Կոնֆլիկտների տրանսֆորմացիայի դպրոց. մասնակցության հրավեր (փակված է)

EPNK-logo-pane

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) հրավիրում է մասնակցելու իր կողմից պարբերաբար կազմակերպվող կոնֆլիկտների տրանսֆորմացիայի հերթական դպրոցին, որը տեղի կունենա ս.թ. հոկտեմբերի  19-ից 22-ը ԵՀՀ գրասենյակում, Երևան, Ազատության 1/21 բն. 22։ Դասընթացի հիմքում դրված են քննադատական մտածողության և կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մոտեցումները։

Դպրոցի մասնակիցները կծանոթանան կոնֆլիկտների տրանսֆորմացիայի մեթոդաբանությանը, կզարգացնեն իրենց քննադատական մտածողությունը և ձեռք կբերեն խաղաղարարության որոշակի փորձ։

Դպրոցի նպատակն է.

Զարգացնել հայաստանյան քաղաքացիական հասարակության խաղաղարարական կարողությունները` մասնակիցներին տրամադրելով գիտելիքներ և հմտություններ խաղաղության, քննադատական մտածողության և ֆասիլիտացիայի ասպարեզներում։

Դիմելու կարգը

Անհատներին և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին խնդրում ենք մինչև ս.թ. հոկտեմբերի 10-ը լրացնել առցանց հայտը և ուղարկել ինքնակենսագրական (CV) Տաթևիկ Փափազյանին՝ tpapazyan@epfound.am էլ. հասցեով՝ վերնագրելով էլ. նամակը «Կոնֆլիկտների տրանֆորմացիայի  դպրոց. Անուն Ազգանուն» ։

Մասնակցության պայմանները

Մասնակցությունը դասընթացին անվճար է, մարզերից և Լեռնային Ղարաբաղից ժամանող մասնակիցների կեցության, ինչպես նաև ճանապարհային ծախսերը հոգում է ԵՀՀ-ն։ Դասընթացի տևողությունն է չորս օր: Դասընթացն աշխատանքային օրերին (հինգշաբթի և ուրբաթ) կկայանա երեկոյան ժամերին, իսկ ոչ աշխատանքային (շաբաթ, կիրակի)՝ ամբողջ օրը: Դասընթացին ամբողջությամբ մասնակցելը պարտադիր է: Դասընթացի մասնակիցները կստանան հավաստագրեր:

Դպրոցի վերաբերյալ նախնական պատկերացում կազմելու համար կարող եք դիտել նախորդ տարիների դասախոսությունների տեսանյութերը։

Այս դպրոցն անցկացվում է «Կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով խաղաղարարության ամրապնդումը» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից Եվրոպական միության աջակցությամբ։

Print Friendly