«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» գործնական ուսուցում հասարակական կազմակերպությունների համար

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում շահույթ չհետապնդող կազմակերպություններին հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա`

Մարտի 24-25-ին,

 Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ՀԿ կառավարման դպրոցում,

 հասցեն` Ազատության 1/21, բն.23

ՀԿ կառավարման դպրոցը մասն է ՀԿ Դեպո ծրագրի, որի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։

Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.

  • Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
  • Դոնորի հետ հարաբերություններ/ կուլտիվացիա
  • Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
  • Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ

Դասընթացը կվարեն ԵՀՀ մասնագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է, սակայն կարևոր է մասնակիցների կողմից աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Մեկ կազմակերպությունից կարող է մասնակցել մեկ ներկայացուցիչ։

 Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք  ստանում  ծանոթանալ ՀԿ-ների կազմակերպական զարգացմանն աջակցող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը, և այն խրախուսելու է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։

Եթե ցանկություն ունեք զարգացնել Ձեր կազմակերպության կարողությունները կամ աշխատակազմի հմտությունները ֆոնդահայթհայթման բնագավառում, և պատրաստ եք մասնակցային և ինտերակտիվ մթնոլորտում երկու օր անընդմեջ տրամադրել ուսուցողական պրոցեսին, ապա մինչև ս.թ. մարտի 20-ը, csodepo-applications@epfound.am էլ. հասցեով ուղարկեք կից ներկայացված ՀԿ անձնագիրը՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ – Ձեր կազմակերպության անունը» ։

Մասնակցությունն անվճար է։ Դասընթացի ընթացքում սնունդն ապահովում է ԵՀՀ-ն։

Խնդրում ենք նկատի ունենալ, որ դասընթացի արդյունավետության նպատակով մասնակիցների թիվը սահմանափակ՝ մինչև 20 կլինի։ Հարցերի դեպքում կարող եք դիմել ԵՀՀ Ծրագրի ղեկավար Գայանե Մկրտչյանին` 095-25-15-68 հեռախոսահամարով կամ gmkrtchyan@epfound.am էլ. փոստով։

 

«ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և  բարձրացնում ՔՀԿ-ների՝ որպես ժողովրդական բարեփոխումներն առաջ մղող և  վերահսկող դերակատարների կարողությունները։

ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ-Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների            կենտրոն ՀԿ-ի (ՄՆԿ), Գորիսի մամուլի ակումբ ՀԿ-ի (ԳՄԱ), Աջակցություն  Նոյեմբերյանին  ՀԿ-ի  (ԱՆ),  Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿ-ի  կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:

 

Կից կգտնեք դասընթացին դիմելու հայտը:

 

Print Friendly