Կրեատիվ խաղի արդյունքում մշակվեցին տեղական ինքնակառավարման զարգացմանը և բարելավմանն ուղղված մոդելներ

Սեպտեմբերի 8-12-ը ՀաՄաՏեղ ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ «Հասարակություն և տեղական ինքնակառավարում․ զարգացման հեռանկարներ» թեմայով կազմակերպագործունեական սեմինար կամ կրեատիվ խաղ։ Քառօրյա միջոցառման նպատակն էր քննարկել տեղական ինքնակառավարման ոլորտում կատարվող բարեփոխումներին մասնակցելու քաղաքացիական հասարակության հնարավոր ռազմավարությունը և դրանից բխող գործողություններն ու նախագծերը։

Մասնակիցները դիտարկեցին առաջարկված խնդիրը մի քանի տեսանկյունից՝ «գյուղ և քաղաք», «շուկա», «ենթակառուցվածքներ և կառույցներ», «կառավարում և ինքնակառավարում», «համայնք և աշխարհ՝ համայնքի աշխարհը»։ Քառօրյա ստեղծագործ և հագեցած մտագրոհի արդյունքում մշակվեցին տարբեր մոդելներ, որոնք ուղղված են հասարակության և տեղական ինքնակառավարման զարգացմանը և բարելավմանը։

ԵՀՀ թիմը միջոցառման մանրամասն հաշվետվությունը կներկայացնի հոկտեմբերին: 

Print Friendly