Աշխատանքի հայտարարություն. Մարդու իրավունքների փորձագետ (փակված է)

Գործունեության բնույթը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է մարդու իրավունքների ոլորտի բարձրակարգ մասնագետի, որը կաջակցի ԵՀՀ-ի թիմին՝ ՔՀԿ-ների, քաղաքացիական խմբերի և ուսանողների համար ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմերի վերաբերյալ դասընթացների համար անհրաժեշտ գործիքակազմ պատրաստելու համար:

Պահանջվող որակավորումներ

Մասնագետը պետք է համապատասխանի հետևյալ չափանիշներին՝

  • Իրավունքի կամ հարակից ոլորտում մագիստրոսական աստիճան,
  • Միջազգային կազմակերպությունների մասին, հատկապես ՄԱԿ-ի, գերազանց իմացություն,
  • Հայկական քաղաքացիական հասարակության մասին իմացություն, ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության ներգրավման հնարավորությունների բազմակողմանի իմացություն,
  • Ուսումնական ձեռնարկների, գործնական ուղեցույցների և աշխատանքային փաստաթղթերի պատրաստման փորձ,
  • Հայերենի և անգլերենի գերազանց իմացություն,
  • Մարդու իրավունքների մասին դասընթացների պատրաստման ու անցկացման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ նախկին աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն,
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքի մարմիններին այլընտրանքային զեկույցների մշակման ու ներկայացման փորձը կդիտվի որպես առավելություն:

 

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ 28 սեպտեմբերի, 2016

Ծառայության մատուցման տևողություն՝ 6 շաբաթ

Դիմելու կարգը

 Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV), գործիքակազմի պատրաստման քայլերը և մեթոդաբանությունը, գնային առաջարկն Արմեն Գրիգորյանին հետևյալ էլ. հասցեով՝ agrigoryan@epfound.am: Նամակի առարկայի տողում նշեք աշխատանքի անվանումը և Ձեր անունը, օր.՝ Մարդու իրավունքների փորձագետ. Արամ Արամյան:

Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք զանգահարել 091 251582 հեռախոսահամարով:

Տեխնիկական առաջարկը հասանելի է հետևյալ հղմամբ:

Print Friendly