Մուլտիմեդիա ձևաչափով լրագրողական նյութերի արտադրության մրցույթ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է ժամանակակից մուլտիմեդիա ձևաչափերով լրագրողական աշխատանքների արտադրությանը աջակցող դրամաշնորհների մրցույթ:

Մրցույթի նպատակն է խրախուսել մուլտիմեդիա ձևաչափերի օգտագործումը հանրության համար կարևոր թեմաները լուսաբանելիս (մասնավորապես՝ լոնգրիդի (longread), սակայն կարող են առաջարկվել այլ ֆորմատներ), ինչպես նաև համապատասխան գործիքների տիրապետելը ՝ նյութերը ավելի վիզուալ, գրավիչ և մատչելի ներկայացելու համար։

Մրցույթին կարող են դիմել

  • Մեդիան քաղաքացիական տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագրի թիրախային լրատվամիջոցներ[1]
  • Անհատ լրագրողներ (ցանկալի է ՄՔՏՄ ծրագրի թիրախային լրատվամիջոցների հետ համագործակցությունը)

Նախապատվություն է տրվում ՄՆԿ կողմից , 2017թ․փետրվարի 13-17-ը կազմակերպված դասընթացին մասնակցած լրագրողներին։

Դրամաշնորհի չափը կախված կլինի առաջարկի բարդությունից, թեմաների/նյութերի քանակից, աշխատանքի ծավալից։ Յուրաքանչյուր առաջարկ կարող է ներառել մինչև երեք պատմություն/նախագիծ։

Ծրագրի բյուջեն չի կարող գերազանցել 2.5 միլիոն դրամը։ Անկախ լրագրողների դեպքում բյուջեն պետք է ներառի ՀՀ օրենքով սահմանված հարկերն ու վճարները։

Ծրագրի իրականացման համար նախատեսված առավելագույն ժամկետը 6 ամիս է։

[1] Ա1+, 168 Ժամ, ԱԼՏ ՀԸ, Անկյուն +3 ՀԸ, Առավոտ, Ասպարեզ, Սիվիլնեթ, Հետք, E-press, Կենտրոն ՀԸ, Լոռի Հը, Լրագիր, Լրատվական ռադիո, ՊանԱրմենիան մեդիա գրուպ, Ռադիո Վան, Հանրային ՀԸ և ռադիո, Սոսի ՀԸ, Ցայգ ՀԸ, Երկիր Մեդիա ՀԸ

Մրցույթին դիմելու վերջնաժամկետը 2018 թ-ի հունվարի 30-ն է։

ՄՆԿ մասնագետները խորհրդատվություն կտրամադրեն հայտատուներին ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ աշխատանքների ընթացքում։

Համաֆինանսավորման պահանջ  

Հայտատու կազմակերպությունից ակնկալվում է առնվազն 15% համաֆինանսավորում  ծրագրին` դրամական և/կամ ոչ դրամական միջոցներով։

ԱՄՆ կառավարությունից ստացած այլ դրամաշնորհներ կամ միջոցները չեն դիտարկվի իբրև համաֆինանսավորում:

Հայտերի գնահատման չափանիշներ   

ԵՀՀ-ին ներկայացված հայտերը ընտրության նախնական փուլ կանցնեն ծրագրային թիմի կողմից՝ մրցույթին չհամապատասխանող առաջարկները բացառելու համար։ Այնուհետև հայտերը կներկայացվեն փորձագիտական հանձնաժողովին և կգնահատվեն ըստ հետևյալ չափանիշների։

Չափանիշ Միավոր
1 Նշված թեմաներին համապատասխանությունը, ակտուալությունը, կարևորությունը և  ազդեցության հավանականությունը 20
2 Դիմողի նորարարական մոտեցումը թեմային, լրագրողական մեթոդների համապատասխանությունը ընտրված գորձիքներին և ձևաչափին, վիզուալիզացման հնարավորությունը: Խնդրի, իրադարձային սյուժեի, հերոսի առկայությունը 40
3 Դիմողի մասնագիտական պատրաստվածությունը ծրագիրը իրականացնելու համար։ 30
4 Ծրագրի բյուջեի և նպատակների համապատասխանությունը   10

 

Մրցույթին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն ներքոհիշյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ  էլ. տարբերակով.

էլեկտրոնային նամակի գլխագրում (subject line), նշի “MICE-MGC-Longread” և ուղարկել vavanesyan@epfound.am էլ. փոստին:  

Նախամրցութային սեմինար

Հնարավոր հարցերը պարզաբանելու նպատակով ԵՀՀ ծրագրային թիմը 2018 թվականի հունվարի 18-ին, ժամը 12:00-ին կանցկացնի նախամրցութային սեմինար ԵՀՀ գրասենյակում, (հասցեն՝ ք.Երևան, Ազատության պող. 1/21, բն. 23), որի ընթացքում կպարզաբանվեն հայտերի ներկայացման կարգի ու դրամաշնորհների հետագա վարման հետ կապված հնարավոր հարցերը, ինչը կնպաստի հնարավորինս որակյալ և գրավիչ առաջարկ կազմելուն:  

Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկ

Թիրախային լրատվամիջոցներ Անհատ լրագրողներ
Հայցադիմումի փաթեթ

Հավելված 1

Հայցադիմումի փաթեթ

Հավելված 2

Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը

Հավելված 3

Ծրագրային բյուջեն՝ ներկայացված ձևաչափով, և բյուջեի նկարագիրը

Հավելված 3

Տրամաբանական մոդելը

Հավելված 4

Տրամաբանական մոդելը

Հավելված 4

Գործողությունների պլան

Հավելված 5

Գործողությունների պլան

Հավելված 5

Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form)։

Հավելված 6

Երաշխավորության նամակ՝ համապատասխան ԶԼՄ-ի կողմից՝ նյութի հրապարակման/ինտեգրման մասին։ Այսպիսի նամակի առկայությունը ցանկալի է, սակայն դրա բացակայությունը չի կարող խոչընդոտ հանդիսանալ դրամաշնորհը տրամադրելու համար։

 

Հայտերը պետք է ներառեն՝

  • Արտադրության համար առաջարկվող թեմաների, գաղափարների շուրջը կառուցված լրագրողական պատմության համառոտ նկարագրություն (սինոփսիս)` առավելագույնը՝ 500 բառ
  • Նյութերի պատրաստման, հրապարակման և տարածման գործիքների և հարթակների մասին տեղեկություն (ներառյալ լրատվամիջոցը, որտեղ դրանք հրապարակվելու են, եթե այդպիսին առկա է)   
  • Վկայություն դիմողի մասնագիտական պատրաստվածության մասին նմանատիպ ծրագիր իրականացնելու համար։ Նախկինում իրականացված նմանատիպ մուլտիմեդիա նախագծերի աշխատանքների օրինակներ (եթե այդպիսիք կան):
  • Արտադրողների, հայտ ներկայացնողների կոնտակտային տվյալներ

Առաջարկների թեմաները պետք է համապատասխանեն «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի թեմատիկային, որն ընդգրկում է մարդու իրավունքների, սոցիալական, տեղական ինքնակառավարման և կոռուպցիայի դեմ պայքարի, հանրային մարմինների հաշվետվողականության ոլորտները:

 

 

 

Ստորև ներկայացված է թեմաների հնարավոր, սակայն ոչ սպառիչ ցուցակ, որոնք կարող են հիմք դառնալ առաջարկվող գաղափարների համար

Սոցիալական

  • երեխաներին վերաբերող խնդիրներ, ծառայություններ
  • մանկատներում և հատուկ հաստատություններում մեծացող երեխաներ
  • խնամակալ ընտանիքներ
  • կրթությունից դուրս մնացած երեխաներ
  • հատուկ կարիքներով երեխաներ
  • հաշմանդամություն ունեցող անձանց, հատկապես նրանց զբաղվածությանն առնչվող հարցեր
  • խնամքի և սոցիալական օգնության ծառայություններ
  • տարեցների խնամք
  • սոցիալական ինտեգրված ծառայություններ
  • կենսաթոշակային բարեփոխումներ

Կոռուպցիայի դեմ պայքար, հաշվետու և թափանցիկ կառավարում

  • կոռուպցիայի դրսևորումներ տարբեր ոլորտներում և կառավարման տարբեր մակարդակներում
  • թափանցիկ և պատասխանատու հանքարդյունաբերություն
  • բյուջեների, պետական ծախսերի թափանցիկություն
  • հակակոռուպցիոն ծրագրեր, նախաձեռնություններ,  տեղական և միջազգային մարմիններ, Բաց կառավարման գործընկերության շրջանակներում ստանձնած պարտավորություններ
  • այլ

Տեղական ինքնակառավարում

  • ՏԻՄ մարմինների աշխատանքին, լիազորություններին վերաբերող խնդիրներ
  • տարածքային կառավարման հարցեր
  • համայնքների խոշորացման, ապակենտրոնացման գործընթացներ
  • տեղական բյուջեների խնդիրներ
  • տեղական ընտրությունների հետ կապված հարցեր
  • այլ

Մարդու հիմնարար իրավունքներին առնչվող թեմաներ

  • դատական համակարգ
  • խոսքի և արտահայտման իրավունք, ազատ լրատվամիջոցներ
  • փոքրամասնությունների իրավունքներ
  • տարբեր սոցիալական խմբերի իրավունքներ
  • կանանց իրավունքներ
  • այլ հիմնարար իրավունքների խախտման, իրազեկման խնդիրներ։  

Այլ մանրամասների համար կարող եք դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար Վարուժան Ավանեսյանին հեռ010 25 15 75*222;     + 37455 575150;      +37495 25 15 46, էլ. փոստ. vavanesyan@epfound.am

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի մենեջեր Արեն Մանուկյանին, Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, հեռ. 010 58 36 20*112, 095 58 36 39;

Էլ.փոստ. amanukyan@mediainitiatives.am

Մրցույթն անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան  քաղաքացիների  տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը:

Print Friendly