել և ղեկավարել պլենար և խմբային աշխատանքի նիստեր՝ համապատասխան սցենարի հիման վրա՝ հաշվի առնելով կազմակերպչական մշակույթն ու ռազմավարական զարգացման կարիքը;
  • Ներկայացնել մտածելու, ռեֆլեքսիայի, թիմային աշխատանքի և ՀՄԳՀ-ի այլ հասկացություններ՝ ԵՀՀ-ի կողմից տրամադրած բանալի բառերի հիման վրա (բանալի բառերը հիմնված են ԵՀՀ-ի աշխատակազմի ակնկալիքներին վրա);
  • Ներկայացնել ՀՄԳՄ-ն ԵՀՀ աշխատակազմին;
  • Եզրակացնել, թե ինչպե՞ս և արդյո՞ք կարող է ՀՄԳՄ-ն օգտագործվել ԵՀՀ-ի ամենօրյա աշխատանքում;
  • Մշակել աշխատակազմի արտագնա նիստի արդյունքների վերաբերյալ զեկույց, որում կընդգրկվեն արդյունավետ ռազմավարական զարգացման վերաբերյալ առաջարկներ, ինչպես նաև ԵՀՀ աշխատակազմի կարողությունների և աշխատանքային գործընթացի կազմակերպման լավագույն ուղիների կապակցությամբ նկատառումներ:

Ով կարող է դիմել. հայտատուները կարող են լինել անհատներ, անհատների խմբեր կամ կազմակերպություններ:  

Մրցույթը հաջող անցնելու համար հետաքրքրված հայտատուները պիտի ունենան.

  • ՀՄԳՄ-ի հիման վրա միջոցառումների կազմակերպման առնվազն 5 տարվա փորձ;
  • Հայաստանում և արտերկրում հայտնի ընկերություններին / կազմակերպություններին խորհրդատվական ծառայությունների մատուցման պորտֆոլիո:

Հայտը պիտի ներառի.

  1. Համապատասխան փորձի, ինչպես նաև նախկինում մատուցված ծառայությունների և կազմակերպությունների վերաբերյալ տեղեկատվություն պարունակող Հետաքրքրության նամակ (գրված ազատ ոճով);
  2. ԵՀՀ-ին առաջարկվող ՀՄԳՄ-ի վարժության ընդհանուր նկարագրի նախագիծը (սցենարի նախագիծը);
  3. Աշխատակազմի արտագնա նիստի համար անհրաժեշտ նյութերի նախագծային ցուցակը (կարդալու նյութեր; մեդիա նյութեր; այլ);
  4. Խորհրդատվության համար օրական վարձատրության և խորհրդատվություն տրամադրելու համար անհրաժեշտ օրերի վերաբերյալ տեղեկատվություն, հաշվի առնելով, որ միջոցառումը կկայանա երեք լրիվ օր (10-12 ժամ օրական)՝ Երևանից դուրս գտնվող հանգստյան տանը, և նրան մասնակցելու է 25-30 անձ;
  5. Խորհրդատու(ներ)ի կենսագրականը (թիմերի դեպքում կդիտարկվի դիմումատուների համակցված փորձը):

Խնդրում ենք ուղարկել պահանջվող փաստաթղթերը հայերեն կամ անգլերեն լեզուներով՝ jobopportunity@epfound.am էլ. hասցեով:

Ձեր էլ. նամակի գլխագրում խնդրում ենք նշել` Strategic Consultancy, Ձեր/Ձեր կազմակերպության անունը:

Հայտերի ընդունման վերջնաժամկետն է 2016 թ. hուլիսի 1-ը, ժամը 17:00-ը:

Կարճ ցուցակում հայտնված հայտատուները հնարավոր է հրավիրվեն հարցազրույցի:

Հաջողակ հայտատուն(ները) կտեղեկացվի մինչև 2016 թ. hուլիսի 8-ը:

Հաղթող հայտատուի հետ կկազմակերպվի հանդիպում՝ ԵՀՀ-ին ծանոթացնելու, ինչպես նաև ԵՀՀ թիմի անդամների հարցերին պատասխանելու նպատակով:

Արտագնա նիստը նախատեսված է 2016թ. հուլիսի 18-20, օրերը հնարավոր է փոփոխվեն այդ շաբաթվա ընթացքում:

ՆՇՈՒՄ. Ձեր թեկնածության դիտարկման հավանականությունը բարձրացնելու նպատակով, խնդրում ենք ուսումնասիրել ԵՀՀ-ի կայքէջը՝  www.epfarmenia.am և ծրագրային պորտֆոլիոն` մինչև դիմելը: 

***

Սույն հայտարարությունն իրականացվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Այստեղ արտահայտված տեսակետները միմիայն մասնակիցներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Տեխնիկական առաջադրանք

 

Print Friendly