«Ինչպե՞ս աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ». դասընթաց ուսանողների, ակտիվ երիտասարդների և քաղաքացիական խմբերի համար (փակված է)

logo

«Ինչպե՞ս աշխատել ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ»

դասընթաց ուսանողների, ակտիվ երիտասարդների և քաղաքացիական խմբերի համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փետրվարի 9-10-ին ակտիվ երիտասարդների, ուսանողների և քաղաքացիական խմբերի ներկայացուցիչների համար կազմակերպում է երկօրյա դասընթաց ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների մասին և քաղաքացիական հասարակությանը հասանելի գործիքներից օգտվելու վերաբերյալ: Դասընթացը կազմակերպվում է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությամբ:

Դասընթացը տեղի կունենա ԵՀՀ գրասենյակում: Լեզուն հայերեն է, աշխատանքային մակարդակի անգլերենի և/կամ ռուսերենի իմացությունը կգնահատվի որպես առավելություն։

2015թ. ԵՀՀ իրականացրած որակական հետազոտությունը փաստում է, որ քաղաքացիական հասարակությունը լիարժեքորեն չի օգտագործում ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների հնարավորությունները։ Դասընթացի նպատակն է մասնակիցներին ծանոթացնել և գործնական հմտություններ հաղորդել ՄԱԿ-ի մարդու իրավունքների համակարգի և քաղաքացիական հասարակության մասնակցության հնարավորությունների վերաբերյալ։ Դասընթացը հատկապես նախատեսված է այն ուսանողների և քաղաքացիական ակտիվիստների համար, որոնք նպատակ ունեն մասնագիտանալու իրավապաշտպան գործունեության մեջ և ներդրում ունենալու Հայաստանում մարդու իրավունքների կայացման, ոլորտում հիմնախնդիրների լուծման հարցում, այդ թվում՝ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների միջոցով: Մասնավորապես կքննարկվեն հետևյալ թեմաները.

  • Որո՞նք են ՄԱԿ-ի պայմանագրային և կանոնադրային մարմինները, ի՞նչ բան են համընդհանուր պարբերական դիտարկումը և հատուկ ընթացակարգերը,
  • Ի՞նչ դեր կարող է խաղալ քաղաքացիական հասարակությունը երկրում առկա մարդու իրավունքների հիմնահարցերը բարձրաձայնելու համար,
  • Ինչպե՞ս ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմիններին ներկայացնել այլընտրանքային զեկույցներ և աշխատել ՄԱԿ-ի հատուկ ընթացակարգերի շրջանակներում։

Ովքե՞ր կարող են դիմել.

  • Ուսանողներ (մասնագիտական սահմանափակում չկա),
  • Մարդու իրավունքերի ոլորտում հետաքրքություն ունեցող ակտիվ երիտասարդներ
  • Քաղաքացիական ակտիվ խմբերի, շարժումների, նախաձեռնությունների անդամներ,

Ինչպե՞ս դիմել.

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է ուղարկել CV և մոտիվացիոն նամակ, նշելով հետաքրքության առարկան, մինչ 2017թ. հունվարի 25ը, agrigoryan@epfound.am էլ. հասցեով, թեմայի տողում նշելով «ՄԱԿ Մարդու իրավունքներ անուն ազգանուն» (օր.՝ «ՄԱԿ Մարդու իրավունքներ Արամ Արամյան»)։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Մասնակցությունն անվճար է։ ՀՀ մարզերից ժամանող մասնակիցների կացության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։

Հարցերի դեպքում կարող եք դիմել Արմեն Գրիգորյանին` էլեկտրոնային նամակ ուղարկելով agrigoryan@epfound.am հասցեով կամ զանգահարելով (+374) 91-25-15-82:

Print Friendly