Հայտարարություն. Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման փորձագիտական աշխատանքի հրավեր (փակված է)

cso-depo-logos-armenian

Հայտարարություն

Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կանոնակարգերի և ընթացակարգերի մշակման փորձագիտական աշխատանքի հրավեր

ԱՄՆ ՄԶԳ աջակցությամբ իրականացվող ՀԿ ԴեպոՀասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հայտարարում է մրցույթ` ՔՀԿ-ների համար տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր մշակելու համար։ Տիպային քաղաքականություններ և կանոնակարգեր ստեղծելու նպատակն է աջակցել քաղաքացիական հասարակության կազմակերպություններին բարելավել կառավարման և ծրագրային գործունեությունը` վարչարարական և ծրագրային գործունեության մեջ համապատասխան ընթացակարգերի, ստանդարտների, չափանիշների բարելավման և կիրառման միջոցով:

ԵՀՀ-ն հրավիրում է կազմակերպական զարգացման ոլորտի փորձագետներին դիմել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) քաղաքականությունների և կանոնակարգերի մշակման աշխատանքի հնարավորությանը։

Տեխնիկական առաջադրանքը.

  • Կազմել նմուշային քաղաքականությունների և կանոնակարգերի մշակման ժամանակացույցը, հստակեցնել ձևաչափը և համաձայնեցնել ժամկետները:
  • Սահմանել նմուշային քաղաքականությունների և կանոնակարգերի տեսակները, որոնք անհրաժեշտ են տարբեր գործունեության ոլորտների ՔՀԿ-ներին։
  • ԵՀՀ մասնագետների հետ համագործակցելով քննարկել կանոնակարգերի նախնական և վերջնական տարբերակները:
  • Ընդգրկել նմուշային կանոնակարգերի մեջ, ըստ ՀՀ փոփոխվող օրենսդրության, ՔՀԿ-ի կողմից ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու ձևերը, սոցիալական ձեռներեցության բնութագրերը։
  • ԵՀՀ-ի աշխատակիցների համար իրականացնել ուսուցողական-խորհրդատվական մեկանգամյա գործընթաց տիպային քաղաքականությունների և կանոնակարգերի հետ աշխատելու մասին:

Տիպային քաղաքականությունների նկարագրություն

ՔՀԿ-ները լինում են տարբեր տեսակի և ձևա­չափի՝ կախված իրենց նպատակներից, կանոնադրական գործունեության տեսակից,  աշխատակիցներից ու քաղաքական, տնտեսական ու մշակութային միջավայրից։ Մշակվող նմուշային քաղաքականությունները պիտի ունենան այնպիսի ձև և բովանդակություն, որ ՔՀԿ-ները կարողանան ադապտացնել դրանք, ելնելով իրենց գործունեությունից և իրենց հիմնադիրների, ղեկավարների ու աշխատակիցների ձգտումներից ու մտադրություններից։

Ընթացակարգերը չեն կարող հակասել և պիտի համապատասխանեն ՀՀ օրենսդրությանը. դրանք  կարող են լինել ավելի ընդգրկուն և մանրամասն, քան ՀՀ օրենսդրությունը, և տարբերվել վերջինից, եթե այդպիսով այն չի խախտվում: Խրախուսվում է քաղաքացիական հասարակության արժեքային համակարգերը, ինչպես օրինակ` շահերի բախումը, խտրականությունը, կոռուպցիոն ռիսկերը կանխարգելող, հանդուրժողականության, գենդերային հավասարության, արտահայտման ազատության, հանրային հաշվետվողականություն այլ դրույթներն արտացոլող կանոնակարգերի ներառումը։

Նմուշային քաղաքականությունները պետք է լինեն հնարավորինս ընդգրկուն և հստակ պատկերացում տան համապատասխանող գործընթացների վերաբերյալ, քանի դա օգնում է կազմակերպչական զարգացմանը:

Խորհրդատուն պիտի սահմանի ՔՀԿ-ի քաղաքականությունների և ընթացակարգերի ցանկը, որոնք կարտացոլեն բոլոր ոլորտները` սահուն գործունեություն իրականացնելու համար, մասնավորապես՝ կառավարում, ղեկավարում և վարչարարություն, մարդկային ռեսուրսներ, ֆինանսական կառավարում, արտաքին և ներքին հաղորդակցություն և հանրային կապեր, ծրագրեր և ծառայությունների մատուցում:  Նաև խորհրդատուն պետք է առանձնացնի օրենքով պարտադիր, առավել առանցքային/կարևոր և օժանդակ ընթացակարգերի տեսակները:

Ով կարող է դիմել

Դիմել կարող են ինչպես անհատ փորձագետներ, այնպես էլ առևտրային կամ ոչ-առևտրային խորհրդատվական կազմակերպություններ։

Դիմորդներին խնդրում ենք հայերեն կամ անգլերեն լեզվով մինչև 2016թ. դեկտեմբերի 25-ը  csodepo-applications@epfound.am  հասցեով ուղարկել հետևյալ փաթեթը.

  • Մասնագիտական ինքնակենսագրական,
  • Հետաքրքրության նամակ, որում կնկարագրվի.
    • ոլորտում համապատասխան փորձը,
    • առաջարկվող մեթոդաբանությունը,
    • կնշվի, թե ինչու է այս աշխատանքը կարևոր ձեզ համար,
    • աշխատանքի ծավալը (ժամանակացույցը) և մոտավոր արժեքը,
  • Նախորդ նման փորձից օրինակներ, եթե առկա են։

Դիմորդներին խրախուսում ենք նախապես ուսումնասիրել www.hkdepo.am ՔՀԿ-ների համար ստեղծված պորտալի «ռեսուրսներ» բաժինը, քանի որ մշակվող քաղաքականությունների տիպային փաթեթը տեղադրվելու է պորտալում, որպես ուղեցույց ՔՀԿ-ներին։

Հարցերի և պարզաբանումների համար կարող եք դիմել Գայանե Մկրտչյանին. gmkrtchyan@epfound.am, հեռ. 095 25 15 68:

«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) միջոցով: Ծրագրի շրջանակում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները Եվրասիա համագործակցություն հիմնադրամի փորձագետներինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները:

Print Friendly