Մարդամեջ սոցիալական նորարարական հավաքը Գյումրիում

Գյումրիի «Ցայք» հեռուստաընկերության կողմից պատրաստած տեսանյութը Գյումրիում անկացված Մարդամեջ սոցիալական նորարարական հավաքի մասին։ Հավաքը տեղի է ունեցել 2016թ․ Ապրիլի 9-ին։

Մարդամեջ սոցիալական նորարարական հավաքն իրականացվում է Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրի շրջանակներում։ Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝ շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումները։

Print Friendly