«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» ՀԿ Կառավարման դպրոց՝ Գյումրիում (փակված է)

cso-depo-logos-armenian

«Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր»

ՀԿ Կառավարման դպրոց՝ Գյումրիում

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «ՀԿ Դեպո» Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի շրջանակներում Քաղաքացիական հասարակության կազմակերպություններին(ՔՀԿ) հրավիրում է մասնակցելու «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացին, որը տեղի կունենա դեկտեմբերի 1-2 Գյումրիում:

ՀԿ կառավարման դպրոցի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։ ՀԿ դպրոցը հանդիսանում է «ՀԿ Դեպո» ծրագրի կարողությունների զարգացման համապարփակ շղթայի մի մասը և խրախուսվում է մասնակիցների կողմից ՀԿ Դեպո ծրագրի այլ ռեսուրսներից օգտվելը։

Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքների միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.

  • Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
  • Դոնորի հետ հարաբերություններ/կուլտիվացիա
  • Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
  • Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ

Մասնակցելով «ՀԿ Դեպո» կառավարման դպրոցի դասընթացներին, Դուք հնարավորություն եք ստանում ծանոթանալ ՔՀԿ-ների կազմակերպական զարգացմանը նպաստող ռեսուրսների հետ, համագործակցել այլ կազմակերպությունների հետ, և այս բոլորը հետագայում ծառայեցնել Ձեր կազմակերպության ուժեղացման գործին։

Դասընթացը կվարեն ԵՀՀ փորձագետները։ Դասընթացի լեզուն հայերեն է, սակայն կարևոր է աշխատանքային մակարդակի անգլերեն լեզվի իմացությունը։ Խնդրում ենք նկատի ունենալ, որ դիմորդի մասնակցությունը պարտադիր է երկու օրերի ընթացքում։ Ցանկալի է, որ յուրաքանչյուր կազմակերպությունից մասնակցի ղեկավարը։

Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել կից ներկայացված ՀԿ անձնագիրը մինչև ս.թ. նոյեմբերի 23ը, csodepo-applications@epfound.am էլ. հասցեով ՝ թեմայի տողում նշելով «ՀԿ դպրոցի հայտ — Ձեր կազմակերպության անունը»։

Մասնակցությունն անվճար է։ Մասնակիցության ծախսերը հոգում է ԵՀՀ-ն:

Հարցերի դեպքում կարող եք դիմել` ԵՀՀ-ից Լիլիթ Արզոյանին` հեռ. (+374) 93-25-15-91, էլ.փոստ՝ larzoyan@epfound.am:

ՀԿ Դեպո ծրագիրն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի, Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոններ Հայաստան հիմնադրամի (ՀՌԿԿ), Մեդիա նախաձեռնությունների կենտրոն ՀԿի (ՄՆԿ),  Գորիսի մամուլի ակումբ ՀԿի (ԳՄԱ), Աջակցություն Նոյեմբերյանին ՀԿի (ԱՆ), Մարտունու կանանց համայնքային խորհուրդ ՀԿի կողմից` ԱՄՆ ՄԶԳ Զարգացման դրամաշնորհների ծրագրի շրջանակներում։ Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականին և իրականացվելու է մինչև 2019 թվականը:

Print Friendly