Տարածաշրջանային զարգացումներ․ երեք ծովերի տեսություն (Jam Session 15)

Դավիթ Հովհաննիսյանի դասախոսությունը ԵՀՀ կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցի ժամանակ, հոկտեմբերի 31, 2015թ․։

Տեսանյութի սղագրությունը

0:25 – Իմ անունը Դավիթ Հովհաննիսյան է, ես այսօր սկզբից ձեզ պատմելու եմ երեք ծովերի համակարգ. մի ուրեմն տեսության մասին, որը այնքան էլ տեսություն չի, ինչքան ավելի շատ անալիտիկ կաղապար է, մոդել, որի շնորհիվ  հնարավոր է լինում բավականին շատ բաներ կանխագուշակել, հասկանալ, պարզել:

0:54 – Դ. Կյանքը ի՞նչ է: Շարժո՛ւմ, չէ՞: Շարժվո՛ւմ ես՝ կա՛ս: Ցանկացած տիպի շարժում, հա՞:

1:09 – Հա՛, ցանկացած տիպի շարժում:

1:11 – Դ. Ասենք՝ Դեկարտի (-ցանկացած տիպի…) «Ես մտածում եմ, ուրեմն գոյություն ունեմ» ՝ «cogito ergo sum, չէ՞, հա՛, էդ էլ է շարժում, չէ՞: Հա՛: Լա՛վ, իսկ շարժումը  ո՞նց  ենք  չափում:        

1:30 – Շարժումը, երեխե՛ք, դպրոցում սովորել եք՝ արագությամբ և…         

1:37 – Դ. Արագությամբ… և  տարածությամբ, չէ՞:    

 -Ժամանակի…       

1:39 – Ժամանակի՛ նաև:

1:41 – Դ. Հա՛, դե այդ արագությունը տարածություն և ժամանակի բանն է, չէ՞: Եվ փաստորեն  տալիս էինք այն երկու հիմնական կատեգորիաները, ժամանակը՝ t-ն, և տարածությունը՝ s, չէ՞: Հիմա՝ այս երկուսը փոխվե՞լ են, երեխաներ:

-Հա՛:

2:06 – Դ. Ահա՛, իհարկե փոխվել են: Եվ ո՞նց:         

2:11 – Տեխնիկայի զարգացում…

2:12 – Դ. Ժամանակը արագ է գնում, ահա՛, դա նշանակում է ի՞նչ: Դա նշանակում է այն, որ միևնույն ժամանակի, միավորի ընթացքում մենք այսօր անում ենք շատ ավելի շատ բան, հա՞, քան թե երբևիցէ նախկինում, չէ՞: Դա նշանակում է, որ ժամանակը ընդլայնվել է, չէ՞:  Կարող է, ասենք, եթե ինձ հիշողությունս չի դավաճանում, առաջին  եվրոպական նավերը, որ հասել են Չինաստան կամ Ճապոնիա, պատահաբար են նախ հասել, և հետո երկուսուկես-երեք տարի ծովում բան… գնացել են, այն էլ իրենք չգիտեին իհարկե ո՞ւր են գնում և ի՞նչ է լինելու, հա՞: Իսկ հիմա ամենապրիմիտիվ ձևով նստում ես ինքնաթիռ և մի քանի ժամ հետո այնտեղ ես: Բայց կա ավելի պրիմիտիվ ձև՝ կոճակը սեղմում ես և քո նամակն արդեն այնտեղ է, չէ՞: Դա նշանակում է, որ ժամանակն ընդլայնվել է և մենք մի վայրկանում կարող ենք ամբողջ աշխարհի հետ կապակցվել, հա՞: Ու էդ աշխարհի սահմանները ո՞րն են:

3:36 – Բայց ո՞ւնի աշխարհը սահմաններ: Կլոր է:

3:40 – Դ. Ես իմ աշխարհի սահմաններն ունեմ և դուք էլ ունեք:

3:45 – Ինչքա՞ն են պատկերացումները լինում, երևի էդքան էլ… Ես չգիտեմ:

3:48 – Դ. Իմ «ադրեսբո՛ւքն» է:          

3:50 – Ֆեյսբուքը՞:         

3:52 – Իմ «ադրեսբո՛ւքն» է: Էն բոլոր հասցեները, որ ես ունեմ և որոնք չունեմ, բայց ինձ համար հասանելի են: Էդ ա… Էդ իմ աշխարհի քարտեզը էդ ա, չէ՞: Ես կարող եմ շատ աբստրակտ ասել, որ էս ա, տեսե՛ք, մեծ աշխարհ է, էս է, էն է, բայց իմ վրա ռեալ իրականացվող ակտուալ աշխարհն այն է, որտեղ որ ես ինֆորմացիոն կապակցվածության, կոմունիկատիվ կապերի մեջ եմ գտնվում:

Եվ նույն տրամաբանությամբ՝ տարածությունը սեղմվել է: Ահա, նույն օրինակը. նավը գնաց երեք-չորս տարի, կամ ընդամենը 20-րդ  դարի կեսերին Անգլիայից նավը գնում էր Միացյալ Նահանգներ, եթե չեմ սխալվում՝ երկու-երեք շաբաթվա ընթացքում, հա՞: Իսկ հիմա «կոնկորդները» նորից ինչքան գիտեմ թռնում են և երեք ժամում: Երեք ժամում, հա՞: Այսինքն՝ տարածությունը սեղմվել է, հա՞: Այսինքն՝ այդտեղից ևս մի շատ կարևոր եզրակացություն: Յուրաքանչյուրիս համար մեր երկրագնդի վրա յուրաքանչյուր կետ հասանելի է, հա՞:

Թվում է՝ ես ինձ հակասում եմ: Իմ ակտուալ աշխարհը իմ «ադրեսբուքի» շրջանակներն են, իսկ միևնույն ժամանակ ասում եմ. յուրաքանչյուր կետից յուրաքանչյուր… յուրաքանչյուր անձի համար յուրաքանչյուր կետ երկրագնդի վրա հասանելի է: Այսինքն՝ հնարավոր աշխարհս շատ ավելի մեծ է, քան թե ակտուալ աշխարհս, հա՞: Ասենք եթե մի քիչ էլ զոռ տանք, հըլը Մարս ենք թռնելու, այսինքն՝ ինձ համար պոտենցիալ իմ հնարավոր աշխարհը նաև այլ մոլորակն էլ է սկսում հասանելի դառնալ, արդեն ոչ թե տեսական, այլ շոշափելի, ակտուալ մակարդակով:

Երկրորդ կարևոր կետը, որի վրա ուզում եմ ձեր ուշադրությունը դարձնել, դա այն է, որ տարածությունը եթե սեղմվում է, մեր քաղաքական, աշխարհաքաղաքական, աշխարհատնտեսական վերլուծությունների միավորն էլ պիտի փոխվի, հա՞: Հիմա, երբ որ մենք վերցնենք նախկինում շատ ակտուալ, հա՞, ինչ-որ մի փոքր ռեգիոն մի երկրի և սկսենք վերլուծել, մենք ոչինչ չենք հասկանա, որովհետև էդ փոքր ռեգիոնն այսօր կապված է ну գրեթե ամբողջ աշխարհի հետ, հա՞: Ակտուալ կապված է, զգալի մասը, պոտենցիալ կամ հնարավոր կապված է ամբողջ աշխարհի հետ: Եթե մենք վերցնում ենք այսպես կոչված Հարավային Կովկասը կամ Անդրկովկասը, հա՞. Անդրկովկաս ո՞վ է մեզ ասում՝ ռուսնե՛րը, ինչի՞ են մեզ այդպես ասում:

7։09 – Որովհետև Կովկասի այս կողմն ենք։

–Հա՛, այսինքն՝ իրանք մեզ համար Անդրկովկաս են, չէ՞: Կովկասի էն կողմն են, Անդրկովկաս են իրանք մեզ համար: Հա՛, իսկ մենք, եթե քարտեզով նայում ես, դե Հարավային Կովկաս ենք, հա՞, աշխարհագրորեն, բայց եթե նայում ես պատմական հիշողության առումով, հա՞, պատմական գործընթացների առումով, ապա մենք Հարավային Կովկասի հետ առանձնապես, հա՞, ոնց որ թե կապված չենք, չնայած կապված ենք վերջին երկու հարյուր տարին գոնե անընդհատ: Բայց ես ավելին ասեմ, որ այս մասը Հայաստանի, որը մենք անվանում ենք Հայաստանի Հանրապետություն, դա շատ ավելի երկար է կապված, քանի որ նաև իրանական պետության մեջ է մտել, որի մեջ մտել է նաև Վրաստանով, և այլն, և այլն, հա՞: Այսինքն՝ մեզ տարածաշրջանը, որը մեզ թվում է, որ մենք ինչ-որ սխալմամբ ենք հայտնվել այդտեղ, իրականում այդքան էլ այդպես չի, հա՞: Բայց մեր ուղեղի մեջ դա ինչ-որ առանձնապես չի ուզում տեղավորվել: Ի՛նչ պատճառներով:

Շատ պարզ պատճառներով, որովհետև ունենք պատմական հիշողություն, երկրորդը՝ ունենք որոշակի միֆոլոգեմներ, որոնք մեր ինքնության հիմքն են կազմում, որոնք կապված են ցեղասպանության հետ, բացի այդ՝ այլ կապերով, այսինքն՝ գործելու համար՝ շատ ավելի ակտուալ կապերով, որովհետև մենք կապված ենք այս մեր փոքր երկրից՝ մեր բնական կապերով, մեր ինֆորմացիոն, բնական, տարերայնորեն ստեղծված, բայց բնական կապերով՝ ամբողջ աշխարհի հետ:

Ահա՛, այսինքն՝ եթե մենք մի քիչ ավելի խորանանք, մենք կտեսնենք, որ մեր տարածաշրջանն այն է, որը մեր ընդհանրական «ադրեսբուքն» է, չէ՞: Այսինքն՝ ինչքան Հայաստանի Հանրապետությունում մարդ է ապրում, դրանց ամբողջական «ադրեսբուքի» սահմաններն է:

Սա մի քիչ էնպես՝ տեսական եմ ասում, բայց իրականում շատ ակտուալ է, որովհետև մեր բոլոր սոցիալական, տնտեսական, քաղաքական, մասնագիտական կապերն իրականացվում են հենց այդ «ադրեսբուքի», այդ աբստրակտ, հա՞, «ադրեսբուքի» այսպես կոչված, չակերտավոր ասենք, «հայկական ադրեսբուքի» շրջանակում:

Ընդ որում պարտադիր չի հայկական լինի, հա՞, որովհետև հազար ու մի կապ կա, որոնք կողքից գալիս են և կպնում են:

Հիմա մի քիչ գանք ավելի դեպի հողը, ավելի այսպես հողեղեն խնդիրներից խոսենք: Միայն Հարավային Կովկասից, որը (երեք) ճանաչված, երկու համարյա չճանաչված և մի չճանաչված պետությունից է չէ՞ բաղկացած: Եվ այս վեց սուբյեկտների կապերն իրար մեջ բավականին էսպես խարխլված են, միայն որոշ հատվածներում են ստաբիլ իրականացվում, հա՞, հողի վրա, իսկ մյուս հատվածներում ընդհատված են և գոյություն չունեն կամ գրեթե գոյություն չունեն, եթե սպորադիկ… Սպորադիկ գիտեք չէ՞ որն է, այն, որ անկանխատեսելի է, հանկարծ ծնվում է, բան: Սպորադիկ տեղի ունեցող կապեր կարող են լինել, որոնք հաշվի առնել բավականին դժվար է, այդ պատճառով մենք ստիպված ենք անտեսել:

Ուրեմն՝ ի՞նչ պիտի նայենք, եթե փորձում ենք հասկանալ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհով և մեզ համար ակտուալ են: Մենք պիտի մեծացնենք շրջանակը այ այդ կապերի, և այստեղ մի հատ հետաքրքիր բան կա: Քերականությունից գիտեք, չէ՞. առաջին դեմքը՝ «ես եմ», չէ՞, երկրորդ դեմքը՝ «դու ես», երրորդ դեմքը՝«նա է»: Երբ որ նայում ես մեր այ էս վեց սուբյեկտներին, տեսնում ես, որ «ես եմ», հետո՝ «դու» չկա պրակտիկորեն, կամ ամեն մի «ես»-ը ունի ընդամենը մի «դու» այդ վեցի մեջ, կամ չունի ընդհանրապես: Այսինքն՝ ինքը շրջապատված է «նա»-երով, հա՞: «Նա»–ն դա այն է, ինչը ինձ հետ ուղղակի կոնտակտ չունի, չէ՞: «Ես» և «դու» ունենք՝ ես քեզ ճանաչում եմ, դու ինձ ճանաչում ես: «Նա»–ն օտար է, հա՞: Եվ հանկարծ դուրս ենք գալիս այս վեցի շրջանակներից, տեսնում ենք, որ այնտեղ «դու»–եր կան, չէ՞: Եվ այդ «դու»-երով, երբ որ փորձում ես արդեն կազմել պատկերացում քո հետ կապված գործընթացների, տեսնում ես մի շատ հետաքրքիր բան. տեսնում ես, որ այդ բոլոր գործընթացները  միասնական բնույթ ունեն և այդ միասնական բնույթն այսպես թե այնպես, միշտ, որպես կանոն, ի վերջո հանգում է երեք ծովերի համակարգին՝ Սև, Կասպից և Միջերկրական ծով:

Բայց մինչև դրան անցնելը մի բան էլ, հա՞. մենք սկսեցինք մեր զրույցը նրանով, որ աշխարհը գլոբալ է: Եվ ի՞նչ է դա նշանակում: Դա նշանակում է, որ փոքր է, հնչեց էստեղ, դա նաև նշանակում է հետևյալը, որ յուրաքանչյուր կետից յուրաքանչյուր մյուս կետը հասանելի է երկրագնդի վրա։ Դա նշանակում է ևս մի շատ կարևոր բան, որ յուրաքանչյուր կետ յուրաքանչյուր մյուս կետով շահագրգռված է և կապված է դրա հետ: Դա նաև նշանակում է, որ այն գործընթացները, որոնք տեղի են ունենում աշխարհում այսօր, աստիճանաբար ավելի ու ավելի գլոբալ են, և դա նախ և առաջ վերաբերվում է ենթակառուցվածքներին:

Ենթակառուցվածք ասելով ես հասկանում եմ այն բոլոր համակարգերը, որոնք ուղղված են մարդկանց գոյությունը, գոյատևումն ապահովելուն: Ոչ թե կենսամակարդակը բարձրացնելուն, ինչը երկրորդ խնդիրն է, այլ ուղղակի գոյությունն ապահովելու համար այն մակարդակի վրա, որն այսօր մենք համարում ենք քաղաքակրթական: Այսինքն՝ դա ինֆորմացիոն հոսքերն են, դա ֆինանսական հոսքերն են, դա տնտեսական հոսքերն են և դրա տակ այսինքն մենք կարող ենք հասկանալ այն ամենը, որը կազմում է գլոբալ տնտեսությունը: Եվ քանի որ այդ բոլոր պրոցեսները գլոբալ են, ապա ենթակառուցվածքները նույնպես, ցավոք սրտի կամ փառք Աստծո, դառնում են գլոբալ. գլոբալ ենթակառուցվածքներ: Ո՛ր թերթը բացեք, ո՛ր սայթը մտնեք այսօր դրա օրինակները կան, հա՞: Ну, ասենք ինչ որ մե՜ծ երկաթգծերի մասին է խոսքը գնում, չէ՞, ասենք… Չինաստանն այսօր Վրաստանի հետ երկաթգծով կապված է, հա՛, մե՜ծ գլոբալ պրոյեկտ է, չէ՞ ՝ Թիֆլիս հասավ չինական գնացքը: Բաքու-Ջեյհան, չէ՞… Եվ հազար ու մի պրոյեկտներ, որոնք էլի կապված են սրա հետ, սկսած տխրահռչակ Նաբուկոյից, վերջացրած տարբեր գույներ ունեցող սթրիմների, հա՞, այդ հոսանքներ… հոսքերի հետ, հա՞: «Երկնագույն հոսք» է, չգիտեմ ինչ հոսք է, հա՞, հարավայի՜ն, հյուսիսայի՜ն: Այս բոլորը գլոբալ ենթակառուցվածքներ են:

Հիմա. գլոբալ ենթակառուցվածքների համար անհրաժեշտ է գլոբալ կառավարում: Եվ, երբ որ մենք ասում ենք, որ, ուրեմն, գլոբալացում է տեղի ունենում, մենք սովորաբար նկատի ունենք, որ, այ, Ամերիկան գլոբալացնում է աշխարհը, հա՞, իրա տակ է վերցնում, ինչը այդպես չի: Այսինքն՝ Ամերիկան իհա՛րկե ունի այդ նպատակը, բայց ինքը մենակ չի, միակը չի, որ այդ նպատակն ունի: Կա չինական պրոյեկտ, կա ռուսական պրոյեկտ, կա եվրամիութենական պրոյեկտ, հա՞, որը շատ այսպես ավելի նենց տարիքով լեդիի պես է իրեն պահում, բայց կա այդ պրոյեկտը: Եվ վերջերս մենք տեսնում ենք, որ կա, ասում ենք, սունիական պրոյեկտ, հա՞, կա շիական պրոյեկտ, մի հատ նայեք Աֆղանստանի շիական գոտուց Իրանով, Իրաքով, Սիրիայով՝ Լիբանան, չէ՞: Հսկայական մի հատ գոտի է, որը բաժանում է սունիական աշխարհը երկու մասի ու կապերը թուլացնում է սրանց միջև:

Եվ այդ բոլոր պրոյեկտները պայքարում են: Իհարկե որոշ իմ թված պրոյեկտներն ունեն տարածաշրջանային նշանակություն, բայց ոչ էն հին իմաստով, որը մենք օգտագործում էինք «տարածաշրջան» հասկացությունը բնութագրելիս, հա՞: Այդ իմաստով մենք ոչինչ չենք հասկանում, մենք մեգառեգիոնների հետ այսօր գործ ունենք: Մեգառեգիոնը այդ հենց երեք ծովերի համակարգն է տվյալ դեպքում: Աշխարհի մյուս մասերում կան այլ մեգառեգիոններ, ինչի փայլուն վկայությունը մենք ընդամենը երկու շաբաթ առաջ տեսանք, երբ որ հայտարարվեց մի հսկայական, հա՞, այսպես, չեմ սիրում այդ բառն օգտագործել, միշտ ժպիտով եմ օգտագործում, բայց այս դեպքում ճիշտ է՝ դարակազմիկ նշանակություն ունեցող իրադարձություն, «Խաղաղօվկիանոսյան միություն», որը Միացյալ Նահանգները կարողացավ ստեղծել: Դա նշանակում է աստիճանաբար լրիվ ազատել այդ ամբողջ հսկայական տարածաշրջանը ներքին փականքներից: Սահման չեմ ուզում ասել՝ փականքներից:

Ահա, եկանք մի կարևոր բառի՝ փականք, որը հոմանիշ չի, բայց իմաստով շատ համապատասխանում է՝  խցանում, հա՞, խափանում, քայքայում, այ այս բառերին, որոնց մասին մենք դեռ առիթ կունենանք այսօր խոսելու:

Ենթակառուցվածքների գլոբալ կառավարման փաթեթի մեջ հիմնական դերակատարություն ունենալն անհրաժեշտ և կարևորագույն ռեսուրսն է, որպեսզի այդ պրոյեկտների հետևը կանգնած ուժերն ապահովեն իրենց տնտեսությունների դինամիկ զարգացումը: Առանց դրա իրենք երաշխավորված չեն: Առանց դրա իրենց տնտեսությունները դատապարտված են լինելու աստիճանաբար նվազեցնել իրենց զարգացման արագությունը և, ինչը անխուսափելի է, աստիճանաբար պիտի, ուրեմն, ստագնացիայի ենթարկվեն, փտեն, հետ ընկնեն, և այսպիսով այդ մրցակցության մեջ պարտություն կրեն: Այստեղ մի հատ վերջակետ դնեմ և ձեզ խնդրեմ ինձ հարցեր տալ: Ես ձեզ շատ հարց տվեցի, հիմա մի քիչ էլ դուք ինձ հարց տվեք:

20:18 – Ուզում եմ հասկանալ, թե ի՞նչ տարբերություն կա գլոբալ և համաշխարհային ազդեցությունների միջև:

20:26 – Դ. Դե, իրականում, իմ կարծիքով, գլոբալն ուղղակի ցույց է տալիս, որ աշխարհը կլոր է, չէ՞, իսկ համաշխարհայինը ցույց է տալիս, որ մենք ինչ-որ աշխարհի հետ գործ ունենք: Համաշխարհայինը մի քիչ ավելի պակասավոր իմաստ ունի: Հիմա ասեմ ինչի: Բոլորդ գիտեք Հռոմեական կայսրության մասին, հա՞, Պաքս Ռոմանա՝ հռոմեական աշխարհ, որն այ էդ ամբողջ Միջերկրական ծովի ավազանով դեպի հյուսիս մինչև գերմանական անտառներ, որտեղ արդեն էլ չկարողացան գնալ, և հարավ՝ մինչև անապատներ, որոնք արդեն չկարողացան հաղթահարել, և դեպի Սև ծով՝ այնուամենայնիվ Սև ծովն ինչ-ինչ պատճառներով, հիմա չխորանանք, շատ հետաքրքիր են այդ պատճառները, բայց հիմնականում դուրս մնաց հռոմեական աշխարհից, հա՞: Չնայած, տեսե՛ք, Կասպից ծով է հասել չէ՞, հա՛, բայց էդ բախումը՝ մշտական, որ գոյություն ուներ, ուրեմն, Պարսկաստանի հետ, հա՛, կանգնեցնում էր տարբեր դարաշրջաններում, տարբեր սահմանների վրա: Դա աշխարհ էր և բոլոր գործընթացները, որ այնտեղ տեղի էին ունենում, համաշխարհային էին, բայց ոչ գլոբալ ձևով: Որովհետև էս քարտեզի վրա չկա, բայց որ մի քիչ առաջ գնանք, այն կողմ գնանք, հա՞, դեպի արևելք գնանք, կտեսնենք էլի մի հսկայական աշխարհ, չէ՞, չինական աշխարհ, որն արդեն ինքն էր իր գլոբալացումն իրականացնում, որը համաշխարհային էր, հա՞, բայց ո՛չ հռոմեացիք գիտեին չինացիների մասին, ո՛չ էլ չինացիները գիտեին հռոմեացիների մասին: Իրենք համաշխարհային էին, բայց գլոբալ չէին:

22.21 – Սա, տեսնում եք, Միջերկրական ծովն է, հա՞, Միջերկրական ծովը, որը Պաքս Ռոմանայի մեջ է եղել, տեսե՞ք ինչքա՜ն պետություններ կան այստեղ, որոնք մի շարք չափանիշներով իրարից շատ տարբեր են, հա՞, և մշակութային առումով շատ տարբեր ադապտացման արագություն ունեն, հա՞:

Իմ հիմնական կոնցեպտն ասեմ, մենք էսօր ապրում ենք, Հանթինգտոնը մոռացեք, մի՛ քաղաքակրթական համակարգի մեջ: Դա թվային քաղաքակրթական համակարգն է, կամ, Պոպերն ասում է, ինֆորմացիոն: Հա՞։ Թվային, ինձ թվում է, ավելի ճիշտ է բնորոշում: Շատ տարբեր են սրանց ադապտացումը՝ այս մշակույթների, այ այս մեր ժամանակակից թվային քաղաքակրթությանը: Տեսե՛ք, Լիբիա, Թունիս, Ալժիր, Մարրոկո՝ նույնիսկ սրանք շատ տարբեր են: Ну նախ Լիբիան այսօր քաղաքական քարտեզի վրա գոյություն չունի ուղղակի, այնպես որ Լիբիայի մասին հիմա խոսել որպես ինչ-որ կանոնակարգված տարածության մասին շատ դժվար է: Եգիպտոս՝ շատ հետաքրքիր պրոցեսներ, և շատ դժվար է ասել, թե այդ պրոցեսների արդյունքն ի վերջո ի՞նչ է լինելու, որովհետև այնտեղ ամեն ինչ դեռ եռում է: Եվ բաժանում ենք սովորաբար հարավ-արևելյան մասով՝ այնտեղ Իսրայել, Հորդանան, Սիրիա, Լիբանան, հա՞, տեսեք ինչ կծիկ է, չէ՞: Հետո գնում ենք Թուրքիա, տեսնում ենք՝ էստեղ արդեն ՆԱՏՕ–ի ոխերիմ բարեկամները՝ Հունաստանը և Թուրքիան, հա՞, որոնք չգիտես ինչ են, և գնում ենք արդեն հարավային ՆԱՏՕ-ի թևին՝ Իտալիա, Պորտուգալիա, Ֆրանսիա, Իսպանիա, Հունաստան: Սրանք են հիմնականը, որ Լիբիան քանդեցին: Այ էս, հա՞, Իսպանիա, ну Պորտուգալիան մի կողմ թողնենք, Ֆրանսիա, Իտալիա, ինչ որ չափով՝ Հունաստան: Եվ ինչի՞: Լիբիական նավթը շատ էժան է, շատ հեշտ է, հա՞, արդյունահանել: Շատ լավ որակի է, բայց մի թերություն ունի՝ պարաֆին կա մեջը շատ: Դրա համար, երբ որ երկար տարածությամբ ես տեղափոխում՝ տանկերներով, դա պիտի տաքացնես, տաքացվող տանկերներ լինեն, ինչը շատ թանկ է: Իսկ կարճ տարածության վրա շատ ձեռնտու է, չափազանց ձեռնտու է: Իսկ Լիբիայի ամբողջ էդ նավթամուղերը, որ հենց ափի մոտ են, հա՞, սրանք վերահսկվում են տրանսնացիոնալ ընկերությունների կողմից, որոնք վերահսկվում էին Քադաֆիի կողմից: Այսինքն՝ ազատ, այսպես, ելք դեպի այդ ռեսուրսը, այս երկրները, որոնք մեծ կարիքն ունեն դրա՝ չունեին, հա՞: Ուրեմն՝ ի՞նչ էր պետք անել: Պետք էր Քադաֆիին վերացնել, որ արդեն էս ընկերությունների հետ իրենց խնդիրները հնարավոր լինի լուծել: Շատ հեշտ…

26:00 – Չէին վաճառո՞ւմ բա:    

26:02 – Դ. Վաճառում էր՝ ում ուզում էր, հա՞: Հիմնականում վաճառում էր նրանց… Ես, երբ որ Լիբիայում էի, այնտեղ աշխատում էին ճապոնացիները, կորեացիները, հարավ-կորեացիները, հա՞, չինացիները՝ հիմնականում, գումարած ռազմական ամբողջ ոլորտը՝ Սովետական Միությունը: Այսինքն… (հա՞, էս, այսպես, ի դեպ ասեցի, էլի, հա՞):

Այսինքն՝ տեսեք ինչ խառն իրավիճակ է, և այս իրավիճակում պետք է իրականացնել գլոբալ պրոյեկտներ, հա՞: Այստեղից, պատահական չի, որ  ամերիկյան գլոբալիզացիոն պրոյեկտի հենց առաջին կարգախոսը եղավ մի շատ վախեցնող բառ՝ հոմոգենացում, միասեռացում: Դա մի քանի մարդ են արտասանել. առաջինը ես կարդացել եմ այդ նեոկոնսերվատորների, նոր պահպանողականների առաջնորդներից մեկի՝ Վուլֆովիցի հոդվածներից մեկում: Ի՞նչ է նշանակում: Հոմոգենացում՝ այսինքն նույն, նույնատիպ, հա՞, նույն, ոնց որ, նյութից ստեղծված մի ամբողջական համակարգ է սա: Կիսել, էլի, հա՞, լրիվ, հա՞: Ինչի՞ց է սա գալիս: Սա գալիս է դեռ այն Վուդրո Վիլսոնից եկող ամերիկյան ունիվերսալ արժեքների գաղափարից: Ամերիկյան արժեքները ունիկալ են և քանի որ ապացուցել են իրենց կարևորագույն դերը, իրենց հսկայական նշանակությունը հասարակության զարգացման և պետության կայունացման համար, հա՞, և վկայակոչում ենք այստեղ հենց Միացյալ Նահանգները որպես շատ աճող, զարգացող և իր ներքին խնդիրները հաջող լուծող և նաև համաշխարհային քաղաքականության մեջ Վուդրո Վիլսոնից սկսած շատ լուրջ դեր կատարող մի երկիր: Ուրեմն՝ քանի որ այդ արժեքային համակարգն այդքան լավն է, ապացուցել է իր ունակությունները մարդկանց… մարդուն զարգացնելու մեջ, ապա դրանք պետք է տարածել, հա՞: Դրանք պետք է տարածել:

Ի՞նչ է նշանակում «դրանք տարածել»: Դա նշանակում է, որ սահմանադրություններն աշխարհում պիտի իրար նման լինեն: Կան տարբերություններ, հաշվի կառնենք դա, և պատահական չի, որ նույն Ամերիկայում սոցիոլոգիայի մեջ մի շատ ուժեղ գիտնական՝ Ռոբերթսոն ազգանունով, ստեղծել է գլոկալիզացիա, հա՞, հասկացությունը, որն ասում է, որ այդ գլոբալն ուղղակի տենց գլոբալ չես տեղադրի, հա՞, լոկուսում, այսինքն՝ տեղում, հա՞: Դա պիտի տեղայնացնես, այսինքն՝ գլոբալը պիտի մտնի, բայց պիտի չվնասի ինքնությանը: Այսինքն՝ պիտի գլոկալիզացիա իրականացվի, ոչ թե գլոբալիզացիա: Այս նրբությունները, իհարկե, նեոկոնների համար անհասանելի էին, այդ պատճառով իրենք շատ ուղիղ ասում էին. «օրենքները պիտի փոխենք»։ Ժողովրդավարական արժեքներ գոյություն ունեն, ընդ որում իրանք ասում են մանավանդ ամերիկյան ժողովրդավարության մասին, հա՞: Իսկ նույնիսկ ամերիկյանն ու եվրոպականը շա՜տ իրարից տարբեր են, հա՞: Ես դրա մասին բազմաթիվ առիթներ եմ ունեցել խոսելու, դուք հնարավորություն ունեցել եք երբևիցէ դա նայելու: Կրկնե՛մ: Ուրեմն՝ ֆրանսիական հեղափոխության հիմնական մի եռաբառը, հա՞, մի բառ է իրականում դա՝ հավասարություն, ազատություն և եղբայրություն, հա՞: Սա կարևորագույն բան ա… իդեալոգեմ է, որը հիմք դարձավ ամբողջ ժողովրդավարական համակարգի՝ եվրոպական, ստեղծման համար: Եվ, որը կապված է անշուշտ նրա հետ, որ մարդիկ Աստծո կողմից ստեղծվել են հավասար և նրանք պիտի հավասարություն, եղբայրություն և ազատ լինեն, չէ՞: Հա՛, քանի հավասա՛ր են ծնվել՝ պիտի ազա՛տ լինեն, և քանի ազա՛տ են, իսկ ազա՛տ են նաև անհավասարություն իրականացնելու համար, հա՞: Իրենք քանի ազա՛տ են ու քանի եղբա՛յր են՝ իրենք պիտի հավասա՛ր լինեն: Դրա համար եմ ասում՝ էս երեք բառերը մի բառ է իրականում, հա՞:

Իսկ ամերիկյանը. դա մի կարևորագույն բան է` «liberty», հա՞, ազատություն, թե անծայրածիր մի մայրցամաք, բնակեցված նրանցով, ում իրենք չէին ուզում մարդ համարել, հա՞, այն էլ ոչ շատ խիտ բնակեցված, և դու ունես քո զենքը և քո անսահմանափակ հնարավորությունները՝ քո ազատությունն իրականացնելու, հա՞: Այսինքն՝ այստեղից փոխվում է ի՞նչ. որ մենք ունենք հավասար հնարավորություններ բոլորս, հա՞, և մենք ազատ ենք, հա՞: Եվ մի բան կա՝ զսպող, հա՞, դա Աստվածն է: «In God we trust», չէ՞: Աստվածն է, որը մեզ զսպում է: Այդ ազատությունն անսահմանափակ ձևով իրականացնելը: Եվ այստեղ, հա՛, հասկանալի է, այս երկու մոդելներն էլ իրար հետ կռիվ ունեն իրականում: Հիմա ամերիկացիք ասում են. «չէ՛, այս մեր պրոյեկտը հոմոգենացման, ինքը պահանջում է ժողովրդավարության մոդելի իրականացում ամենուր, ամենուր»։ Ինչի՞ համար:

–Որպեսզի հեշտ կառավարեն։

32:32 – Դ. Գիտե՞ք, էդ էլ էդքան չէ: Հա՛, դա պետք է լինի, բայց հիմնական նպատակն էն ա, որ քանի որ գլոբալ է աշխարհը, ուրեմն՝ ֆինանսները, ապրանքները և մարդիկ պիտի անխափան տեղափոխվելու հնարավորություն ունենան և պիտի մաքսերը և հարկերը բոլոր տեղ ստանդարտ լինեն՝ բոլոր տեղերում իրար նման պիտի… Այսպես կոչված «New World Order»-ի հիմքն է, այս գաղափարները, հա՞: Սա գլոբալիզացիոն այս պրոյեկտի հիմքն է, որն ամերիկացիները սկսեցին իրականացնել այն պահից, երբ որ սառը պատերազմից հետո փորձեցին էդ վակուումը (լցնել)՝ գաղափարական, որ չգիտեին՝ ինչ անեն, հա՞, աշխարհն իրանցն ա, էլ ինչ անեն, հա՞։ Ֆրենսիս Ֆուկույաման գիրք ա գրում, որ «The end of history»՝ պատմությունը վերջացավ, էլ ի՞նչ պատմություն, հա՞: Հիմա՝ վերջերս, մի հատ ինտերվյու է տվել, ասում ա՝ ես խորհրդավոր էդ պատմության մասին չէի ասում, ես ասում էի էն պատմության մասին։ Հա՞։ Դե մի շարք էդպիսի բաներ, հա՞: Եվ մեկ էլ ծլում ա Սամուել Հանթինգտոնը, որը ասում է. «Տղերք, տենց չի, է՜, մենք հըլը կռիվ ունենք անելու , որովհետև տարբեր են քաղաքակրթությունները և սրանք անխուսափելիորեն իրար հետ կռվելու են, բախվելու են, clash of civilizations, հա՞: Եվ էներգիան ընդհանուր զարգացման հենց այդ բախումից է գալիս, հա՞: Այսինքն՝ «մենք անհամատեղելի արժեքային համակարգների վրա հիմնված քաղաքակրթություններ ենք», ասում է Հանդինգտոնը: Եվ մեկ էլ սեպտեմբերի տասնմեկ, հա՞, և այդ երկվորյակներն ընկնում են՝ պատերազմ, հա՞: Բուշը միանգամից, այսպես, մեր բարբառով ասած, ծակվեց, ասեց. «Խաչակրաց արշավանք ենք հեսա սկսում , հա՞, հետո իրան իրա խելոք ընկերներն ասեցին, որ. «Տենց բաներ մի ասա, այ տղա ջան», հա՞, ու բոլոր… հետո բաներից, էդ նորություններից, խոսքերից, բանից հանեցին, կտրեցին, ջնջեցին, բայց մարդկանց հիշողության մեջ մնաց: Եվ հատկապես մնաց մի մարդու հիշողության մեջ՝ Ուսամա Բեն Լադեն անունով մի շատ կարևոր… Ոչ թե ինքը մարդ է՝ ինքը բրենդ է: Ալ Քաիդան էլ է բրենդ, հա՞, ինչ լինում է, ասում են «Ալ Քաիդան է արել չէ՞: Ասում էին, հիմա մի հատ ուրիշ մրցակից կա, հա՞, ու ինչ լինում էր, Ուսամա Բեն Լադենը, այսինքն՝ հակահերոս, հա՞, սատանա, չէ՞, ու ինքը բավականին գեղեցիկ մարդ է, չէ՞, բայց այդ նկարներն էնպես էր դրված՝ սենց սատանի աչքերը սև, մորուք, ինքը ամբողջովին, հա՞: Այնպես որ՝ «антихрист» հա՞: Սարքած կերպար է, պարզ է չէ՞,  բրենդ է սարքած, չարի և բարու կռիվը, հա՞: Այս ամբողջ նախապատրաստական աշխատանքը գնում է, որպեսզի, մի հատ հետ գնանք, այստեղ՝ այ էս երեք ծովերը միասնական դառնա, հա՞: Ու էնտեղ՝ միասնական դարձնելու համար ի՞նչ է անհրաժեշտ: Նախ և առաջ՝ քաղաքական, հա՞, վերահսկողություն, երկրորդը՝ ռազմական ներկայություն և երրո՞րդը…

36:22 – Ֆինանսական միջոցներ:

36.24 – Դ. Չէ՛, ֆինանսական միջոցներն էդտեղից վերցնում ես, հա՞:

36:28 – Արժեքային…

36:30 – Դ. Երրորդը՝ հոմոգենացում, հա՞:

36:34 – Լավ է չէ՞, որ մենք հիմա էդ ծովերից էս կողմ ենք։

36:37 – Դ. Էդ քեզ է թվում: էդ քեզ է թվում, որ մենք ծովերից…: Միայն էս կապույտով չի, էս ամբողջ ավազաններն ա, հա՞, և ավելին ասեմ. ենթահամակարգերը՝ Արաբական ծովը, Պարսից ծոցը, էս ամբողջը, սրանք կապված են իրար հետ: Սուեզը… Այսինքն՝ այն ամենը, ինչը ելք ունի այդտեղ, հա՞, ու տրանսպորտային կոմունիկացիա է, իսկ տրանսպորտային կոմունիկացիան, որտեղով որ…, որտեղով որ մարդն անցնում է, այնտեղով արդեն մնացած ամեն ինչն անցնում է: Էսա աստիճանաբար ձեզ ցույց կտամ ոնց է դա տեղի ունենում: Էս կարդացե՛ք, էս ինքներդ կարդացեք, հա՞:

37:30 – Իսկ Ռուսաստանն էլ է մտնո՞ւմ էդ բանի մեջ՝ ամբողջության:

37:32 – Դ. Բա իհա՛րկե: Բա Ուկրաինան ինչի՞ է սենց: Բա Վրաստանը ինչի՞ է… Էսա կհասնե՛ք: Կարդացե՛ք, հա՞, ես մի քիչ հանգստանամ, դուք կարդացե՛ք: Զուգահեռ ինչ հարց կա՝ տալիս եք ինձ: Զգուշացնե՞մ, էս շատ հին power point է արած, հա՞, այսինքն հիմա ահագին բան նոր կանեի ես, ավելի մանրամասներ կմտցնեի, բայց պատկերը տալիս է բոլոր դեպքերում:

38:04 – Դուք Ղրիմի թերակղզին այլևս չե՞ք դիտում Ուկրաինայի կազմում:  

38:13 – Դ. Կհասնե՛նք հեսա, բալա ջան, կհասնե՛նք: Հա՛: Էս կարդացե՛ք, խնդրեմ: Նավթային և գազային հոսքաշարե՜ր, համացանցային մալուխներ՝ սա շատ կարևոր է, հա՞: Իմ սիրած պատմությունը պատմեմ, կարող ա իմ նախկին ուսանողներին կամ ինձ ունկընդրելու առիթ ունեցածներին արդեն պատմած լինեմ. սրանից երեք տարի առաջ, իմ կինը շատ հմուտ կին է, այսինքն, երբ որ մենք ինչ-որ տեղ պիտի գնանք, ինքը մտնում է ինտերնետ և ամենալավ հյուրանոցն է գտնում՝ ամենաէժան գնով, ամենալավ տոմսերը՝ ամենահարմար ժամերի։ Պրահայում հյուրանոց էր մեզ պետք, գտավ, բայց իմ e-mail-ը, որին պետք է հաստատումը գար, սխալ էր գրել: Դե հիմա՝ սխալ է գրել, ուրեմն էլ չենք ստանա այդ հաստատումը: Իսկ էդ հարմար, գեղեցիկ, լավ հյուրանոցը ձեռքներիցս կգնա: Էնտեղ համար կար գրած, այդ համարով զանգ տվեցի: Հյուրանոցը Պրահայում է: Իսկ ես ու՞ր եմ ընկնում:

39:29 – Տեխա՛ս:              

39:30 – Տեխա՛ս: Հա՛: Այսինքն՝ հիմնական սերվերները, որոնք վերահսկում են մնացած բոլոր սերվերները, գտնվում են որտե՞ղ՝ Միացյալ Նահանգներում հիմնականում: Հա՛, ոչ բոլոր, բայց հիմնական: Գնանք առաջ: Առևտրատնտեսական ուղիներ, անընդհատ ձեր ականջով ընկնում է, չէ՞, ինչ-որ Մետաքսի ճանապարհ, չգիտեմ, և այլն, հա՞, էս ամեն ինչը: Էս ամեն ինչը բան ա, սենց, խայծեր են, ստուգողական գաղափարներ են, պրոյեկտներ են, որոնք ոչ ոք հըլը չի սկսում անել, բայց սրանք խոսեցվում են, հա՞, կոնֆերանսներ են հրավիրվում, երկրների նախագահներն են հանդիպում, ստորագրություններ են դնում, բայց պրոյեկտը դեռ չկա ու չգիտես՝ կլինի՞, թե չէ: Հա՞: Բայց մարդկանց մտքում, եթե ճանապարհը գցում ես, այդ ճանապարհով հետո ավելի հեշտ է արդեն ինչ-որ շոշափելի բան անցկացնելը: Չգիտե՛նք, երբ կլինի, բայց արդեն մարդկանց ուղեղում այդ ճանապարհը ոնց որ քաշած է:

Ռազմական ներկայություն. շատ կարևոր է խարիսխները: Խարիսխը, այսպես, գիտե՛ք, soft power կա, չէ՞, որը ի՞նչն է՝ կոկա-կոլան է, որը Սովետը քանդեց, ջազն է, հոլիվուդյան ֆիլմերն են, հա՞, Ջիվան Գասպարյանի դուդուկն է, չէ՞, Զորի Բալայանի մորուքն է, որ նավով, նավով գնաց դեսուդեն, չէ՞, և այլն, և այլն: Էս ամեն ինչը տարբեր… սա քաղաքակրթական քո արտադրանքն է, որը դու գցում ես ընդհանուր համաշխարհային այդ հոսքի մեջ, հա՞: Քիմ Քարդաշյանն անհրաժեշտ է  անպայմանորեն, և Միացյալ Նահանգներում հարցում են անցկացրել «Ամենասեքսուալ կանաք ովքե՞ր են , ասել են «hայուհինե՛րը», բնականաբա՛ր, հա՞: Իսկ տղամարդիկ՝ իռլանդացիները: Ուրեմն՝ այն, ինչը հողի վրա է, սա soft power չի, հա՞, դեսպանատունը soft power չի, ռազմական խարիսխը soft power չի: Սրանք, ոնց որ, քո մատն է, քո շոշափիչն է, որը հասել է ու մտել է այդ կոնկրետ տեղը ու այդտեղ դրված է, հա՞, այդտեղ դրված է, ինքն ամբողջ իմպուլսները վերցնում է, ազդակներով փոխանցում է, ազդակներ է ստանում, տարածում է, կամաց-կամաց ընդլայնում է իր շուրջն ազդեցության գոտին:

Այ սա տեսե՛ք,  նավթի-գազի պաշարներով տարածաշրջանն ամենահարուստն է, հըլը տեսեք՝ ինչքան է էս Միջերկրական ծովի, Կասպից ծովի և էս Middle East կոչվածի, ինչքան է, հա՞, ամբողջը կուտակված է գրեթե այստեղ: Նավթային և գազային արտահանում. հըլը տեսե՛ք՝ ինչպիսի խտություն է նավթամուղերի, գազամուղերի: Հըլը տեսե՛ք՝ ի՞նչ խտություն է: Բնական՝ էս անցնենք, «Հարավային հոսք», էս առանձին պրոյեկտներն են՝ Նաբուկոն է, որը չի լինի, հա՞, գնանք էլի, «Կապույտ հոսք»։ Համացանցային մալուխներ. տեսե՛ք՝ ի՞նչ խտություն է: Տեսնո՞ւմ եք՝ ինչ խտություն ա, հա՞:

43:34 – Դ. Տարածաշրջանում ռազմական ներկայությունը մի քիչ լավ չի երևում, բայց խտությունը երևում է, չէ՞: Էս ի՞նչ էր, կներե՛ք: Տարբեր անուններ են տրվել, տարբեր անվանումների տակ էս նույն երեք ծովերի համակարգի ընդհանուր միասնական համակարգ ստեղծելու ծրագրեր են ձևավորվել և փորձ է կատարվել դրանք իրար… Հիմա էլ է կատարվում, ասենք՝ մեգառեգիոնը ընդհանուր՝ տնտեսական, քաղաքական ազդեցության գոտի դարձնելու աշխարհաքաղաքական ծրագրեր. 1. Մեծ Մերձավոր Արևելք, հա՞, կամ 2. Մետաքսի մեծ ճանապարհ, 3. Ընդլայնված Եվրոպա, 4. Իսլամական, Սունիական Ումմա, 5. Շիայական Գոտի, հա՞, 6. Եվրասիական տնտեսական միություն, 7. Արևելյան գործընկերություն: Արևելյան գործընկերությունը՝ դա ոնց որ Եվրամիության էդ, էդ, որ ասում են՝ մի քիչ… տարիքով լեդի ա, նենց, փոքր քայլիկ ա անում, բայց ի՞նչ ա ուզում: Ինքը երկու բան ա լուծում, չէ՞: Մեկ մոտենում է ռեսուրսներին, հա՞, մեկ էլ բուֆերային գոտի է ստեղծում, որ էս ամբողջ վտանգավոր բաները դեպի իր տարածքը չգան, և այլն, հա՞: Ընդ որում, ասենք, Ընդլայնված Եվրոպան շատ երկու…, շատ տարբեր երկու ծրագիր է. մեկը՝ որ Ամերիկյան ծագում ունի, կոչվում է Վինիպեգից Վլադիվոստոկ: Վինիպեգը գիտե՛ք որտեղ ա՝ Կանադա, հա՞: Վինիպեգ, հա՞: Ընդլայնված Եվրոպա:

– Խաղաղ օվկիանոսով, թե՝ Ատլանտյան։

45:16 – Դ. Չէ՛, չէ՛… Չէ՛, մեծ, հա՛: Իսկ այն, որ եվրոպական ծագում ունի, կոչվում է Լիսաբոնից Վլադիվոստոկ: Ասենք, տեսե՛ք… հա՛:

45:28 – Պուտինն էլ էր չէ՞ վերջերս էդ թեման…

45:30 – Պուտինը ի՛նչ թեմա ասեք շոշափել է: Հա՛: Կանդրադառնանք դրան: Մեծ Մերձավոր Արևելք. սա տեսե՛ք ինչ ա: Ղազախստանը Մեծ Մերձավոր Արևելք ա, Ռուսաստանը՝ բնականաբար, բայց ո՛չ ամբողջը՝ Հարավային Ռուսաստանը: Իր ամբողջ էդ շատ խախուտ, փափուկ, հա՞, ենթաստամոքսային գեղձերով, հա՞: Մետաքսի Մեծ ճանապարհը նայեք ո՞նց ա գնում, նույն, էս, ամբողջ նույն բանն ա: Ես ձեզ ուղղակի կուտակումն եմ ցույց տալիս, թե ինչքան բան ա կապված էս երեք ծովերի հետ: Իսլամական Սուննիական գոտի, հա՞: Շիայական գոտի: Էն… Էն մի քիչ բանը Ադրբեջանն է, էլի:

-Դեղինը, այսինքն շատ քիչ է տարբերությունը շիայականից։

46:28 – Դ. Դե անաստված մարդիկ են, նախկին սովետական մարդիկ չե՞ն, հա՞: Ասել աթեիստ էլի սուտ է, որովհետև աթեիստը հավատում է, որ Աստված չկա: Սրանք ոչ մի բանին չեն հավատում, հա՞: Հա՛, ինչպես և մենք, էլի: Հազար յոթ հարյուր ամյակի կապակցությամբ, ես մի շատ սիրելի ընկեր ունեմ, Ռուբեն Շուգարյանն ասում էր, «Էդ կապակցությամբ մենք բոլորս պիտի հավաքվենք ու կնքվենք, նորից քրիստոնեություն ընդունենք», հա՞, որովհետև… հա՛: Դե սա կարդացե՛ք, սա հասկանալի՛ է լրիվ:

47:02 – Եվրոպայի և Ամերիկայի տարբերությունների մասին, հիմա իրանք ուզում են ազատ առևտրի պայմանագիր կնքեն ու ամերիկացիները շատ առաջ են տանում այդ գաղափարը, եվրոպացիները չեն ուզում:

47:13 – Դ. Գիտե՞ք, ինչի՞ չեն ուզում: Որովհետև աշխարհում Եվրամիությունը, ասում ենք՝ Չինաստանն իր տնտեսությամբ հավասարվել է Միացյալ Նահանգներին, չէ՞, բայց աշխարհում Էքսպորտով և իմպորտով միայն Եվրամիությունն է, որ գերազանցում է Միացյալ Նահանգներին: Տեսե՛ք, ինչքան խնդիր կա, հա՞: Դա շատ պարզ, հասկանալի խնդիրներից, բախումներից, որոնք դե մենք տեսնում ենք, հա՞: Արդեն կրոնական խնդիրներ, էթնիկական կոնֆլիկտներ, ինչպես լատենտ, այսինքն էն որ գոյություն ունեն, բայց իրենց չեն… Լատենտը ու սառածը տարբեր բաներ են, հասկանալի է չէ՞, լատենտը դա չդրսևորվածն է… Հա՛, այնպես էլ աշխույժ, լավ բոցկլտացող խնդիրներ են, որոնք չափազանց կարևոր նշանակություն ունեն: Եվ չափազանց կարևոր նշանակություն ունեն մի պարզ պատճառով (սա կրոնական պատկերն է), մի պարզ պատճառով, որովհետև շնորհիվ դրանց կարելի է խանգարել այն ուժերին, որոնք արդեն ոնց որ թե սկսում են հաղթել, որպեսզի այս ուժը կանգ առնի: Դու խցանում ես, դու մի հատ կոնֆլիկտ ես անում և ոչինչ չի աշխատում դրա շուրջը, հա՞: Ոչի՛նչ, ամեն ինչ ընդհատվում է: Օրինակ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի մասին ուզո՞ւմ եք խոսենք:

49:05 – Չէ՛, հա՛, տարբեր են դրանք:

49:08 – Դ. Տարբեր են, իհարկե: Ես բոլոր կոնֆլիկտների մասին եմ ասում, հա՞: Որովհետև մարդիկ, նորից հիշեցնե՛մ այն, ինչը… ինչով սկսեցի: Հոմո սապիենս. դա չի նշանակում, որ դու մտածում ես, դա ընդամենը հնարավորություն է, որ դու մտածես, որից մենք, ցավոք սրտի, շատ հաճախ չենք օգտվում: Այսինքն՝ այդ պայմաններում կոնֆլիկտ… Կոնֆլիկտն աշխուժացնելը, կամ կոնֆլիկտը բերելն այն մակարդակին, որ դա կոչվի այսպես՝ button conflict, հա՛, կոնֆլիկտ, այսինքն, սեղմովի. ես սեղմում եմ՝ սկսում է, թողնում եմ՝ դադարում է, հա՞: Այդպիսի կոնֆլիկտի, էդ մակարդակի բերել բավականին հեշտ է և առանձնապես ծախս չի պահանջում, ինչը շատ կարևոր է, այսինքն ռեսուրսային չէ:

  • Իսկ Ղարաբաղի կոնֆլիկտն այդպիսին է՞։            

 50:05 – Դ. Անշո՛ւշտ, հա՛, անշո՛ւշտ:

50:08 – Իսկ ո՞ւմ ձեռքն է այդ կնոպկան:

50:09 – Դ. Ղարաբաղի բախտը, այսինքն՝ մեր բախտը բերել է, որ փայատերերը շատ են: Հատկապես մեր բախտը բերեց, որ Աբխազիայի ու Հարավային Օսիայի խնդիրը որոշ ժամանակով միջնաժամկետ լուծվել է, հա՞: Այսինքն այնտեղ առանձնապես հիմա բան չկա՝ շահագրգռվածություն չկա և այնտեղի էդ սթեյքհոլդերներն իրենց մասնաբաժինները բերել են, դրել են մի քիչ էստեղ, մի քիչ հայ-թուրքականի մեջ, հա՞: Եվ կոնսենսուս հնարավոր չի: Նման կոնֆլիկտներն առանց կոնսենսուսի իրականում լուծում չեն ստանում, ստանում են ժամանակավոր լուծում, որն ասենք կռիվ է, մեկն իրա վրեժը լուծեց, մյուսը սկսում է ուժ հավաքել, որ իր հերթին ինքը իրա վրեժը…, այսինքն՝ սա անընդհատ կրկնվող…, հա՞, վերջնական լուծում չի ստանում: Վերջնական լուծումը հնարավոր է երկու ձևով, հա՞, և միայն ժողովրդավարական պայմաններում: Մեկը դա բանն է՝ ռեֆերենդումն է, չէ՞, հա՞: Ռեֆերենդումի օրինակ բերե՛ք ինձ մի հատ, որը լուծել է կոնֆլիկտը, հա՞:

51:32 – Շոտլանդիայի անջատումը, որը ռեֆերենդումը լուծեց:          

51:33 – Դ. Ապրե՛ս: Լուծե՞ց: Իհա՛րկե լուծեց: Մարդ չեն սպանել՝ ուրեմն լուծվեց:      

51:38 – Սահարայի՛նը:

51:39 – Դ. Սահարայինը պրոբլեմ ա:

51:40 – Սահարա չէ՝ Սաար, Ֆրանսիայում…  

 51:43 – Դ. Հա-հա, հա՛, Սաարբրյուկեն: Դե էդ ժամանակավոր լուծում էր, որովհետև այնտեղ կռիվ էր, և միայն երրորդ ուժի միջամտությամբ հնարավոր էր դադարեցնել, չէ՞: Այսինքն՝ առաջինը դա ռեֆերենդումն է. Քվեբեկի օրինակը, Սաարի օրինակը: Սաար… Սաարը միակ տարածքն է թերևս, որը Ֆրանսիայից անցավ Գերմանիա ռեֆերենդումի արդյունքում՝ առանց կռիվ, առանց բան, հա՞, համաձայնեցին երկու պետությունները, որ բնակչության կամքն ընդունվելու է:

Ի՞նչ է պահանջվում, որ դա իրականացվի: Քվեարկողների վստահությունը դեմոկրատական պրոցեդուրաների նկատմամբ: Այսինքն՝ ես վստահ եմ, որ քվեարկելու են մենակ նրանք, ովքեր որ իրավունք ունեն քվեարկելու, և ես վստահ եմ, որ դրանց ձայները ճիշտ հաշվարկվելու են: Քվեբեկում հիսունից մի քիչ ավել մարդ էր քվեարկել այն բանի համար, որ Քվեբեկը շարունակի մնալ Կանադայի կազմում: Եվ մնաց, հա՞: Դեմոկրատական պրոցեդուրան չափազանց կարևոր բան ա և վստահությունը դրա նկատմամբ էդպես…

Դե հիմա Արևմտյան Սահարայի օրինակը լռիվ հակառակն է, վաղուց արդեն, երեսուն քանի տարի ա արդեն, ՄԱԿ-ի որոշումը կա ռեֆերենդում անցկացնելու, բայց անց չի կացվում մի պարզ պատճառով. երեք շահագրգիռ պետություններն անընդհատ բնակչությունը, այսինքն՝ ընտրողների ցուցակները, կազմում են այնպես, որ իրենց կողմնակիցների թիվը շատ լինի: Պարզ է, որ քոչվոր են, հա՞, անապատ է, շատ դժվար է հաշվարկելը, ոչ ոք չի վստահում, դրա համար էլ չի իրականացվում, հա՞:

Երկրորդ ձևը դա կոնֆլիկտի տրանսֆորմացիան է, ամենավառ օրինակը` Եվրամիության ստեղծումն է: Երբ որ Ֆրանսիայի և Գերմանիայի միջև դարավոր, մի քանի դար պատմություն ունեցող կոնֆլիկտը տրանսֆորմացիայի միջոցով լուծվեց: Եվ էսօր, ոնց որ թե կանխատեսելի ապագայում մենք ֆրանկո-գերմանական նոր պատերազմ ոնց որ թե չենք սպասում:

54:13 – Էդ դեպքում, իրենց հարցնենք, կասեն էդ չի վերացել, ուղղակի տեղափոխվել է ֆուտբոլային դաշտ:

54:18 – Դ. Հա՛, էդ հա՛: Իրականում ի՞նչ տեղի ունեցավ: Գիտեք երևի բոլորդ Եվրամիության ստեղծման պատմությունը, չէ՞: Ժան Մոնե անունով մի հանճարեղ մարդ ասեց Սենց չի լինի, հեսա էլի ենք կռիվ անելու»։ Երկրորդ համաշխարհային պատերազմն էլ նոր ա վերջացել, Մարշալի ծրագիրն իրականացնելու հետ կապված մարդը տեսնում ա, որ պրոբլեմ կա: Ֆրանսիացիք թույլ չեն տալիս, որ գերմանացիք օգտվեն ածուխից ու երկաթի հանքերից՝ երկաթաքարից, որոնք իրենց հսկողության տակ են: Գերմանացիք, հասկանալի ա՝ ինչի, որովհետև էն ժամանակվա զենքը լրիվ պողպատի վրա ա հիմնված, հա՞: Գերմանացիք էլ կռիվ են անում, ասում են. «Առանց սրա մենք ո՞նց պիտի զարգանանք, ո՞նց պիտի վերականգնվենք», հա՞. քարուքանդ եղած երկիր ա։ Մոնեն առաջարկում է այս երկու բանը՝ ածուխը և երկաթաքարը տալ վերպետական մակարդակի, բայց ոչ թե էնպես, ինչպես ազգերի լիգան էր, յուրաքանչյուրն իր ազգային մանդատով ա գալիս, ո՛չ: Չինովնիկն ազգային պատկանելություն չպիտի ունենա, հա՞: Երկրները ներկա են, բայց չինովնիկները երկիր չեն ներկայացնում: Ու սրանք են լուծում հարցը: Շատ դժվար պրոցես է, բայց հասան: Հասան. կռիվ չկա, հա՞: Լա՛վ:

Էս տեսնում եք ինչ ահավոր պատկեր ա, չէ՞: Էն էլ էս գույները ոչինչ չեն ցույց տալիս:

55։47 – Կանաչն իսլամակա՞ն է։        

55:49 – Դ. Հա՛. ոչինչ չեն ցույց տալիս, որովհետև իսլամը հազար ու մի գույն ա, էլի: Նույնը և՝ քրիստոնեությունը: Եթե մենք ասում ենք սունի իսլամ՝ մենք ոչինչ չենք ասում: Ասում ենք շիա իսլամ, մենք ոչինչ չենք ասում: Շիա. ալավի ա, իմամի ա, իսմաիլի ա, ի՞նչ ա: Սունի ի՞նչ ա՝ մալիքի ա, որ ամբողջ հյուսիսով, Հյուսիսային Աֆրիկան մալիքիներ են: Կանաֆի ա, որ Թուրքիան ա, սալաֆիական ա, որ Սաուդական Արաբիան ա, կամ «Մուսուլման եղբայրների» մոդիֆիկացիան ա, որը, հա՞, որն էսօր կռվում ա Սիրիայում և Եգիպտոսում, չափազանց ուժեղ ա, աշխարհով մեկ ցանց ա, հա՞: Որն ա դրանցից, հը՞: Այսինքն էս նույն կանաչը թաքցնում ա այն հսկայական պրոբլեմները, որոնք գոյություն ունեն էդ կոնֆեսիոնալ խմբերի միջև: Նույնը և քրիստոնեության մեջ է, մի քիչ ավելի մեղմ, որովհետև պատմությունը շատ ավելի հին է:

Հիմա՝ կոնֆլիկտներ. էլի ցույց են տալիս, թե ինչ բան կա:

էս սրանով վերջացնենք սլայդերը և հիմա անցնենք զուտ երեք ծովերի այ էս հասկացության պրոբլեմների վերլուծության: Երբ որ նայում ես Սև ծովին այսօր, ապա տեսնում ես, որ Թուրքիան ՆԱՏՕ-ի երկիր ա, չէ՞, էս եզրը՝ ծովեզրը, ամբողջը ՆԱՏՕ է, Բուլղարիայում ՆԱՏՕ–ի ռազմական խարիսխ կա, այսինքն՝ ՆԱՏՕ է, Ռումինիայում կա, այսինքն ՆԱՏՕ է, Վրաստանը, որտեղ ՆԱՏՕ-ի արդեն մեծ կենտրոն կա և ՆԱՏՕ-ի էսպես փոքրիկ կառույցներ են տեղադրված, այսինքն՝ ՆԱՏՕ է, և ոնց որ թե ռազմածովային խարիսխի մասին այնտեղ էլ խոսք կա, մի փոքր մաս Աբխազիայի ծովն է, որն էլ ՆԱՏՕ չի, հա՞, ռուսական է, մի փոքր մաս Նովոռոսիյսկի մասն է, որը ռուսական է, բայց որը պիտանի չի, որովհետև այնտեղ խորը նավահանգիստ չես կարող կառուցել, այսինքն՝ մեծ ռազմական նավեր, մեծ տանկերներ, մեծ… օվկիանոսային նավեր այնտեղ չես կարող բերել: Իսկ դա նշանակում ա, որ դու էնտեղից չես էլ կարող հանել նման տիպի նավեր, հա՞, ինչը շատ ավելի կարևոր է: Ի տարբերություն Սևաստոպոլի. էս գալիս ենք Ղրիմի հարցին: Իմ համոզմամբ Ռուսաստանին այդ ամբողջ պատմությունը պետք չի, հա՞. Դոնե՛ցկ, Լուգա՛նսկ, բա՛ն, էդ ամեն ինչը պետք չի: Իհարկե պետք ա էն առումով, որովհետև ինչի՞ Ուկրաինան գնա, ընկնի դրանց ազդեցության տակ: Բայց էական նշանակություն չունի, այն պահից, երբ որ իրենք հասկացան, որ եվրաասոցացման ճանապարհն անխուսափելի է, որ Յանուկովիչն այն մարդը չի, որը կարողանա ինչ-որ խնդիրներ այնտեղ լուծի, որ Ռուսաստանի հենարանն այնտեղ շատ թույլ է և սահմանափակ է իր ազդեցությամբ… Իրենց հիմնական նպատակները բևեռվեցին Ղրիմի վրա, Սևաստոպոլի նավահանգստի վրա, որովհետև հասկանալի էր, որ երբ որ, եթե գալիս են պրոարևմտյան ուժեր, ապա Սևաստոպոլի պայմանագիրը ոչնչացվում է, նավերը ռուսական այլևս բազա չունեն: Սևաստոպոլում ռազմածովային խարիսխ չունենալն ունի ողբերգական հետևանքներ Ռուսաստանի համար, որովհետև իրենք կզրկվեն այդպիսով ելքից դեպի Միջերկրական ծով:

Այսինքն՝ այսպիսով այս երեք ծովերի համակարգում երկու ծովերի բացարձակ վերահսկողությունն ընկնում ա ՆԱՏՕ-ի ձեռքը, հա՞, ինչը ռուսները բնականաբար չեն ցանկանում, որովհետև երրորդը՝ Կասպից ծովը, այստեղ ոնց որ ավելի կանխորոշված ա, աֆրո-արևմտյան ուժերի, բան, վերահսկողության հաստատման հնարավորությունը: Չնայած, այստեղ խառնվում ա մի ուժ, որը նաև արդեն Միջերկրական ծովում ա խառնվում՝ Չինաստանը, որին նույնպես բոլորովին ձեռնտու չի, որպեսզի էս  ամեն ինչը հանկարծ սկսի տեղի ունենալ: Եվ այդ պատճառով Ուկրաինայի հետ կապված ամբողջ պրոցեսները միտված են Ղրիմի անկախությանը, կամ Ռուսաստանի մեջ լինելուն, կամ ինչպես ստացվի, կամ Ղրիմինն էլ չէ, հա՞, բայց Սևաստոպոլի, ու դեպի Արմյանսկ ելքով, որպեսզի Ռուսաստանի հետ ցամաքային կապ ստեղծվի: Ոնց որ մեր Լաչինի խնդիրն ա, հա՞, որ մենք ցամաքային կապն ունենանք, հա՞: Ուրեմն էս իրենց մինիմում խնդիրն ա, մաքսիմում խնդիրը՝ ինչքան հնարավոր ա պոկել, հա՞: Բայց իրանք հասկանում են, որ թվում ա, որ արդեն տաք գլուխները գրում են Луганская Народная Республика, Донецкая Народная…, չգիտե՛մ, հա՛, Шахтерская Республика, սենց բաներ էին գրում։ Իրականում, պաշտոնական Ռուսաստանի բառապաշարից էդ բոլոր եզրերը շատ վաղուց մաքրվել են արդեն: Այսինքն՝ ծրագրի մասին նույնիսկ խոսք չկա, հասկանալի պատճառով իրենք բանակցում են, հա՞: Իսկ եթե դու բանակցային գործընթաց դուրս ես գալիս այդպիսի սադրիչ, հա՞, եզրեր, սադրող եզրեր օգտագործելով, ապա ոչինչ չի կարող ստացվել:

Սիրիա. Սիրիայում, եթե ռուսական ռազմական միջամտությունը չլիներ, այն էլ շատ ուշացած, ապա ծայրահեղական իսլամական ուժերը գրավում էին Դամասկոսը: Դամասկոսը գրավելով, Ռուսաստանը կորցնում էր իր միակ ռազմական բազան Միջերկրական ծովում: Դա Լաթակիայի կողքն ա, հա՞: Սիրիան շատ հետաքրքիր կծիկ ա շահերի, բայց մինչև Սիրիային անցնելը՝ հարցեր…

1:02:51 – Էս համակարգում Սովետական միության նախկին ազդեցությունից մենակ այդ Սիրիայի փոքր համայնքն է մնացե՞լ։

1:02:59 – Դ. Ո՛չ մի բան չկա էլ: Ոչի՛նչ: Ես ութսուչորս թվի գարնան վերջին Լիբիայում էի, քսանութ հազար սովետական մարդ էր այնտեղ աշխատում, մեծ մասը զինվորականներ, բայց նաև նավթ էին ման գալիս, գազ էին ման գալիս, մելիորացիայի վրա էին աշխատում, ո՛ր ոլորտը ասես, բայց հիմնականում իհարկե ռազմական ոլորտն էր: Այսօր մի մարդ չկա այնտեղ: Պարզ ա, կռիվ ա էնտեղ, հա՞: Այսինքն՝ կան, վարձկան զինվորներ կան, էս կողմը կամ էն կողմը սնայպեր են վարձում, բան են անում, բայց դրանք քիչ են ու ազգային պատկանելություն իրականում չունեն: Մնացել ա, հա՞, միայն Սիրիան, ինչ-որ չափով Ալժիրի հետ, հարաբերությունը Եգիպտոսի հետ… դե Անվար Սադաթն ամբողջ սովետական համակարգն այնտեղից դուրս վռնդեց՝ մասնագետներով, ռազմական մասնագետներով, և այլն, և այլն: Նույնիսկ դեսպանատանը երեք դիվանագետի իրավունք էին տվել, նույնը, եգիպտացիք երեք դիվանագետ ունեին Մոսկվայում: Սադաթին սպանելուց հետո Հոսնի Մուբարաքը շատ աստիճանաբար, շատ դանդաղ սկսեց վերականգնել, որովհետև ամերիկյան ազդեցությունն այնտեղ չվիճարկվեց, հա՞: Երկուսուկես միլիարդ մաքուր փող էին ամեն տարի տալիս, մյուս տեսակի բոլոր օգնությունները էլ չեմ հաշվում, իրենք ասում էին, որ. «Ամեն երրորդ հացը, որը թխվում է Եգիպտոսում՝ եգիպտական ա, էն երկուսը ամերիկյան ա»։ Հա՞: էս աստիճանի կախում։ Բնականաբար Քեմբ-Դեյվիդի և Սինայի հետ կապված խնդիրները Եգիպտոսը դրեցին արաբական, հա՞, ումմայից դուրս, բոյկոտի, և մինչև հիմա Եգիպտոսն իր լիդերի դերը, որն ուներ Աբդ-Էլ Նասերի ժամանակ, չի կարողացել դեռ վերականգնել:

Ազգային արաբական ումմայի կառուցման առումով Սիրիան չկատարեց այդ դերն Իրանի, Իրաքի հետ անընդհատ պայքարում, երկու կուսակցություն էր՝ սիրիական և իրաքյան, սրանք երկուսն էլ ոխերիմ թշնամի էին իրար հետ և ամեն մեկն իրա գաղափարախոսությունն էր տանում, բայց իհարկե սիրիացիները շատ ավելի ազդեցիկ էին մի շարք պատճառներով: Նախ և առաջ այն պատճառով, որ բանալիի դեր էին կատարում արաբա-իսրայելյան հակամարտության մեջ: Հաֆեզ ալ-Ասադը շատ իմաստուն մարդ էր, շատ խելացի մարդ էր, ավերակ վիճակում ստացած  Սիրիան դարձրեց լուրջ ազդեցիկ և բավականին բարձր սոցիալ-տնտեսական զարգացման մակարդակ ունեցող երկիր: Ուրեմն՝ այս երկիրը շատ խառը երկիր է, հազարամյակներով այնտեղ եկել են շատ տարբեր էթնիկական խմբեր, շատ տարբեր կրոնական ուղղություններ, և այսօր ի՛նչ քրիստոնեական ուղղություն ասեք՝ կգտնեք, ի՛նչ մուսուլմանական ուղղություն ասեք՝ Սիրիայում կգտնեք: Եվ սրանց համակեցությունը խաղաղ, հա՞, առանց բախումների, ապահովվում էր միայն կուռ պետական համակարգում և մշտական վերահսկողության, որը երբեմն դիմում էր նաև շատ կոշտ միջոցների, երբեմն ստիպված էր լինում, ինչպես հազար ինը հարյուր ութսուներկու թվականին, ուղղակի ջախջախել, ասենք, Մուսուլման եղբայրների ապստամբությունը, բայց մենք որ ասում ենք. Շատ դաժան կերպով վարվեց, հա՞, դրանց հետ», մենք մոռանում ենք ախր, որ մինչև էդ նրանք ահաբեկչական գործողություններով և՛ իշխանությունների, և՛ իշխող կուսակցության լիդերներից շատերին ոչնչացրել էին ընտանիքներով, հա՞: Այսինքն այնտեղ արդեն նաև քաղաքացիական պատերազմի որոշակի այդ դաժանությունը դրսևորվեց էն ժամանակ, երբ Համամը ռմբակոծվեց, նույնիսկ Հաֆեզ Ասադի ավագ որդին, որին նա պատրաստում էր նախագահի պաշտոնի, սպանվեց, հա՞: Չսպանվե՛ց՝ ավտովթարի մեջ զոհվեց, ու այդ պատճառով էս խեղճ ակնաբույժին Լոնդոնից ստիպված բերեցին, որ իրան արագ-արագ պատրաստեն, էն էլ… հա՛, մի խոսքով:

Եվ Սիրիան իհարկե լրջագույն էսպես կապող դերակատարություն ուներ արաբական… այսինքն՝ արաբական ժողովուրդ ասելը մի քիչ… ժողովուրդ, հա՞, նաև՝ հասարակություն… սրա ամբողջականությունն ապահովելու մեջ: Շատ կարևոր գաղափարական դեր էր կատարում: Մյուս կողմից խաղաղ համակեցության հոյակապ մի պատկեր էր, շատ անվտանգ երկիր էր: Ես Դամասկոսում վեց տարի աշխատել եմ, գիշերը քրիստոնյա աղջիկը կարող էր կարճ փեշով դուրս գալ փողոց, ման գար և ոչինչ չլիներ, էլի, չպատահեր: Այսինքն այդքան անվտանգ երկիր էր: Սպանություն, գողություն…սպանություն այնտեղ տեղի էր ունենում միայն խանդի հողի վրա, ինչը նորմալ ա՝ արևելյան ժողովուրդ ա, տաքարյուն, հա՞: Հա՛, գողություն շատ քիչ էր, հա՞: Տաքարյուն են, կռիվ-բան շատ էին անում, բայց ասենք հանցագործությունների որակը և տեսակը նույնպես տարբերվում էր ասենք նրանից, ինչը մենք Սովետական Միությունում տեսել էինք կամ արևմտյան երկրներից գիտեինք:

Հիմա. Սիրիան նաև չափազանց կարևոր տրանզիտային դիրք ունի: Բացի նրանից, որ ինքը և՛ նավթի, և՛ գազի պաշարներ ունի բավականին մեծ, բացի նրանից, որ իր ծովեզրի մոտ ուրեմն հայտնաբերվեցին նոր պաշարներ՝ գազի, եթե չեմ սխալվում, Սիրիան խոչընդոտում էր ասենք այնպիսի մեգա-պրոյեկտի իրականացմանը, ինչպիսին Կատարից դեպի Իսրայել և դեպի Եվրոպա գազի տեղափոխում: Կատարն ամենախոշոր գազի պաշարներ ունեցող երկրներից մեկն է: Նույնը կապված է Օմանի հետ: Եվ բազմաթիվ այլ ծրագրեր, մի խոսքով: Այսինքն՝ հանգուցային էլի գոտի է և կարևորագույն ռազմավարական նշանակություն ունի շիական գոտին պահելու-պահպանելու մեջ, ուստի Միացյալ Նահանգների հիմնական նպատակը…

Այնտեղ շա՜տ նպատակներ կան, հա՞. սկսենք Միացյալ Նահանգներից: Միացյալ Նահանգների հիմնական նպատակն այն էր, որ Սիրիայի քաղաքական թուլացման հետևանքով ամբողջ հարավ-արևելյան Միջերկրական ծովն ընկնում է Ամերիկյան և ՆԱՏՕ–ի ազդեցության տակ: Սա շատ կարևոր է:

Երկրորդ նպատակը՝ էն, որ շիական գոտին փշրվում է, քանդվում է, հա՞: Թուրքիայի նպատակը… Դա տասներորդականն է, պատկերացրու… Ուրեմն՝ ալավիական փոքրամասնության գերիշխող դերը Սիրիայում ոչնչացնելուց հետո թուրքերը հնարավորություն և մտադրություն ունեին իրենց կողմից նշանակված սուննիական որոշակի խմբի ներկայությամբ իշխանություն ստեղծել: Դա նշանակում է, որ Սիրիան դառնում է խամաճիկ Թուրքիայի ձեռքում: Իսկ դա իր հերթին նշանակում էր, որ Թուրքիան տասնապատկում է իր ազդեցությունը, մի շարք պատճառով, որպես արդեն բազմատարածա-մեգատարածաշրջանային երկիր, հա՞, երեք ծովերի հետ կապված, մյուս կողմից, որպես ՆԱՏՕ–ի էս թևի ամենախոշոր (դե գիտե՛ք, ՆԱՏՕ-ի երկրորդ բանակն ա Թուրքիայի բանակը), էս թևի ամենախոշոր, ամենաազդեցիկ ներկայությունը:

Սաուդական Արաբիան. Սաուդական Արաբիան երկու մրցակից ունի ամբողջ տարածաշրջանում: Մեկը… Եգիպտոսը չենք հաշվում: Դա նախ և առաջ Իրանն է, և երկրորդը՝ Թուրքիան է: Սիրիայում սալաֆիական ռեժիմ հաստատելով՝ Սաուդական Արաբիան ապահովում էր իր գերակշռությունը, իր ну ավելի մեծ ազդեցությունը, չասենք՝ գերակշռող ազդեցությունը, էս երկու իր հիմնական մրցակիցների դեմ:

Չինաստանը հսկայական շահեր ունի, և դրա մասին վկայվեց ընդամենը տաս օր առաջ չինական նավատորմի մեծ օվկիանոսային նավերով՝ լինկորներով, ներկայացված, հա՞, ավիակիրներով, մի հատ ավիակիր ունեն՝ եկավ-գնաց: Լաթակիայի կողքով այսպես պտտվեցին, ցույց տվեցին, որ «մենք էստեղ ենք, կանք», հա՞, ու գնացին:

Եվ, պարզ ա, ռուսականը, որի մասին բավականին ասեցի:

Հարցեր ունեք՝ ասե՛ք:

1:13:07-ՀԱՐՑ. Ռուսաստանի գործողությունների մասին Սիրիայում. շատ վերլուծաբաններ՝ ռուսական, հատկապես Կրեմլին ոչ մոտ, ասում էին, որ ռուսական գործողությունները Սիրիայում լավ հաշվարկված չէին և պահի ազդեցության տակ են արվել։ Մի արգումենտ են բերում, որ մտնելով Սիրիա, իրանք՝ ռուսները, մտնում են միանգամից դարավոր սունիական կռվի, պայքարի մեջ, ու հստակ կողմնորոշում ունենալով, պաշտպանելով շիաներին`«Հեզբոլահին», ալավիների գլխավորությամբ: Ու այստեղ շատ լուրջ վտանգ են իրանք զգում հենց սունիներից, իսկ իրենց բնակչության մեծամասնությունը՝ չեչենները, դաղստանցիները սունի են, ուստի համարում են, որ այդ քայլը լավ հաշվարկված չէր և ծառայում էր նաև Ռուսաստանի ներքին շահերի՝ իշխանության ներքին շահերի հետ կապված լեգիտիմության պակասի հետ, տնտեսական բարդ իրավիճակի հետ, մի խոսքով:

1:14:09 – Դ. Ես կտրականապես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, հիմնվելով իմ և՛ փորձի վրա, և՛ իմ պատկերացումների վրա, թե ինչպես ա ձևավորվել այս որոշումը և ընդհանրապես, ինչպե՞ս ա տեղի ունենում նման կարգի որոշումների ընդունման գործընթացը: Ընդհակառակը, ես համոզված եմ, որ այս ամբողջ գործողությունների շարքը շատ վաղուց նախատեսված էր և շատ վաղուց նաև հաշվարկված էր ի՞նչ ուժերով, ի՞նչ ռեսուրսներ են պահանջվում, հա՞, և որոշակի նախապատրաստական աշխատանքներ արվել են վաղուց ի վեր, հա՞: Այսինքն՝ դրանք գուցե տարիների, բայց հարյուր տոկոսով վերջին տաս-տասներկու ամիսների ընթացքում անընդհատ իրականացվել են: Սա մի կողմն է, սա լոգիստիկան է, հա՞: Մի այլ տիպի լոգիստիկա իրականացվել ա քաղաքական զոնդաժներ իրականացնելու առումով: Միացյալ Նահանգները, անշո՛ւշտ, տեղյակ են եղել էս ամեն ինչից և անշու՛շտ դիմադրել են, հա՞, անշուշտ պնդել են, որպեսզի ռուսներն ընդամենը միանան էդ վաթսունչորս երկրներից բաղկացած կոալիցիային, որը Միացյալ Նահանգները ստեղծել են Իսլամական պետության դեմ պայքարելու համար, ինչը հասկանալի է որ ռուսական շահերի հետ որևէ կապ չունեցող բան է: Եվ այլն… Չինացիների հետ խոսվել է սրա մասին, պարսիկների հետ բնականաբար խոսվել է, Թուրքիայի հետ անընդհատ, էդ անընդհատ գնալ-գալը սրա մասին է վկայում: Ադրբեջան արագ գալը, որ օդային գոտին ապահովի, դրա մասին ա վկայում, և այլն: Այսինքն՝ զոնդաժներ անընդհատ արվել են և հատկապես վերջին մի ամսվա ընթացքում: Ինչի՞: Որովհետև արդեն հասկանալի էր, որ այլևս չի կարելի ուշացնել: Դամասկոսը գրավում են, վերջանում ա ռուսական ներկայությունը: Այնպես որ ես կտրականապես համաձայն չեմ էդ մարդկանց հետ, հա՞: Վերլուծաբան՝ չեմ ուզում էլ ասել: Հա՞: Նշանակում ա. այնքան գործից չհասկանաս՝ ֆակտուրան չզգաս, էլի:

1:16:40 – Իսկ այդ դեպքում ինչի՞ Կասպից ծովից խփեցին: 

1:16:43 – Դ. Ну, նախ բա ի՞նչ անեին: Ախր մի խնդիր էլ եք մոռանում: Էս պերիֆերիկ պատերազմները, բախումները, հա՞, մասնակի ներգրավվածությունը, հա՞, սա մի շատ կարևոր խնդիր էլ է լուծում: Քո զենքի փորձարկումն է դա, էն, ինչը դու երբեք խաղաղ պայմաններում չես կարողանա իրական պատկերը ստանալ, հա՞: Այսինքն նավերից, Կասպից ծովի, խփելը երկու նպատակ ունի. մեկ՝ Կասպից ծովը մերն է, հա՞, այսինքն էստեղ մենք կանք, հա՞, մենք ու մեր ախպեր Իրանն իրար հետ, ինչ կուզենք՝ կանենք, որովհետև երեք ծովերի մասին երբեք չպիտի մոռանանք, հա՞: Մենք էստեղ ենք, հա՛: Եվ երկրորդը՝ փորձարկումը. այսինքն «Ես կհասնեմ էստեղից քեզ», ու ակնարկ Թուրքիային, որ «Դու ինձ պետք չես, այդքան մի դիմադրի, թե չէ ավելի շատ բան կարող ա կորցնես»։ Շատ կարևոր քայլեր են:

1:17:56 – Ղրիմի հարցը եղավ… Չգիտեմ հիմա՛ մի քիչ կասեք դրա մասին, թե հետո:

1:18:00 – Դ. Գիտե՞ք ինչ կա: Ռուսական ֆեդերացիան, Ռուսաստանյան Ֆեդերացիան իր օրենսդիր և գործադիր և նաև «He is Almighty», հա՛, գարանտի, ի դեմս էդ ամեն ինչի, որոշել են, որ Ղրիմը ռուսական ա: Մյուս ամբողջ աշխարհը հըլը չի որոշել այդ բանը: Այսինքն՝ հենց որ էս բանակցությունների հետևանքով մենք կտեսնենք, որ որոշակի լուրջ կրակի դադարեցում լինի, ասենք ոնց որ մերը, իննսունչորս թվի, հա՞, մայիսի, հա՞, դադարեցրեցինք կրակը, ճի՛շտ ա, ամեն օր կրակում են, բան, բայց դադարեցրել ենք կրակն ու աշխարհն ընդունել ա, որ մենք դադարացրել ենք, այ է՛ս սահմաններում ենք դադարեցրել: Եթե նման բան լինի, ես միանգամից իմ ձեռքով գույները կփոխեմ, բայց էդպես բան չկա: Այսինքն՝ կայուն վիճակ, որ կարող ա փոխվի էլի էս ամեն ինչը: Կարող ա էս մասը տրվի, փոխարենը էդ Արմյանսկի պուճուր բանը վերցվի: Ու ամենաճիշտը դա կլինի: Ու ընդհանրապես Պուտինը հիմար բան արեց. նա պիտի վերցներ ու միանգամից հետ տար:

 

Այս տեքստը հնարավոր է դարձել Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շնորհիվ։ Այստեղ արտահայտված տեսակետները պարտադիր չէ, որ համընկնեն Մեծ Բրիտանիայի դեսպանատան և ԵՀՀ տեսակետներին։

 

Print Friendly