«Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում» ծրագրի դասընթացը Եղեգնաձորում

Training_Yeghegnadzor_Knowledge_against_discrimination_20162016 թվականի սեպտեմբերի 30-ին Հայաստանի Հելսինկյան կոմիտեն «Գիտելիքն ընդդեմ խտրականության ՀՀ մարզերում»  ծրագրի շրջանակներում մարդու իրավունքների և խտրականության թեմաներով կանցկացնի դասընթաց` Եղեգնաձոր  քաղաքում:

Դասընթացը նախատեսված է Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում և հարակից  համայնքներում գործող ՀԿ-ների, խոցելի խմբերի, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, ակտիվ երիտասարդների, ուսանողների, լրագրողների համար: Դասընթացի  մասնակիցները ձեռք կբերեն գիտելիքներ մարդու իրավունքների հասկացության, ծագման, սերունդների մասին: Նրանք կտեղեկանան խտրականության հասկացությանը և տեսակներին, ինչպես նաև խտրականության արգելքին վերաբերող միջազգային և ներպետական փաստաթղթերին:

Դասընթացը կվարեն Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանը և փաստաբան Ռոբերտ Ռևազյանը: Ծրագիրը համակարգում են Հայաստանի Հելսինկյան կոմիտեի գործադիր տնօրեն Սիրվարդ Մամիկոնյանը, իսկ Վայոց Ձորի մարզում՝ մարզային համակարգող Երանուհի Մանուկյանը: Ցանկացողները կարող են  դիմել Երանուհի Մանուկյանին`  հետևյալ հեռախոսահամարով` 094 515005 կամ  էլեկտրոնային հասցեով` yeranuhimanukyan@yahoo.com:

Ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցության հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորության աջակցությամբ:

 

Հայաստանի Հելսինկյան կոմիտե

Սկզբնաղբյուրը՝ www.armhels.com

Print Friendly