«Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաք

Եթե ունեք հետաքրքիր և նորարարական գաղափարներ և ուզում եք դրանք կյանքի կոչել, ապա այս միջոցառումը հենց ձեզ համար է:
 
Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում կազմակերպում է «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքը:
 
«Մարդամեջ» ՍՆՀ-ի նպատակն է․
– նպաստել ՀՀ-ում տեղի ունեցող բարեփոխումների (սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության) գործընթացի մասին տեղեկատվության և հանրային մասնակցության բարձրացմանը, այնպիսի խնդիրների վերհանմանը, որոնց լուծումը հնարավոր կլինի տալ օնլայն կամ օֆլայն միջոցներով:
 
«Մարդամեջ»
1. կօգնի վերհանել մարզի համայնքներում առկա խնդիրները համացանցային միջոցներով լուծելու գաղափարներ,
2. ի մի բերել ներկայացված գաղափարները կյանքի կոչելու պատրաստ մարդկանց ու թվային տեխնոլոգիաների ընձեռած հնարավորությունները
3. ստեղծել առցանց սոցիալական նոր հարթակներ:
 
Ժամանակացույց․
2016 թվականին «ՄԱՐԴԱՄԵՋ» սոցիալական նորարարության հավաքը կիրականացվի Հայաստանի 8 մարզերում գործող ինֆոտներում․
1 Վանաձոր Ինֆոտուն 02.04.2016
2 Գյումրի Ինֆոտուն 09.04.2016
3 Արմավիր Ինֆոտուն 12.04.216
4 Մարտունի Ինֆոտուն 15.04.2016
5 Իջևան Ինֆոտուն 18.04.2016
6 Սյունիք Ինֆոտուն 22.04.2016
7 Վայք Ինֆոտուն 26.04.2016
8 Արարատ Ինֆոտուն 27.04.2016
 
Լրացուցիչ տեղեկությունների համար, կարող եք այցելել այստեղ․ սեղմելով․
 
 

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի և «Մարդամեջ» սոցիալական նորարարության հավաքի մասին ավելին կարող եք կարդալ այստեղ:

Print Friendly