Ի՞նչ անել և ի՞նչ չանել հետազոտական ծրագրեր իրականացնելիս. մեթոդաբանական սեմինար ԵՀՀ-ում

 

Capture_arm

 

 

 

 

 

Հուլիսի 8-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամում (ԵՀՀ) կայացավ «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների մրցույթի հաղթողների համար նախատեսված մեթոդաբանական սեմինարը: Սեմինարի ընթացքում հանդես եկավ ԵՀՀ գլխավոր տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը, ով անդրադարձավ նմանատիպ հետազոտությունների կարևորությանը գրականության, մշակույթի և ավելի գլոբալ՝ միջազգային զարգացման համատեքստում: Այնուհետև Ծրագրի տնօրեն Իզաբելլա Սարգսյանը ներկայացրեց ԵՀՀ կողմից իրականացվող ծրագիրը, կազմակերպության ակնկալիքները աշխատանքների արդյունքների ու դրանց ձևաչափի վերաբերյալ, ինչպես նաև անդրադարձ կատարեց  միջազգայնորեն ընդունված հետազոտական աշխատանքների հնարավոր կառուցվածքային ձևերին: Փորձագիտական միջամտություններով հանդես եկան ժյուրիի անդամներ Նունե Դիլանյանը (բանասեր, թարգմանիչ, Հայ-Ռուսական համալսարանի դասախոս), Նվարդ Մանասյանը (մարդու իրավունքների, լեզվի եւ գենդերային հարցերի ոլորտների մասնագետ, Երևանի պետական համալսարանի դասախոս), Արա Նեդոլյանը (հրապարակախոս, թատերական քննադատ), Տիգրան Պասկևիչյանը (հրապարակախոս, լրագրող, սցենարիստ, բանաստեղծ), ինչին հաջորդեցին մրցույթի հաղթողների հետ ակտիվ քննարկումները:

Meeting with RT literature paper winners_July 8, 2016 (16)

 

Նշենք, որ 2015թ.-ից ԵՀՀ-ն, Հայաստանում և Վրաստանում Նիդերլանդների Թագավորության դեսպանության աջակցությամբ, իրականացնում է «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» ծրագիրը, որի շրջանակներում հայտարարվել էր «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով հետազոտությունների բաց մրցույթը:

Meeting with RT literature paper winners_July 8, 2016 (13)

Մրցույթի հաղթողներին որոշելու նպատակով ձևավորված անկախ ժյուրիի կողմից հաղթողներ էին ճանաչվել վեցը հետազոտական հայտեր, սակայն, հաշվի առնելով հետազոտական հայտերի բազմաքանակությունն ու բարձր որակը Նիդերլանդների Թագավորության դեսպանության տրամադրած լրացուցիչ աջակցությամբ ևս երեք հետազոտական հայտի հնարավորություն էր ընձեռվել իրականացնել առաջարկվող հետազոտությունները՝

 

  1. Արքմենիկ Նիկողոսյան, Աշոտ Գաբրիելյան. «Քյառթուի» կերպարը որպես անհանդուրժողականության ներկայացման միջոց արդի հայ արձակում»;
  2. Մերի Երանոսյան. «(Ան)հանդուրժողականության անդրադարձը կին գրողների աշխատանքներում (հին և ժամանակակից)»;
  3. Հայկ Համբարձումյան. «Թշնամու նկատմամբ հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ միջնադարյան ավանդավեպերում և «Սասնա ծռեր» էպոսում»;
  4. Գայանե Մկրտչյան. «Զարմանալի և աննախադեպ հանդուրժողականությունը  Հակոբ Մնձուրու գրականության մեջ»;
  5. Սոնա Մելիքջանյան. «Ազգային հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները ՀՀ միջնակարգ դպրոցներում դասավանդվող հայ գրականության դասագրքերում»;
  6. Մհեր Քումունց, Լուսինե Ներսիսյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ գրականության բանահյուսական ակունք ունեցող ստեղծագործություններում»;
  7. Արմինե Դավթյան, Կարինե Խոջայան. «Հանուդուրժողականության և անհանդուրժողականության թեմաները Հայ գրականության, Հայ ժողովրդի պատմության և Հայոց եկեղեցու պատմության 9, 10, 11-րդ դասարանների դասագրքերում»;
  8. Լիլիթ Ավդալյան, Նարինե Հովսեփյան. «Հանդուրժողականության և անհանդուրժողականության դրսևորումները հայ նոր և նորագույն գրականության մեջ»;
  9. Վալերի Միրզոյան. «Հանդուրժող խոսք»:

 

Մրցույթի հաղթողների կողմից առաջարկվող թեմաներով հետազոտական աշխատանքները կավարտվեն և կհրապարակվեն 2016թ. աշնանը:

Meeting with RT literature paper winners_July 8, 2016 (19)

Print Friendly