Աշխատանքի հայտարարություն․ՔԿՀ-ների կողմից ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացմանն աջակցող խորհրդատու

Խորհրդատվության/ծառայության անվանում՝  ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման հարցերով խորհրդատու

Պայմանագրի տեսակ՝ ծառայությունների մատուցման պայմանագիր  

Պահանջվող լեզուներ՝ հայերեն, անգլերեն

Հայտարարության տարածման ամսաթիվ՝  2018թ․-ի մարտի 12

Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝  2018թ․-ի մարտի 24

Ծառայության մատուցման սկիզբ՝ 2018թ․-ի ապրիլի 2

Ծառայության մատուցման տևողություն՝ 3 ամիս` պայմանագրի ժամկետի երկարացման հնարավորությամբ

Գործունեության բնույթը.

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) փնտրում է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման ոլորտում  մասնագիտացած խորհրդատուի կամ խորհրդատուների խմբի, որոնք կաջակցեն ԵՀՀ-ի թիմին՝ «Այլընտրանքային զեկույցների մշակման խթանումը Հայաստանում GSP+-ի միջոցով» ծրագրի իրականացման մեջ: Ծրագրի նպատակն է հզորացնել Հայաստանի մարզային ՔՀԿ-ների կարողությունները՝ ՄԱԿ-ի Տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների կոմիտեին, ինչպես նաև ՄԱԿ-ի Երեխայի իրավունքների կոմիտեին հասցեագրված որակյալ, հիմնավորված այլընտրանքային զեկույցների մշակման հարցում:

Խորհրդատուն՝ նախօրոք ընտրված մարզային ՔՀԿ-ների համար վարելու է ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների ներկայացման վերաբերյալ դասընթացներ և շարունակական ուղղորդում տրամադրելու նշված ՔՀԿ-ներին ՄԱԿ-ի երկու պայմանագրային մարմնի այլընտրանքային զեկույցների մշակման և ներկայացման հարցում:

 Պահանջվող որակավորումները.

  • իրավագիտության, մարդու իրավունքների կամ հարակից ոլորտներում բարձրագույն կրթություն;
  • Հայաստանում երեխայի, ինչպես նաև տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների ոլորտում առկա հիմնախնդիրների լավ իմացություն;
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների և վերջիններիս աշխատանքներում քաղաքացիական հասարակության ընդգրկման հնարավորությունների գերազանց իմացություն;
  • ՄԱԿ-ի պայմանագրային մարմիններ այլընտրանքային զեկույցների մշակման ու ներկայացման փորձ;
  • Մարդու իրավունքների՝ ներառյալ ՄԱԿ-ի մարդու իրավունքների մեխանիզմների վերաբերյալ դասընթացների պատրաստման ու վարման փորձը կդիտվի որպես առավելություն;
  • ՄԱԿ-ի մարդու իրավունքների մարմինների հետ նախկին աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն;
  • hայերենի և անգլերենի գերազանց իմացություն:

Դիմելու կարգը.

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրությունը (CV) և հետաքրքրության նամակը (առավելագույնը 1 էջ) Անուշ Մարգարյանին հետևյալ էլ. հասցեով՝ amargaryan@epfound.am: Նամակի առարկայի տողում անհրաժեշտ է նշել՝ Խորհրդատու. Ձեր անունն ու ազգանունը:

Խնդրում ենք ի նկատի ունենալ, որ միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

«Այլընտրանքային զեկույցների մշակման խթանումը Հայաստանում GSP+-ի միջոցով» ծրագիրն իրականացվում է ԵՀՀ-ի կողմից՝ Democracy Reporting International (DRI)ի աջակցությամբ՝ ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «GSP+-ի միջոցով մարդու և աշխատանքային իրավունքների խթանումը» համաշխարհային ծրագրի շրջանակներում, որը DRI-ն իրականացնում է ինը երկրներում, այդ թվում՝ Հայաստանում:

Հայտարարության PDF տարբերակը կարող եք ներբեռնել այստեղ

EIDHR/2016/376-915

Տվյալ նախագիծը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից

Print Friendly