«Սոմելյե հանդիպումներ» ՀԿ-ների հետ

Հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները հաճախ առիթ չեն ունենում գործընկերների հետ դեմառդեմ հանդիպելու, քննարկելու ամենօրյա այն խնդիրներն ու կարիքները, որոնք խանգարում են դառնալ մրցունակ։

ԵՀՀ-ի մասնագետները սիրով հյուրընկալում են ՀԿ-ների ներկայացուցիչներին «սոմելյե» խորհրդատվական հանդիպումների շրջանակում և կիսվում իրենց գիտելիքով, կուտակած փորձով և կարողություններով` ռազմավարական պլանավորման, հաղորդակցային համակարգերի, ծրագրերի ֆինանսական պլանավորման և այլ թեմաներով։

Նպատակը մեկն է` միմյանցից սովորել սովորեցնելով, ամրապնդել ՀԿ-ների կարողությունները կայուն լինելու և արդյունավետ աշխատելու համար։

Եթե դուք նույնպես զգում եք խորհրդատվության կարիք, ապա կարող եք ծանոթանալ այս հնարավորությանը գրելով Փիրուզա Մանուկյանին՝ pmanukyan@epfound.am կամ Գայանե Մկրտչյանին՝ gmkrtchyan@epfound.am:

Հանդիպումները կազմակերպվում են «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ։

Print Friendly