«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» ՀԿ Կառավարման դպրոց` Երևանում

cso-depo-logos

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին(ՔՀԿ) հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա Մայիսի 30-31-ը Երևանում, ԵՀՀ գրասենյակում, ՔՀԿ Կառավարման դպրոցում:

ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվում է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։

Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.

  • Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
  • Կազմակերպության հաղորդակցության սկզբունքները
  • Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ:

Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանը նպաստող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։

Դասընթացը վարում են ԵՀՀ փորձագետները և հրավիրված մասնագետներ։ Դասընթացի լեզուն հայերեն է: Խնդրում ենք դասընթացին դիմել այն դեպքում, եթե կկարողանաք ներկա լինել երկու օրերի ընթացքում։ Ցանկալի է, որ մասնակցի կազմակերպության տնօրենը կամ ծրագրերի ղեկավարը։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. մայիսի 22ը, csodepo-applications@epfound.am էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ – Ձեր կազմակերպության անունը»:

Մասնակցությունն անվճար է։ Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ի ծրագրերի համակարգող Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝ larzoyan@epfound.am:

 ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿի (ՄՆԿ),  Գորիսի մամուլի ակումբ ՀԿի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվելու է մինչև 2019 թվականը:

 

Print Friendly