Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցը ամբողջովին հեղափոխեց իմ մտածելակերպը կապված կոնֆլիկտ հասկացության հետ

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցը ինձ համար եղավ այն հարթակը, որի միջոցով ես սկսեցի լիովին այլ կերպ մտածել ժամանակակից միջազգային հարաբերություններում առկա խնդիրների և կոնֆլիկտային իրադրությունների մասին: Դպրոցը նոր հարթակ էր ինձ համար խորացնելու և զարգացնելու այն բոլոր գիտելիքները, որոնք ձեռք եմ բերել համալսարանում ուսանելու տարիներին:

Narek Ghazaryan_EPF_March 3, 2016Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցը ամբողջովին հեղափոխեց իմ մտածելակերպը կապված կոնֆլիկտ հասկացության հետ: Մասնագետների հանգամանալից և խորը դասընթացից հետո իմ մտածելակերպը փոխվեց: Այժմ ես սկսել եմ ավելի քննադատորեն նայել շրջապատող աշխարհին: Մասնավորապես ես սկսել եմ ավելի ավելի անաչառ նայել մեր տարածաշրջանում առկա կոնֆլիկտներին և սկսել եմ դիտարկել շահագրգռված երկու կողմերի տեսակետերը, որը ինձ հնարավորություն է տալիս ավելի հեշտորեն կողմնորոշվել առկա զարգացումներում:

Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոցը ինձ համար՝ որպես միջազգայնագետի, շատ լավ հարթակ էր նոր բացահայտումներ կատարելու միջազգային վեճերի կարգավորման կամ տրանսֆորմացիայի մասին: Նաև շատ հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է կոնֆլիկտի տրանսֆորմացիան, մինչ այդ ես, անգամ, պատկերացում չունեի՝ ինչ է կոնֆլիկտի տրանսֆորմացիան կամ ինչպես է այն լինում:

ԵՀՀ փորձնակ Նարեկ Ղազարյան

Print Friendly