ՀԿ Դեպո ծրագրի «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհ (փակված է)

DEPO grants

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում հրավիրում է Հայաստանի հասարակական կազմակերպություններին մասնակցելու «ՔՀԿ-ների կայունության ռազմավարություն» դրամաշնորհային ծրագրին։

Դրամաշնորհները կտրամադրվեն երկու ուղղություններով.

ա) ՀԿ-ների կազմակերպական զարգացման` առանձին ՔՀԿ-ների կայունության ռազմավարությունների իրագործման նպատակով,

բ) ՔՀԿ ոլորտի զարգացման` ՔՀԿ-ների կայունությանը նպաստող միջոցների, ռեսուրսների կամ միջավայրի ձևավորման նպատակով։

  • Ուղղություն 1. Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 – 3 000 000 ՀՀ դրամ։
  • Ուղղություն 2. ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի համար կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծման։ Յուրաքանչյուր դրամաշնորհի բյուջեն.  2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ:

Դրամաշնորհի հիմնական պայմանները.

  • Դիմումների ներկայացման վերջնաժամկետը – 2017 թ., հոկտեմբերի 2-ը
  • Բյուջեն  ուղղություն 1 – 2 500 000 –3 000 000 ՀՀ դրամուղղություն 2 – 2 500 000 – 7 000 000 ՀՀ դրամ
  • Ծրագրի տևողությունը մինչև 9 ամիս
  • Ծրագրի իրականացման ժամանակամիջոցը  մինչև 2018 թ.-ի նոյեմբերի 30-ը։

Դրամաշնորհի մանրամասն պայմաններին կարող եք ծանոթանալ՝ այստեղ

Դրամաշնորհային հայտի փաթեթը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 1

Դրամաշնորհայի բյուջեի ձևը կարող եք ներբեռնել այս հղումով – հավելված 2

Ձեր հարցերը կարող եք ուղղել «ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակիցներ Վազգեն Կարապետյանին` vkarapetyan@epfound.am, կամ 091-43-88-38  հեռախոսահամարով, կամ Գայանե Մկրտչյանին gmkrtchyan@epfound.am էլ. փոստով կամ 095-25-15-68 հեռախոսահամարով։

– Երևանում ԵՀՀ գրասենյակում  (Ազատության պող. 1/21, բն. 23, քարտեզ) սեպտեմբերի 8-ին, ժամը 14.00-ին կկայանա տեղեկատվական հանդիպում առաջին ուղղության՝ Կազմակերպական զարգացման դրամաշնորհներ առանձին ՔՀԿ-ների կայունությանը նպաստող կազմակերպական կարողությունների զարգացման համար դիմող ՔՀԿ ներկայացուցիչների հետ, իսկ սեպտեմբերի 13-ին, ժամը 16:00-ին երկրորդ ուղղության՝  ՔՀԿ ոլորտի զարգացման դրամաշնորհներ ամբողջ ՔՀԿ սեկտորի կարևոր խնդիրների լուծման և ՔՀԿ-ների խմբերի ու ցանցերի զարգացմանը նպաստող համակարգերի, գործիքների ստեղծման համար դիմող ՔՀԿ ներկայացուցիչների հետ։   

Մասնակցությունը հաստատելու համար ՔՀԿ-ները կարող են գրանցվել գրելով՝ հետևյալ էլ: փոստին csodepo-applications@epfound.am

«ՀԿ Դեպո» ծրագրի աշխատակազմը սիրով սպասում է Ձեր հայտերին։

Հաջողություն ենք մաղթում։

Print Friendly