«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած հետազոտությունների հիման վրա էլեկտրոնային ժողովածու ստեղծելու մրցույթ (փակված է)

Media Award_2017

«Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ»

մրցույթի շրջանակներում իրականացրած hետազոտությունների հիման վրա էլեկտրոնային ժողովածու ստեղծելու մրցույթ

Մարտ, 2016

 Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած հետազոտությունների սրբագրման ու դրանց հիման վրա էլեկտրոնային ժողովածու ստեղծելու նպատակով համագործակցության է հրավիրում փորձառու մասնագետների կամ կազմակերպությունների:

Էլեկտրոնային ժողովածուի (գրքի) ստեղծումը Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ իրականացվող «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագրի մասն է: Ծրագրի նպատակն է խթանել խտրականության դեմ պայքարը Հայաստանում՝ համապարփակ օրենսդրության մշակմանը, քաղաքացիական հասարակության և Հայաստանի կառավարության շրջանում խտրականության հիմնախնդիրների վերաբերյալ իրազեկության բարձրացմանը և անկողմնակալ լրատվական լուսաբանմանը օժանդակելու միջոցով:

Ծրագրի բաղադրիչներից էր հայ գրականության մեջ հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ հետազոտությունների իրականացումը, որի նպատակն էր ուսումնասիրել և գիտահանրամատչելի ձևով ներկայացնել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության երևույթները: Այդ նպատակով 2016թ. մայիսին ԵՀՀ-ն հայտարարել էր «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթ, որի արդյունքում հաղթող ճանաչված հետազոտողներն ու հետազոտական խմբերն իրականացրել են հետևյալ 8 հետազոտությունները՝

  1. Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գաբրիելյան. «Քյառթուի» կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում»;
  2. Հայկ Համբարձումյան. «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում»;
  3. Գայանե Մկրտչյան. «Զարմանալի և աննախադեպ հանդուրժողականությունը Հակոբ Մնձուրու գրականության մեջ»;
  4. Մհեր Քումունց, Լուսինե Ներսիսյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները Խ. Աբովյանի բանահյուսական ակունք ունեցող ստեղծագործություններում»;
  5. Լիլիթ Ավդալյան, Նարինե Հովսեփյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ նոր և նորագույն գրականության մեջ»;
  6. Վալերի Միրզոյան. «Հանդուրժող խոսք»;
  7. Արմինե Դավթյան, Կարինե Խոջայան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության թեմաները Հայ գրականության, Հայ ժողովրդի պատմության և Հայոց եկեղեցու պատմության 9, 10, 11-րդ դասարանների դասագրքերում»;
  8. Սոնա Մելիքջանյան. «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»:

Վերը նշված հետազոտությունների հիման վրա հայ գրականության մեջ հանդուրժողականության և/կամ անհանդուրժողականության երևույթների դրսևորման ամփոփ պատկերը կազմելու համար հայ առաջատար գրականագետների կողմից իրականացվել է երկու վերլուծական աշխատանք, որոնք նույնպես պիտի տեղ գտնեն էլեկտրոնային ժողովածույում:

Ծառայությունների մատուցման շրջանակը.

  1. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած վերը նշված 8 հետազոտությունների ու դրանք ամփոփող 2 վերլուծական աշխատանքների սրբագրում;
  1. Էլեկտրոնային ժողովածուի կազմում, որը պիտի բաղկացած լինի՝
  • կազմից;
  • ողջույնի խոսքերից կամ ուղերձներից;
  • բովանդակային ցանկից;
  • «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» մրցույթի շրջանակներում իրականացրած վերը նշված 8 hետազոտություններից;
  • Վերոգրյալ 8 հետազոտություններն ամփոփող 2 վերլուծական աշխատանքներից:

Գումարային ժողովածուի էջերի քանակը կազմում է 270 էջ (530,000 նիշ առանց տառանջատումների, տառատեսակը՝ Sylfaen, տառաչափը՝ 12 (Word document), տողերի միջև հեռավորությունը` 1), ինչը կարող է նվազել կամ ավելանալ՝ կախված էլեկտրոնային գրքի պատրաստման ժամանակ կիրառված տառատեսակից, տառաչափից, տողերի միջև հեռավորությունից և այլ գործոններից:

Պահանջվող որակավորումները.

Մասնագետը պիտի համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է գրականագիտության, լեզվաբանության ոլորտներում;
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն;
  • Էլեկտրոնային գրքերի, ժողովածուների, ուսումնական ձեռնարկների, գործնական ուղեցույցների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստման փորձ:

 Դիմելու կարգը.

Մրցույթին մասնակցելու համար խնդրում ենք ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

  • ինքնակենսագրություն (CV), կազմակերպությունների դեպքում՝ կազմակերպության գործունեության հակիրճ նկարագիրն ու պորտֆոլիոն;
  • նախկինում պատրաստված (ներառյալ՝ սրբագրումը) էլեկտրոնային գրքերի կամ այլ նմանօրինակ փաստաթղթերի 1-2 օրինակ;
  • աշխատանքի ժամանակացույց (առավելագույնը 45 օր);
  • գնային առաջարկ։

Մրցույթի մասնակցության անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ուղարկել Անուշ Մարգարյանին` amargaryan@epfound.am հասցեով, գլխագրում նշելով «Electronic book on (In)tolerance»: Մրցույթի վերաբերյալ լրացուցիչ հարցերի դեպքում խնդրում ենք կապվել  093 251594 կամ 010 251575x111 հեռախոսահամարներով: Խնդրում ենք նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

Դիմումների ընդունման վերջնաժամկետը 2017 թ. մարտի 26-ն է։

Open call_Ebook_(In)tolerance papers

Print Friendly