Ստվերային զեկույց Համայնքային սեփականության կառավարումը խոշորացված Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքներում։ Հետազոտական հայտերի ընդունման հրավեր

CELoG_logos

Ստվերային զեկույց

Համայնքային սեփականության կառավարումը խոշորացված Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքներում։

Հետազոտական հայտերի ընդունման հրավեր

Նախաբան

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) Հանրային Մասնակցություն Տեղական Ինքնակառավարմանը (ՀաՄաՏեղ) ծրագրի շրջանակներում հրավիրում է համապատասխան մասնագիտական փորձ ունեցող հետազոտողներին մասնակցելու «Համայնքային սեփականության կառավարումը խոշորացված Թումանյան, Դիլիջան և Տաթև համայնքներում» թեմայով հետազոտական զեկույց պատրաստելու մրցույթի։

ՀաՄաՏեղ ծրագիրը հնգամյա գործընթաց է, որի նպատակն է բարձրացնել հանրային մասնակցության աստիճանը ապակենտրոնացման և տեղական ինքնակառավարման բարեփոխումներում: Ծրագիրը քաղաքացիներին տրամադրում է վստահելի տեղեկատվություն և հզորացնում քաղաքացիական հասարակությանը` արդյունավետ, հաշվետու և մասնակցային տեղական ինքնակառավարումը խթանելու նպատակով:

Ծրագիրն իրականացվում է Համայնքների ֆինանսիստների միավորման (ՀՖՄ) կողմից՝ Տեղեկատվական համակարգերի զարգացման և վերապատրաստման կենտրոնի (ՏՀԶՎԿ), Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ), Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի, ԵՀՀ և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ, և ֆինանսավորվում է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության (ԱՄՆ ՄԶԳ) կողմից:

Զեկույցի նպատակները.

  • Ուսումնասիրել և գնահատել համայնքային սեփականության կառավարման գործընթացը և հիմնախնդիրները խոշորացված համայնքներում,
  • Համեմատել համայնքային սեփականության կառավարումը մինչև խոշորացումը և խոշորացումից հետո,
  • Գնահատել համայնքային սեփականության գույքի կառավարման մեխանիզմների արդյունավետությունը և թափանցիկությունը,
  • Գնահատել խոշորացված համայնքներում գույքի կառավարման արդյունավետության ազդեցությունը համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների (նախադպրոցական, արտադպրոցական կրթական հաստատություններ, գրադարաններ, թանգարաններ, մշակույթի տներ և այլն) կողմից մատուցվող ծառայությունների որակի, համայնքի բնակիչների համար դրանց մատչելիության վրա
  • Մշակել առաջարկություններ բազմաբնակավայր համայնքների համայնքային սեփականության կառավարման թափանցիկության և արդյունավետության բարձրացման վերաբերյալ

Հետազոտությունը կատարելու համար ԵՀՀ–ն տրամադրում է 4000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (գումարն ընդգրկում է հարկերը)։

Հետազոտության արդյունքները լայնորեն կտարածվեն շահառուների մեջ և կներկայացվեն պատկան մարմիններին։ Դրանք կօգտագործվեն նաև ծրագրի հետագա փուլերում։

Ով կարող է դիմել.

Անհատ հետազոտողներ կամ հետազոտողների խմբեր

Տևողությունը՝ 3 ամիս

Դիմումի փաթեթ.

  • Հետաքրքրության նամակ
  • Գործողությունների պլան, ներառյալ առաջարկվող մեթոդաբանությունը
  • Ծրագրի բյուջեն, որը կարող է ընդգրկել հետևյալ ծախսերը՝ տրանսպորտային ծախսեր, կացության ծախսեր, հոնորար
  • Վերջին երկու-երեք նման հետազոտությունների կարճ նկարագիր կամ այլ աշխատանք, որ կհիմնավորի դիմորդի կարողությունները հետազոտություն կատարելու համար (նկարագրերը չպիտի գերազանցեն 1-2 էջը, հետազտությունն ամբողջությամբ կարելի է կցել)
  • Ինքնակենսագրական/CV

Ակնկալվող արդյունք.

30-40 էջի սահմաններում զեկույցը պիտի պարունակի.

  • Համառոտագիր, որը պիտի ներկայացնի զեկույցի առավել կարևոր դրույթները (3-5 էջ)
  • Ուսումնասիրության մեթոդաբանության կարճ նկարագրություն
  • Հավաքագրված նյութի վերլուծություն
  • Հավաքագրված նյութի կարճ ներկայացում
  • Ուսումնասիրության շրջանակներում կատարված աշխատանքի կարճ նկարագրություն
  • Եզրակացություններ և առաջարկություններ
  • Հավելվածներ

Ընտրությունը.

Դիմումների ներկայացման վերջնաժամկետը՝ 2017թ. մայիսի 22, ժամը 17։00։ 

Դիմումները պետք է ուղարկել Ծրագրի օգնական Ջուլյա Սահակյանին, jsahakyan@epfound.am էլ-փոստով:

Միայն կարճ ցուցակում ներգրավված դիմորդները կստանան պատասխան և կհրավիրվեն հարցազրույցի։

Print Friendly