Կենսաքաղաքականություն (Jam Session 19)

Զրույց․ Վարդան Ջալոյան և Գևորգ Տեր-Գաբրիելյան, դեկտեմբերի 22, 2016թ․ 

Տեսանյութի սղագրություն

0:10 – Մենք այսօր մի քիչ ուզում ենք զրուցել պարոն Վարդան Ջալոյանի հետ, որովհետև մեր նպատակն է մեր հանդիսատեսի կամ ունկնդրի համար հետաքրքիր թեմաներ արծարծել և հետաքրքիր մարդկանց ներկայացնել: Թեմայի մոտավոր անունը, մոտավոր ձևակերպումը…

0:36 – Առանցքը ես կասեի, որի շուրջ արդեն կկառուցվի ամբողջ խոսակցությունը՝ դա կենսաքաղաքականությունն է: Իհարկե առաջին հերթին երբ մենք խոսում ենք կենսաքաղաքականության կամ բիոպոլիտիկայի մասին, հիշում ենք Նացիստական Գերմանիան՝ իրա ռասիզմի, այդ կենսաբանական, կենսաբանության վրա հիմնված իրա քաղաքականությամբ:

2:20 – Ու դա հենց էդ ա, որ էնքան է մա

1:01 – Lebensraum:

-Այո՛, բայց իհարկե խոսքը գնում է փոքր ինչ այլ բաների մասին: Խոսքը գնում է մարդկանց առողջության, անվտանգության մասին, այդպես առայժմս սահմանափակենք: Եվ ինչպես է օրինակ ասենք թե առողջությունը, կրթությունը և անվտանգությունը դառնում կամ երբ է դարձել սկզբում դա։ Եվ ինչպես է այն օգտագործվում պետության կողմից և ինչու համար դա հարկավոր է օգտագործել կամ ինչպես օգտագործել:

1:46 – Ես դե ուզում եմ մի բան հիշել. ես հաճախ եմ ցիտում իմ սիրելի գրողներին՝ Արկադի և Բորիս Ստրուգացկիներին: Այնտեղ՝ օտար մոլորակի վրա, մի էդպիսի դրվագ կա, որ երկրացին հետազոտում է այդ քաղաքակրթության անցուդարձը և այդ քաղաքակրթության փիլիսոփայությունը կամ քաղաքագիտությունը ինչ-որ չափով հիմնված է մի հասկացության վրա, որը ձևակերպվում է որպես «դեմոգրաֆիկ ճնշում»:

– Այո։

Մարդկությունը շատանում, որ (էդ երկրում ասենք թե հա՞, իրենց բնակիչների քանակը), որ իրենց արդեն տեղը չի հերիքում և իրենք դուրս են գալիս: Որ ասեցիր Նացիստական Գերմանիա, ես հիշեցի նախանացիստական Գերմանիան՝ Առաջին համաշխարհայինի բացատրությունները, որ մենք սովետական դպրոցում ստանում էինք, որ ինքը չուներ գաղութներ՝ զուրկ էր մնացել գաղութներից, դրա համար սկսեց իր կռիվները տարածքների շուրջ:

2:51 – Դա կոչվում էր կենսական տարածքներ։

2:53 – Կենսական տարածքներ։

2:54 – Այսինքն, այստեղ իհարկե մենք տեսնում ենք, որ կենսաքաղաքականությունը և աշխարհքաղաքականությունը փոխադարձ կապն ունեն: Այո, իհարկե ասենք թե հարկավոր է որոշակի տարածք, որպեսզի քո ազգի բնակչության համար կարողանաս ապահովել համապատասխան կյանք:

3:19 – Ու էստեղ հարց է առաջանում, ազգը ի՞նչ է։

3:21 – Բա՜յց… բայց տեսեք, տեսեք՝ օրինակ ասենք թե ինչքան գերմանացիներ կային Ռուսաստանում, ինչքան գերմանացիներ կային Միացյալ Նահանգներում: Իհարկե, ասենք թե Գերմանիան այն ժամանակ տառապում էր և պետության համար դա լուրջ խնդիր էր, որովհետև ինչպես անել, որպեսզի օրինակ դադարեցվի արտագաղթը։ Որովհետև արտագաղթը իսկապես Գերմանիայից մեծ էր և մարդիկ գնում էին, օրինակ՝ ասենք յուրացնելու Ռուսաստանի նոր գաղութները: Օրինակ՝ մեծ քանակությամբ գերմանացիներ հայտնվեցին նաև Հարավային Կովկասում:

3:57 – Եվ Ղազախստանում շատ մեծ ստեղծվեց գաղութ։

3:59 – Ընդհանրապես Վոլգայի ափին իհարկե, Կիրգիզիայում, ոչ թե Ղազախստանում, որովհետև Վոլգայի և Հարավային Կովկասի, Հյուսիսային Կովկասի գերմանացիները արտաքսվեցին Ղազախստան պատերազմի ժամանակ: Իհարկե և մենք կարող ենք հիշել նաև այն, ինչի համար  1915 թվականին կազմակերպվեց հայկական ցեղասպանությունը: Եվ այստեղ մենք գալիս ենք հիմնական հասկացողությանը, այսինքն, որ չգիտես ինչու Արևմտյան Հայաստանը Թուրքիայի համար պետք է որպես կենսական տարածություն, բայց ոչ այդքան որպես կենսական տարածություն: Հիմնական տարրը կայանում էր հետևյալը, որ հայերը հանդիսանում են վտանգավոր տարր: Այսինքն մենք պետք է նաև հասկանանք, օրինակ, ասենք թե, մեզ դա թվում է բնական, չէ՞, որ, օրինակ, ասենք ինչ-որ մի ժողովուրդ կարող է լինել վտանգավոր: Չգիտես ինչու, օրինակ հայերը ապրել են հինգ հարյուր տարի Օսմանյան կայսրությունում, ինչպես ասում են օսմանացիները՝ մեծ քանակությամբ հայեր բնակեցրել են Կոստանդնապոլսում, որը Ստամբուլ անվանեցին և այլն: Մեծ քանակությամբ ուրեմն Հայաստանից մարդկանց արտաքսեցին և Արևմտյան Անատոլյայի քաղաքներում բնակեցրեցին իրենց՝ իրենց կամքով և այդ ժամանակ օսմանյան սուլթանները չէին մտածում, որ հայերը ինչ-որ վնասակար, վտանգավոր տարր էին: Ընդհակառակը՝ Օսմանյան կայսրությունը մտածում էր հետևյալ տրամաբանությամբ. եթե ես ուրեմն բռնագաղթեցնեմ Արևմտյան Հայաստանի բնակչությունը՝ (դեպի) այդ Արևմտյան Անատոլիայի քաղաքները, դրանով Օսմանյան կայսրությունը կամրապնդվի: Այսինքն էնտեղ…

6:01 – Իսկ ինչո՞ւ է… Ինչո՞ւ պետք է ամրապնդվեր:

6:03 – Ինչո՞ւ պետք է ամրապնդվեր: Որովհետև օրինակ, ասենք թե, նույն պատճառով, ինչ-որ օրինակ, ասենք, Կանադան կամ Ավստրալիան էս պահին, էս պահին և ժամանակին նաև Գերմանիան խրախուսում էին ներգաղթը. որովհետև հայտնվում են ուժեղ մարդիկ: Դա շատ կարևոր է, որովհետև երբ մենք խոսում ենք պետական ռասիզմի մասին, ոչ թե էթնիկական ռասիզմի մասին, իր համար նշանակություն չունի ազգությունը: Կարևորը էդ մարդիկ լինեն խելացի, լինեն ուժեղ, ընդունակ աշխատելու և լինեն, ստեղծեն, և լինեն նաև կենսաբանորեն առողջ, որպեսզի ստեղծեն առողջ սերունդ:

6:45 – Շատ լավ: Ես միանգամից ուզում եմ աղերսներ անընդհատ անցկացնել մեր ժամանակակից իրադրությունների հետ։ Եվ ասենք թե՝ որպես գործնական մարդ, ես կասեի՝ էդ պեղումներից պետք է անել հետևություն, որ ասենք Հայաստանին էլ օգուտ կլիներ բերել այստեղ և բնակեցնել ինչ-որ հավելյալ մարդիկ, և ոչ միայն սիրիահայերին ընդունել՝ ներգաղթողներին, այլև՝ այլ մարդիկ: Բայց դա փակագծի մեջ, որպես գաղափար:

7:11 – Ո՛չ, ինչո՞ւ փակագծի մեջ, ո՛չ: Այսօր մենք, օրինակ ասենք թե, հասկանում ենք, օրինակ, եզդիների շատ կարևոր նշանակությունը մեր պետականության համար, որովհետև, նորից եմ ասում՝ պետական ռասիզմը դա ընդդեմ էթնիկական ռասիզմի է: Որովհետև նախևառաջ, օրինակ, ասենք թե, Ապարանի շրջանում անասնապահությունը՝ հատկապես ոչխարաբուծությունը, իսկ հայկական ոչխարը միջազգային շուկայում շատ մեծ պահանջարկ ունի, իրենք զբաղվում են…

7:40 – Հիշո՞ւմ եք էն պատմությունը, որ ոչխարներին Իրան ծախեցին և եզդիների ելույթ տեղի ունեցավ:

7:47 – Հարցը, հարցը դրա մեջ ա, որ օրինակ, ասենք թե, իրենք դարերով ուրեմն զբաղվելով դրանով՝ ունեն մի այնպիսի մասնագիտական հմտություններ, որոնք, իհարկե, Հայաստանին չափազանց օգտակար են:

8:00 – Բայց մի հարց էլ էլի։

– Նույնն էլ պուտինյան Ռուսաստանը, որ ամեն կերպ փորձում է բան անել՝ խթանել արտագաղթը Հայաստանում, որպեսզի Ռուսաստանը ստանա առողջ սերունդ, ուժեղ, աշխատող ձեռքեր, նաև մարդիկ, որոնք օրինակ, ասենք թե, ունեն վերարտադրության ավելի բարձր մակարդակ, քան թե օրինակ ռուսները:

8:25 – Եվ շատ նվիրված են ռուսական քաղաքականությանը մեծ մասամբ և պարոն Պուտինին, շատ լոյալ…

– Գիտե՞ք, տաջիկներն էլ են նվիրված, կիրգիզներն էլ, և այլն, և այլն: Էստեղ ես չէի ուզենա հայերին հատուկ առանձնացնել, ինչպես որ ասում են: Հարցը հետևյալն է. իհարկե…

– Բայց տաջիկներին այդքան չեն գնահատում, որքան հայերին։

8:43 – Ուզում եմ ասել՝ ժամանակակից ռասիզմը դա տնտեսական ռասիզմն է, այսինքն՝ պետությունը առաջին հերթին մտահոգված է, որ օրինակ, ասենք թե, ինչպես օրինակ Տիգրան Սարգսյանը, երբ որ մցրեց այդ ապահովագրության համակարգը, ինքը ասաց. «Մեր մոտ ավելանում ա թոշակառու մարդկանց քանակը, ուրեմն հարկավոր ա ինչ-որ մի բան հնարել»: Այսինքն՝ ինքը անում ա…

– Կենսաթոշակների օրենքը նկատի ունեք։

-Այո՛, կենսաթոշակների այդ բանը: Իրականում, օրինակ, ասենք, Ռուսաստանը, Իրանը, կամ Ավստրալիան, կամ Կանադան՝ ուրիշ բան: Իրենք ասում են. «Այո՛, սպիտակ բնակչության մեջ ծերացում ա նկատվում: Սակայն, եթե լինեն միգրանտներ, որոնք օրինակ, ասենք, վերարտադրության ավելի բարձր մակարդակ ունեն՝ մենք կենսաթոշակների հարցը էդ ձևով կարող ենք լուծել»: Այսինքն իրենք չեն գնում բան անելու՝ չգիտեմ, այդ ֆինանսական միջոցների, իրենք գնում են կենսաբանական միջոցների՝ ավելացնում երիտասարդական…

– Կենսաքաղաքականության։

– Այո՛, կենսաքաղաքականություն են վարում:

9:45 – Վերադառնանք: Ուրեմն Օսմանյան կայսրությունը ի վերջո վարվում էր այնպես, ինչպես Կանադան կամ Ավստրալիան: Բայց…

– Այո, և նորից ասեմ՝ իրենք հրավիրեցին Արևմտյան Անատոլիա ոչ միայն հայերին, այլ նաև հրավիրեցին շատ մեծ քանակությամբ հրեաների: Եվ հրեաները նույն դերերն էին կատարում ուրեմն այդ մեծ քաղաքներում, ինչ որ՝ հայերը: Այսինքն՝ իրենք զարգացնում էին արհեստները, տնտեսությունը, առևտուրը և այլն, և այլն:

10:14 – Լավ, հասկանալի է: Բայց էդ դեպքում ինչո՞ւ փոխվեց դա, ինչո՞ւ (ուզում էի ասեի նացիստական), ինչո՞ւ երիտթուրքական Թուրքիան և նույնիսկ մինչ այդ արդեն հա՞, Աբդուլ Համիդի ժամանակներից և այլն, ինչո՞ւ դա փոխվեց:

10:31 – Դա շատ լավ հարց է, որովհետև մենք այստեղ հասկանում ենք, որ չափազանց կարևոր ա օրինակ, ասենք թե, պատկերացումները քաղաքականության մասին: Եվ ես դա հատկապես ընդգծում եմ, որովհետև այսօր մենք տեսնում ենք քաղաքական գործիչների, չէ՞, որոնք ձևավորվել են, և կասենք սովետական, այդ լիբերալ, օրինակ, ասենք թե, հայ լիբերալները կամ լիբերալ կուսակցությունների անդամները՝ նրանք բոլորը դուրս են եկել, օրինակ, Երևանի գիտահետազոտական հիմնարկներից:

11:15 – Ես կասեի, որ ոչ լիբերալներն էլ՝ ազգայնականները, դաշնակցության անդամները։

11:20 – Օրինակ, ասենք թե, ֆիզիկոսները և մաթեմատիկոսները իրենց աշխատանքի բնույթով միշտ ավելի լիբերալ են, քան թե, օրինակ, պատմաբանները կամ գրականագետները: Ինչո՞ւ: Որովհետև Խորհրդային Միության ժամանակ իհարկե իրենց վրա հատուկ միսիա է դրված՝ քարոզչության միսիա: Մենք հասկանում ենք, որ օրինակ, ասենք թե, իրենք հանդիսանում են մտածողության այն կրողը, որ, օրինակ, ձևավորվել էր Հայաստանի լիբերալ հաստատություններում:

11:50 – Մի րոպե, մի հատ ճշտենք, ինձ դա շատ հետաքրքիր ա: Այսինքն՝ պատմական կամ բանասիրական թեքում ունեցող անձնավորությունները ոչ լիբերալ դիսկուրսի կրողնե՞րն են հիմնականում ստատիստիկորեն։

12:01 – Այո, իրենք մշակում են իրենց քաղաքականությունը։

– Իսկ ֆիզիկա-մաթեմատիկական, ճշգրիտ գիտությունները ավելի լիբերա՞լ:

-Գիտե՞ք, բացատրեմ: Օրինակ, ասենք թե, պատմության ֆակուլտետում կամ բանասիրականում, այնտեղ իհարկե մշակվում է մի քաղաքականություն, որը հոգեհարազատ էր օրինակ, ասենք, դաշնակցության քաղաքականությանը: Բայց նրանք ովքեր որ մասնագիտությամբ ֆիզիկոսներ և մաթեմատիկոսներ են հանդիսանում, իսկ գիտեք՝ մաթեմատիկան он и в Африке математика: Ֆիզիկան դա…

12:35 – Լավ, հարց. Վազգեն Մանուկյանը ինչքան գիտեմ ճշգրիտ գիտությունների ներկայացուցիչ է: Կարելի՞ է նրան լիբերալ անվանել:

12:44 – Գիտեք, այո:

– Իսկ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը…

– Միարժեքորեն…

– Իսկ Լևոն Տեր-Պետրոսյանը…

12:52 – Չէ, Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ուրեմն դրանք պատկանում են տարբեր տեսակի լիբերալիզմներին: Օրինակ, ասենք թե, կա լիբերալիզմ, որը իր մեջ որոշակի էլեմենտներ ա վերցնում, որովհետև չի կարող, հարյուր տոկոսանոց լիբերալիզմ չի լինում, միշտ ինչ-որ էլեմենտներ վերցնում են պրագմատիկ դատողությունից: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ անպայման պետք է հարգել ազգայնական դիսկուրսը, բայց այնուամենայնիվ բազիսը մնում է լիբերալ, և այլն, և այլն: Դա կապված է կենսագրության հետ: Ես խոսում եմ ընդհանուր առմամբ: Ընդհանուր առմամբ իհարկե, ասենք թե, էդ հաստատություններում: Որովհետև գիտեք, օրինակ, ասենք՝ ֆիզիկոսը տպագրում ա իրա հոդվածը և՛ արևմուտքում, և՛ էստեղ, և՛ Խորհրդային Միությունում դա (քաջալերվում էր)… Գրողի գործը, եթե տպվում էր արևմուտքում՝ դա հանցագործություն էր, իսկ եթե սովետական գիտնականը հոդված էր տպագրում միջազգային ամսագրերում, ասում էին. «Օ՜, դա շատ, շատ, շատ լավ է»: Ուրեմն տարբեր մոտեցումներ կան։

13:56 – Դու, դու Մոսկվայի ֆիզիկա-տեխնիկական ինստիտուտի շրջանավարտ ես:

– Օրինակ ես հասցրել եմ տեսական ֆիզիկայի հոդված տպագրել, օրինակ, հոլանդական ամսագրում:

– Հիմա դու լիբերա՞լ ես։

– Ե՞ս։

– Հա՛:

– Եթե կա օրինակ։

– Թե՞ ազգայնական։

14:12 – Չէ՛, չէ՛: Գիտե՞ք, կան նաև լիբերալից ավելի ձախ, այնուամենայնիվ, ու ես կբացատրեմ, թե ինչո՞ւ համար: Հայկական լիբերալիզմը՝ ընդհանրապես իր պատմությունը հարկավոր է գրել: Եվ Վահագն Գրիգորյանը փորձել է գեղարվեստական ձևով տալ հենց հայկական լիբերալիզմի պատմությունը:

14:34 – Ո՞ր գործը նկատի ունեք։

14:35 – «Ադամամութը», օրինակ, երբ որ այնտեղ տալիս է այդպես լիբերալ ավանդույթներ ունեցող ընտանիքի պատմությունը:

14:43 – Լիբերա՞լ, թե՞ մտավորական՝ ինտիլիգենցիա սովետական իմաստով:

– Դա նույնն է: Հիմա ձեզ բացատրեմ ինչու: Որովհետև ես ուղղակի նկատի ունեմ, որ հայկական մտավորականությունը ձևավորվել է կոսմոպոլիտական կենտրոններում՝ Ստամբուլ, Բաքու, Թիֆլիս: Դրանք մուլտիկուլտուրալ, ասենք, հասարակություններ են, և մտավորականներն էլ՝ իրենք հանդիսանում էին կոսմոպոլիտ լիբերալներ: Էդ կոսմոպոլիտիզմը՝ իր դեմոկրատական, ասենք թե, էլեմենտի բացակայությունը, այդպես է մտավորականի մոտ: Օրինակ՝ Վահագն Գրիգորյանը նկատել և խնդրականացրել է: Դա հենց դա է հանդիսանում: Եվ դա բերել է նրան, որ օրինակ, ասենք թե, ոչ միշտ է բարձր մշակույթը և, այսպես ասած, դեմոկրատական խավերի մշակույթը իրար հասկանում, և ցավոք սրտի կարծես թե իրարից առանձին լինեն, որ ժողովուրդը մի բան է լսում, մտավորականությունը ուրիշ երաժշտություն, կամ մի գրքեր է կարդում, մյուսները՝ ուրիշ գրքեր: Դա շատ երկրներում տարածված երևույթ է, որովհետև ծագումով մտավորականները սովորաբար ուրիշ տեղից են լինում:

16:06 – Լավ, միջին բուրժուան և ժողովուրդը նո՞ւյն բանն են կարդում, թե՞ էլի տարբեր բաներ են կարդում:

16:13 – Չէ, դրանք տարբեր են: Օրինակ, ասենք թե, եթե մենք նայում ենք արևմուտքի օրինակով՝ պարզ է, որ գոյություն ունի զանգվածային մշակույթ:

– Այսինքն՝ ուզում ես ասել մտավորականը և միջին բուրժուան նույնանո՞ւմ են ինչ-որ իմաստով, երկուսն էլ ձեռքի գործով չեն զբաղվում:

16:29 – Երկուսն էլ պատկանում են, եթե մենք էդպես խոսենք դասային առումով, սոցիալական առումով, ոչ թե քաղաքական առումով, իհարկե, ասենք թե, ինչպես ասեմ, իրենք որոշակի, ո՞նց են ասում, իրենց կյանքով իրենք բուրժուաներ են։ Բուրժուաներ են, որովհետև իրենք քաղաքային կյանքի մարդիկ են, որովհետև «բուրժուա» (bourgeois) դա նշանակում ա «քաղաքում ապրող»: Որ քաղքենի չեմ ասում, վատ կոնոտացիաների իմաստով, հա՞։ Քաղաքացի է հանդիսանում, այո՛, ի տարբերություն գյուղացիների: Եվ դա, օրինակ, հակադրված է նաև, օրինակ, Հրանտ Մաթևոսյանի մոտ: Էս առումով իհարկե, ասենք թե, հայ մտավորականության այդ խնդիրը դեռևս մնում է: Եվ ինձ թվում է, ինչ-որ քաղաքական բաներ, որ տեղի են ունենում, էդ լիբերալ մտավորականության ծագումը հաշվի առնելով հնարավոր է, պետք է հասկանալ, թե ինչո՞ւ: Նաև, ասենք, մարդիկ երբեք չեն հասկանում օրինակ, ասենք, մտավորականին, չեն հասկանում, հատկապես հաշվի առնելով Սովետական Միության ավանդույթը, որովհետև Սովետական Միությունը հատուկ կերպով հակադրում էր մտավորականին և հասարակ խավին: Օրինակ՝ դա սկսվեց Ստալինի ժամանակ, շատ լավ դա երևում է…

– Դե նույնիսկ Լենինն էր ասում։

– Բուլգակովի… Բուլգակովի «Շան սրտի» մեջ, բայց ավելի լավ, այդպես ավելի ցայտուն Վիսոցկու «Ընկեր գիտնականներ» երգի մեջ, որտեղ որ ցույց է տրվում էդ թշնամական վերաբերմունքը, ասենք, հասարակ խավի գիտնականների նկատմամբ:

18:18 – Դե Լենինն էլ էր ասում, որ մտավորականները մոտավորապես էն են, ինչ-որ էսօր մեզ մոտ կոչվել ա «Քաղաքացիական ակտիվ քայլ»: Շատ հայտնի ասելիք ա:

– Այո՛, այո՛, այո՛: Դա ասել է… Այո՛, այո՛: Եվ դա իհարկե, ասենք թե, օրինակ, ասենք, մենշևիկյան կուսակցությունը չէր կարող անել այն, ինչ որ կարողացավ անել Լենինը: Որովհետև Լենինը մի մեծ… Լենինը, ի տարբերություն մենշևիկների, չգիտեմ՝ մյուսների, ինքը իսկապես ուներ դեմոկրատական զգացողություն: Մեր գրողների մեջ կան գրողներ, որոնք լիբերալներ են, կան, օրինակ, պահպանողական-ազգայնական են, ինչպես օրինակ՝ Մուրացանը, և այլն: Կան, որ…

18:59 – Մուրացանը չէ՞ր համարվում բան՝ ժողովրդական, սոցիալ-դեմոկրատական հայացքների տեր:

– Չէ, ինքը կղերապահպանողական… Չէ, ինքը կղերապահպանողական… Չէ, էդտեղ ինքը քննադատում ա և ծաղրում ա մտավորականությանը, որ իրենք չեն հասկանում ժողովրդին:

– Բայց ինձ թվում էր միշտ, որ հանուն ավելի ժողովրդին լավ հասկանալու ա քննադատում, ավելի… ավելի ճիշտ սոցիալ-դեմոկրատ լինելու, բայց գուցե դուք ավելի լավ գիտեք, ես էդ չեմ հիշում:

19:24 – Չէ, ինքը, դե իրա հիմնական ստեղծագործությունները նվիրված են պաշտպանելու հայկական եկեղեցին լյութերական ուրեմն այդ ինտերվենցիայից, որը շատ պրոբլեմ ուներ Ղարաբաղում:

19:33 – Եվ հետո լավ, մի բան էլ ասեմ, Վարդան ջան, միավորելով էն նախկին խոսակցությունը, թե ինչպես, ասենք, փոխվեց Օսմանյան կայսրության մեջ: Եթե մեր ազգը չուներ պետականություն, չի՞ նշանակում, որ ազգապահպանությունը, ինչպես ասում են, աղավաղում էր, կոպիտ ասած, էդ բոլոր դիսկուրսները, և ասենք լինի դա Մուրացանը, թե Նալբանդյանը, թե ով, իրենք ավելի ազգապահպանության (հարցով էին մտահոգ): Թեկուզ վերցնենք Խաչատուր Աբովյանը, հա՞, շատ լավ օրինակ է: Ազգապահպանության տեսակետից պիտի փոխեին իրենց կարծիքները, որոնք այլապես գուցե իդեալապես շատ ավելի լինեին համապատասխան, ասենք, եվրոպական ստանդարտներին՝ սոցիալական, սոցիալիզմին ուղղվածներին, կամ պահպանողականությանը, կամ լիբերալիզմին ուղղվածներին և այլն: Այսինքն, հասկանում ես, ինչ եմ ասում…

20:28 – Ես հասկանում եմ։ Մենք պետք է ասենք, որ, օրինակ, ասենք թե էն, որ մենք անվանում ենք լուսավորականության ներկայացուցիչներ՝ Աբովյան լինի, Նալբանդյան լինի, թե Րաֆֆի լինի, կամ ասենք թե «Մշակ»-ը, որը փաստորեն հիմք դրեց հայկական լիբերալ մտածողությանը… Բայց մենք պիտի հասկանանք, որ իրենք փաստորեն ասում էին. եկեղեցին, ասենք թե վերջին վեց դարում, որ կառավարել ա Հայաստանը, վարել ա որոշակի քաղաքականություն: էդ քաղաքականության իմաստը կայանում էր գոյատևման մեջ: Այսինքն՝ եկեղեցին ուրեմն պետք է էնպիսի քաղաքականություն վարեր իսլամ իշխանությունների՝ այսինքն Պարսկաստանի շիաների կամ Օսմանյան կայսրության մեջ, որպեսզի ապահովեր. առաջին՝ ուրեմն անվտանգությունը, երկրորդ՝ բարեկեցությունը: Այսինքն էդ քաղաքականությունը չպետք է խանգարեր, որպեսզի հայ խոջաները Նոր Ջուղայում կամ ամիրաները Ստամբուլում հարստանային՝ սա առաջին: Երկրորդ՝ ինքը պետք է մինիմումի հասցներ այդ հակամարտությունը իսլամների և քրիստոնյաների միջև: Եվ դա իհարկե, ասենք թե, մշակվել է միջնադարի աստվածաբանների կողմից: Հատկապես էդ բոլոր հարցերը քննարկման առարկա է եղել Տաթևի համալսարանում: Մասնավորապես այնտեղ այ էդ աստվածաբանությունը՝ «ինչպե՞ս ապրել իսլամների մեջ», մշակված է ուրեմն Գրիգոր Տաթևացու կողմից: Մինչև այդ Մխիթար Գոշն է…

22:18 – Ի՞նչ, օրինակ: Մի ինչ-որ խորհուրդ կարո՞ղ ես ասել, եթե հիշում ես, Տաթևացուց: Այսինքն՝ ի՞նչ է առաջարկում:

22:26 – Տաթևացու… Տաթևացին խոսում է այն մասին, որ, ուշադրություն դարձրեք, որ այն ժամանակ գոյություն ունեին նաև Սսի և Աղթամարի կաթողիկոսություն: Երկուսն էլ, ուրեմն, էսպես ազատագրական իդեա ունեին, այսինքն Հայաստանը պետք է ազատագրվեր, արևմուտքի օգնությամբ, իհարկե: Հարկավոր է գնալ ուրեմն Հռոմի պապի դուռը, խնդրել զորք, որ գա…

22:58 – Էդ ո՞ր դարն էինք խոսում։                         

23:00 – Դա, էդ գաղափարը մոտավորապես ձևավորվել է Կիլիկյան պետության դարաշրջանում, այսինքն՝ քաղաքական…

– Տաթևացին…

– Չէ՛-չէ՛-չէ՛: Էդ գաղափարը արդեն ձևավորվել էր…

– Իսկ Տաթևացին ո՞ր դար է։

– Հը՞

– Տաթևացին ո՞ր դար է։

23:14 – Տաթևացին, ուրեմն, ինքը տասնչորսերորդ-տասնհինգերորդ դար է ընկնում: Այո՛: Եվ իհարկե հայտնվեցին կաթոլիկ քարոզիչներ, այսինքն՝ արևմտյան աշխարհի և Հայաստանի միջև էդ ձևով կապ էր ստեղծվում: Տաթևացին դեմ էր այդ տեսակի մոտեցմանը և ինքը համարում էր, որ ոչ թե մենք պետք է գնանք հակադրվելու, ուրեմն, իսլամներին, այլ հակառակը՝ մենք պետք է գնանք իրենց հետ, ուրեմն, համագործակցության:

23:48 – Ինչպե՞ս։

– Ինչպե՞ս: Ուրեմն՝ նախ և առաջ, ուրեմն, ես կասեմ, ուրեմն էսպես պետք է լինի՝ պետք է տեղի ունենա սեկուլարիզացիա: Այսինքն՝ պետք է տարանջատել կրոնական ոլորտը, ուրեմն, կյանքի մյուս ոլորտներից, որովհետև իսլամները արդարամիտ են, ունեն լավ դատարան և այլն, և այլն: Ճիշտ է, իրենց հավատը վատ հավատ է և այլն, բայց մենք ունենք հավատ: Այսինքն էն ինչ տեղի է ունենում սեկուլարիզացիայի ժամանակ՝ Տաթևացու, կայանում է նրանում, որ հավատը դառնում է անձնական խնդիր, և հետևաբար փոխում է նաև եկեղեցին իր խնդիրը:

24:30 – Բայց կներես…

– Ինքը պետք է քարոզի հնազանդությունը։

– Մենք միշտ… Շատ լավ: Երկու բառն էլ սխալ են: Մենք՝ նկատի ունեմ «հայերս», և «միշտ» բառն էլ է սխալ, բայց ասեմ. առաջարկում ենք գաղափարներ՝ ինչպես հարցերը լուծել առանց մյուս կողմին հաշվի առնելու, հա՞: Ասենք շատ կոպիտ օրինակ՝ Լևոն Տեր-Պետրոսյանը առաջարկում է կոմպրոմիս ղարաբաղյան հարցում, բայց կասկածելին այն է՝ արդյոք Ադրբեջանը համաձայն է դրան: Նույն կերպ Տաթևացին, եթե ասում է. «Եկեք կրոնը դարձնենք անձնական խնդիր», նա ասում է հայերին, բայց այդ նույն արդար դատարանը մուսուլման երկրում գոյություն ունեցող՝ ինքը չի դառնում սեկուլյար, ինքը մնում է թեկուզ և ինչ-որ ինաստով, գուցե արդար է, լավ է աշխատում, բայց ինքը մնում է շատ ուժեղ կրոնի ազդեցության ներքո: Այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի մի բան առաջարկել, որը մյուս կողմի հետ բալանսի մեջ չի լինելու:

25:30 – Դու ինձ ասում ես ինչպես աթեիստ: Դա իհարկե մեծագույն խնդիր է:

– Չէ, չէի ասի։

– Մեծագույն խնդիր է: Տեսե՛ք, եթե հասարակական կյանքը ենթարկված է, օրինակ, ասենք թե, Թովմա Աքվինացու տեսության մեջ՝ հասարակական կյանքը ենթարկված է քրիստոնեական սկզբունքներին: Հիմա մենք տեսնում ենք, որ հասարակական կյանքը ենթարկված է իսլամի օրենքներին, խնդիրը դրա մեջ է կայանում՝ արդյո՞ք ընդունելի է դա քրիստոնիայի համար, թե՝ ոչ: Ուրեմն հարկավոր է հիմնավորում տալ, որ, օրինակ, ասենք՝ դա ընդունելի է հասարակության համար: Եվ, իհարկե, ասենք թե, էդ տեսության տարրերից մեկն էլ հանդիսանում էր այն, որը մշակվում էր՝ դա հայ ժողովրդի բացառիկության, ուրեմն, բացառիկության այդ տեսությունն էր հանդիսանում:

26:29 – Ինչո՞վ է բացառիկ, ինչո՞ւմն է այդ տեսությունը:

– Ինչո՞ւմն է կայանում: Գիտեք, օրինակ, ասենք թե, էդ բացառիկության տեսության տարրը՝ որոշ բաներ մինչև հիմա մենք գիտենք, որ դրանք Հայաստանում ա գտնվել։

– Էդ հին բաները, այսինքն՝ առաջին անգամ պետական կրոն քրիստոնեությունը ընդունվեց, դա է՞:

26:50 – Այո, այո: Բայց պետք է ձեզ ասեմ հետևյալը. քանի որ կաթոլիկները քարոզում են քրիստոնեական ունիվերսալիզմ, նրանց հակադրեց Տաթևացին նոմինալիզմը, այսինքն՝ չկան ունիվերսալ հասկացություններ: Կոպիտ ասած՝ նա վարվեց ինչպես Թետչերը, երբ որ էդ պրոֆ-միության նախագահը, էդ ներկայացուցիչը սկսեցին խոսել հասարակությունից, ասեց. «Ես չգիտեմ հասարակությունը ի՞նչ ա, ես գիտեմ՝ անհատները»:

27:23 – Մարգարետ Թետչերը։

– Այո, Մարգարետ Թետչերը: Էդ առումով…

27:27 – Էստեղ պետք ա հասկանալ ունիվերսալիզմի և նոմինալիզմի… Նոմինալիզմ նամանավանդ բառը մի քիչ տարբեր իմաստներ ունի, հա՞: Ունիվերսալիզմը ասում է, որ մենք բոլորս նույն ձևի ենք ինչ-որ բան հասկանում (- Ընդհանուր հասկացողությունները…), նոմինալիզմը… դրանց միջև:

27:42 – Ընդհանուր հասկացողությունները իրական չեն, դրանք պարզապես անուններ են: Օրինակ՝ շունը գոյություն չունի, որովհետև դա տեսակի անուն է՝ կա մի շուն, կա մյուս շուն, և այլն, և այլն:

– Շատ լավ։

27:55 – Չկա… չկա… կներեք… չկա… Ես ուզում եմ օրինակը վերջացնեմ ավելի, որպեսզի պարզ դառնա: Չկա, օրինակ, ասենք թե, համընդհանուր բաներ: Կա առանձին եկեղեցիներ, որոնք առանձին միավոր են: Բերեմ ձեզ օրինակ նոմինալիստական. և Ժաննա դ’Արկին, ուրեմն, դատում էին, իրեն դատում էին ինը ինկվիզիտոր: Նրանց մեջ էր Ժան Ժերսոնը, որը իհարկե համարում էր, որ գոյություն ունի միայն «եզակին», և «ընդհանուրը» միայն անունն է: Եվ ինքը բան էր անում՝ քաղաքական գործեր է գրում, որտեղ որ ասում էր, որ գոյություն ունի ֆրանսիական ազգ, դա եզակի է, և հետևաբար՝ Ֆրանսիայի թագավորը պետք է լինի սուվերեն: Եվ ութը, էդ ութը ինկվիզիտորները չէին հասկանում Ժաննա դ’Արկը ինչ ա… Ի՞նչ տարբերություն՝ անգլիացիներն էլ են քրիստոնյա, կաթոլիկ իմիջայլոց, ֆրանսիացիներն էլ: Հիմա՝ էս աղջիկը ի՞նչ ա ուզում, էլի: Այսինքն իրենք մտածում էին էդ ունիվերսալիտական կատեգորիաներում: Միակ մարդը էդ ութի մեջ, որ նոմինալիստ էր, դա ուրեմն Ժան Ժերսոնն էր: Շատ հետաքրքիր ա… (- Հասկանալի է) Շատ հետաքրքիր ա… Մյուս օրինակը բերեմ… Շատ հետաքրքիր ա Ումբերտո Էկոյի «Վարդի անունը»: Եթե դուք հիշում եք, իրենք գալիս են և սկսում են վիճել աստվածաբանական համալսարանում, և ուրեմն ճամբարներից մեկը, ուրեմն, նոմինալիստական ճամբարն է, մյուսը…

29:38 – Ունիվերսալիստական։

29:39 – Ունիվերսալիստական: Եվ վերջում, դու հիշում ես, ծեծկռտուքով վերջացավ պատմությունը:

– Հիմա ես ուզում եմ մի հատ ընդհանրացում անել ուրեմն, որովհետև էստեղ մենք… Շատ հետաքրքիր է մեր մտքի ուղղությունը ու շատ շնորհակալություն էդպես գնալու համար: Ուրեմն մենք սկսեցինք «կենսաքաղաքականություն» հասկացությունից, ու ես փորձում եմ էս բաները, մեր ճամփի էդ նշանները դնել, էլի՝ ո՞նց ենք գնում հա՞: Հետո եկանք ի՞նչ դար. առաջինը՝ Օսմանյան կայսրություն՝ վերսուս ցեղասպանություն, հա՞։ Էդ երկու տարբեր իրադրությունների նշումն էր։ Ստեղ հետո, սա մնաց մի կողմ, թե ինչի՞ հանկարծ էդ, որ ունիվերսալիստական էր, և ինչպես դու նշեցիր՝ պետական ռասիզմ էր, ոչ թե էթնիկական ռասիզմ էր: Ինքը ընդունեց, հետո մեկ էլ թռանք ինչ-որ այսօրվա բաներ՝ ֆիզիկներ և… (տես նկարը)

Biopolitics_Scheme_December 22, 2016

30:40 – Լիբերալիզմի մասին խոսեցինք։

– Այո, բանը՝ բանասեր-պատմաբան, հա՞։ Ու ասեցինք, որ սենց ինչ-որ կա՝ լիբերալ վերսուս ազգայնական դիսկուրս, որը սրան համապատասխանում էր… Հետո հիշեցինք Վահագն Գրիգորյանին… հետո հիշեցինք Լենին, Ստալին, հա՞:

31:06 – Շատ հետաքրքիր է։

– Լենին, Ստալին, մտավորականության հարցը… Մտավորականություն, բուրժուազիա խոսեցինք, հետո տասիններորդ դարի հայ լուսավորչություն, հետո թռանք միջնադար, ստեղ բերեմ, նոմինալիզմի հարցը՝ վերսուս ունիվերսալիզմ: Հիմա, ես որ սա գրում եմ (ու Տաթևացի էստեղ նշեցինք, ու Ժաննա դ’Արկ ու վերջապես Ումբերտո Էկո)… Ու հիմա ես, որ էստեղ էս նոմինալիզմը գրում եմ, ես էս հարցը (դնում եմ), որովհետև էս հարց էր մնացել էստեղ: Նույնը Ժաննայի դեպքում՝ իննից միայն մեկը կարող է, ինը էդ կեղեքիչներից մեկը կար մենակ, որը նոմինալիստ էր: Ուրեմն՝ դու դառնում ես նոմինալիստ, քո իմաստով նոմինալիստ բառի օգտագործման, այսինքն, որ «իմ մասը ունիվերսալ չի, մենակ իմն է, լրիվ ուրիշ է»: Ու դրա համար իրենք որոշեցին մաքրել. ճիշտ ե՞մ հասկանում էդ կապը: (-Այո): Սենց մի հատ էս սլաքը դնեմ, որ սկսենք հասկանալ: Ուրեմն՝ աշխարհը կործանվեց, մեծ էր, ունիվերսալ էր կամ մարդը հավատում էր, որ աշխարհը ունիվերսալ է, ինքը դառավ՝ որը ես անվանում եմ անգլերեն compartmentalized, այսինքն՝ «բնակարայնացված» («մասնաբաժանահատված»): Մեծ տուն էր, մեծ շենք էր, ինքը դառավ առանձին փոքրիկ-փոքրիկ…

32:56 – Այո, այո: Մենք օրինակ, ասենք թե, նույն Օսմանյան կայսրությունում մենք զուր չասեցինք, որ, ասենք թե, իրենք բավականին… Կայսրությունը, ընդհանրապես, իրենք ունիվերսալիստական սկզբունք են կրում, քանի որ կայսրություն ասելով մենք նկատի ունենք, որին միավորում ա տարբեր խավեր, տարբեր ծագում ունեցող մարդկանց, տարբեր կրոններ ունեցող մարդկանց, և իհարկե կայսրությունները պետք է ապահովեն ինչ-որ մի մակարդակի հանդուրժողականություն։

33:26 – Հիմա հարց. Ռուսաստան, քսանմեկերորդ դար, հատկապես երկու հազար տասնչորս թվականից սկսված, մենք զգում ենք, որ էդտեղ կա ինչ-որ հակասություն, չէ՞, այսինքն՝ նախ կա հակասություն կենսաքաղաքականության և գեոքաղաքականության միջև, որովհետև ուրիշ բան է, եթե լիքը ժողովուրդ ունես՝ ուզում ես տարածքդ մեծացնես, ուրիշ բան է, որ ունես հսկայական տարածք, ժողովուրդդ փոքրանում է, ինչքան էլ միգրանտ ես ընդունում մեկ ա քչանում է, իսկ դու տարածք ես ուզում…

33:57 – Չէ, գիտե՞ք, հարցը այն է, որ իրենք չեն քննարկում, և առաջին հարցը դա չի: Բոլոր երկրները, որոնք, օրինակ, ասենք թե, ստիպված են ընդունել միգրանտներին, որպեսզի կարողանան առողջություն (ո՞նց են ասում)… հասարակությունը որոշակի ձևի մեջ պահելու համար իրենք անհանգստացած են որակով՝ որակով միգրանտների, որ օրինակ ասենք թե…

34:21 – Չէ, բայց դատարկ է ախր: Դու գիտես, որ հսկայական տարբերություն է էդ տարածքը, եթե բաժանում ես էնտեղ բնակչության քանակի վրա ու բնակչության քանակը մեկ ա փոքրանում է չնայած միգրանտների հոսքին: Աշխարհի ամենադատարկ տարածքներից մեկն է:

34:34 – Չէ, դեռ չի… Ինչ-որ, ինչ-որ, ինչ-որ մի քանի տոկոս…

34:40 – Չէ, ծնելիությունը բարձրացավ մի քիչ, Պուտինի մի քանի ռեֆորմների շնորհիվ նախկին շրջանում: Հիմա էլի սկսել է ընկնել: Ծնելիությունը, բայց ոչ քանակը ժողովրդի: Բնակչության քանակը մեկ ա դեպի ներքև ա գնում:

34:52 – Դե ուրեմն մենք պետք ա հասկանանք, որ օրինակ, ասենք թե, ի՞նչ է նշանակում բիո-քաղաքականություն, որտե՞ղ է ծնվել և ինչպե՞ս եղավ: Առաջին. բիո-քաղաքականությունը չափազանց կապված է (նորից եմ ասում) մարդու կյանքի և մարդու անվտանգության հետ: Եվ էս առումով տրամաբանությունը կենսաքաղաքականությունից ուրիշ է: Դու շատ լավ նշեցիր դեմոգրաֆիան: Բայց մենք պետք է նշենք, որ վիճակագրությունը՝ դեմոգրաֆիան, ուրեմն դա բավականին երիտասարդ գիտություն է, և դեմոգրաֆիան և մյուս ուրեմն միջոցառումները պետական… (մտքի արդյունք է) Օրինակ՝ սովորաբար բացարձակ միապետություններում բանակի կորիզը կազմում էին ազնվականները: Հետո մտնում է պարտադիր զինվորական ծառայությունը: Ուրեմն տեսնում ենք՝ փոխվում է, ուրեմն, պետության քաղաքականությունը բանակի նկատմամբ:

Կրթություն. մինչև տասնիններորդ դարը համարվում էր, որ մարդկանց ճնշող մեծամասնությունը անընդունակ է, ուրեմն, պարզապես սովորելու: Սակայն տասնութերորդ դարում որոշակի տեխնիկաներ մշակվեցին, որի շնորհիվ, օրինակ, ասենք, պարզվեց, որ բոլոր երեխաներին էլ կարելի է գրել-կարդալ սովորեցնել: Հա: Եվ ուրեմն զանգվածային կրթությունն է մտնում: Երկրորդ. տասնութերորդ դարի վերջից պետությունները սկսում են հոգալ, որպեսզի համաճարակներ չտարածվեն: Օրինակ, ասենք թե, չորացնում են ճահիճները, որովհետև դրանք մալարիայի աղբյուր էին, օրինակ, ասենք, Հայաստանը ցարական ժամանակ… իհարկե մալարիան շատ կար, որովհետև էդպես Երևանի և Հոկտեմբերյանի միջև փաստորեն ճահճացած տարածք էր հանդիսանում: Էսօր վերաճահճացում է տեղի ունենում, բայց կարծես թե…

37:00 – էն լճերը, որ հիմա բանտարկված էն, սեփականաշնորհված են։ Այղր լիճը, Հուր Արազը, բանը, դրանք դրա հետքն են:

37:09 – Հա՛, ու ուրեմն դա նշանակում է… Ի՞նչ է նշանակում կենսաքաղաքականություն՝ սկզբում մենք մանրամասնենք: Օրինակ պատկերացրեք, որ ինչ-որ մեկի նորածին երեխան մահացել է՝ դա իր համար ողբերգություն է: Բայց պետության համար էդպես չի: Եթե օրինակ, ասենք թե, հազար երեխայից երեսունն է մահանում, դա նորմալ է, շատ նորմալ բան է, ինչ-որ նորմա գոյություն ունի։

37:35 – Հա: Բայց, եթե օրինակ ասենք վաթսուն է…

– Դա արդեն, ուրեմն, դառնում է վտանգավոր: Այսինքն՝ պետությունը սկսում է գործ ունենալ ոչ թե անհատների հետ, այլ ստեղծում է մի քաղաքականություն, որն ուղղված է բնակչության վրա: Այսինքն, եթե էսքան մարդ է սրտային հիվանդություններից մահացել, ուրեմն պետությունը աշխատում է, որպեսզի այդ թվերը փոքրանա: Մյուս կողմից, եթե մենք նայում ենք նույն բացարձակ միապետությանը, իրա վերաբերմունքը մարդուն, օրինակ՝ Պուշկինի «Կապիտանի աղջիկը», հիշո՞ւմ եք ինչ էր տեղի ունենում: Այնտեղ, ուրեմն, Կապիտանի աղջիկը, իհարկե, դիմում է թագուհուն, և էդ դիմումը անձնական բնույթ է կրում: Այսինքն՝ փաստորեն բացարձակ միապետության մեջ չկա էդ տեխնիկան, ինքը ազդում էր անհատների վրա:

38:36 – Շատ լավ: Պուտին՝ բացարձակ միապետություն: Իրեն դիմում են՝ ինքը հարցը լուծում է, եթե չդիմեցին՝ ոչ մի հարց չի լուծվում: Ուրեմն. ժողովուրդ՝ քիչ, տարածքը շատ, բացարձակ միապետություն նույն էֆեկտիվությամբ: Այսինքն. էֆեկտիվությունը՝ շատ ցածր, վիճակագրությունը՝ կամ սուտ, կամ չի աշխատում, որովհետև ի՞նչ օգուտ, եթե դու անընդհատ տեսնում ես, որ ժողովուրդդ քչանում է, բայց դու չես…

39:03 – Դուք Հայաստանում էլ գիտեք օրինակ ասենք թե։

39:06 – Մի հատ վերջացնեմ էլի՝ ազգային գաղափարախոսության հարցը էստեղ կա: Ես ի՞նչ եմ ուզում ասել, որ Ռուսաստանում ուրեմն էս խնդիրը, եթե էսպես նայում են, ի՞նչն է էլի՝ որ ինքը իրեն պահում է, կոպիտ ասած, նոմինալիստական ձևով, ուզում է ասել «русский мир» – «ռուսական աշխարհ», բայց…

39:25 – Այո, այո: Ռուսական քաղաքակրթություն:

– Ռուսական քաղաքակրթություն, բայց ինքը չունի նոմինալիստական ձևին համապատասխան հատկանիշները: Դեմոգրաֆիա՝ ժողովրդի քանակ. և այ էդ ա խնդիրը:

39:41 – Ես ուզում եմ ասել՝ ուշադրություն դարձրեք, որ օրինակ, ասենք, լիբերալիզմը կապված ա մարդու իրավունքների հետ: Երբ որ մենք ասում ենք «մարդու իրավունքներ»՝ դրանք օրենքները չեն, այլ էն ըմբռնումը, որ մարդու կյանքը հանդիսանում է բարձրագույն արժեք: Եթե…

39:58 – Այսինքն՝ կրոնն էլ է դրան համապատասխան…

– Եվ ուշադրություն դարձրեք, որ Միավորված ազգերի կազմակերպության ընդունած «Մարդու իրավունքների դեկլարացիան»՝ տեսե՛ք, պետությունը պաշտպանում է իր քաղաքացուն՝ իսկ Միավորված ազգերի կազմակերպության դեկլարացիան պաշտպանում է մարդկային կյանքը: Ինքը հաշվի չի առնում՝ մարդ կա կացություն ունի, կամ էդ երկրի քաղաքացի ա, թե` ոչ: Այսինքն՝ մենք տեսնում ենք, որ տասնութերորդ դարի կեսին հայտնվում է էդ գաղափարը, այսինքն…

– Նոր ունիվերսալիզմ, նոր ունիվերսալիզմ է դա, (Այո՛: Դա գիտե՞ք) որը հակասության մեջ է ազգային exceptionalism-ի, բացառիկության հետ:

– Այո, այո: Գիտե՞ք՝ բանը, իհարկե, բայց նոր է: Այսինքն՝ երբ որ դու մտածում ես, օրինակ, ասենք թե, դուք գիտեք, թե ի՞նչ ա նշանակում էսպես կոչված բանի սկզբունքը՝ առավելագույն օգտապաշտության սկզբունքը՝ առավելագույն օգուտ առավելագույն մարդկանց համար: Դա լիբերալիզմի հիմքում ընկած սկզբունքն է:

41:15 – Ես լավ չեմ հասկանում դա: Այսինքն մարդիկ պիտի դա… Ուտիլիտարիզմը նկատի ունեք: Ի՞նչ է դա նշանակում:

– Դա նշանակում է, որ պետությունը պետք է հոգ տանի, որ օրինակ, ասենք թե, քիչ նորածին…

– Որ օգտագործելի՞ լինի: Օգո՞ւտ, թե օգտագործելի՞: Այ էդ «utile»-ը ախր օգտագործելին է:

– Հա, էդ չեն հասկանում: Չէ, ինքը շատ բան է՝ հումանիստական է էն առումով, որ պետությունը պետք է հոգ տանի, որպեսզի նորածին երեխաները չմահանան:

41:41 – Պետության կարիքից ելնելով, որ (- Այո) հետո (- Այո) բանակում լիքը մարդ ծառայի:

– Այո, այո: Ինքը պետք է հոգ տանի, օրինակ, ծերերի մասին:

– Իսկ եթե հոգ է տանում, հոգ է տանում, բայց հակառակն է ստացվում: Դա ի՞նչ է՝ պետության փլուզում են անվանում, հա՞: Հիմա մի հատ հայ կա, որը բեսթսելլեր գրեց դրա մասին՝ Աջեմյանն էր (Աջեմօղլու) …

– Տեսե՛ք, տեսե՛ք: Մենք, որ խոսեցինքև հակադրեցինք, որ օրինակ, ասենք թե, լիբերալ պետությունը… Պետությունը առաջին հերթին հոգ է տանում բնակչության մասին: Եվ հետևաբար իր համար էթնիկական նշանակություն չունի՝ դա բնակչություն է: Եզդի ես, ռուս ես, հայ ես՝ դու բնակչություն ես և հետևաբար դու մտածում ես բարեկեցությունը մեծացնելու և անվտանգություն ապահովելու համար:

42:24 – Բայց եթե հակառա՞կն է ստացվում:

42:26 – Եվ էս, այո։

– Ինչո՞վ դա բացատրել։

– Հիմա տեսեք, մենք քննադատեցինք, օրինակ, Ռուսաստանը, Հայաստանը այն մասին, որ իսկապես մեր քաղաքականությունը հիմնված չէ վիճակագրության վրա: Դրանք նկարված թվեր են, և ովքե՞ր են ասում, որ նկարված թվեր են՝ հայ լիբերալներն են ասում: Այսինքն նրանք հասկանում են, գուցե ինտուիտիվ, ոչ հստակ, ինչպես օրինակ, ասենք թե, Միշել Ֆուկոն էր հասկանում, որ էդ բաները վերլուծել է, որ դեմոգրաֆիան շատ-շատ կարևոր է, որ դու իմանաս՝ քանի մարդ կա, որպեսզի իմանաս օրինակ, ասենք թե… Իսկ եթե դու բնակչության մասին հոգ չես տանում՝ քեզ պետք չի իմանալ, թե ինչքան բնակչություն ունեն: Դրա փոխարեն դու ցույց ես տալիս գրավյալ շրջանները, և այլն և այլն: Տեսե՞ք տարածքները, այսինքն…

43:14 – Հա, նույնն էլ դա ա՝ դատարկություն։

– Այսինքն… այսինքն՝ տարածքի սկզբունքից դու պետք է անցնես ժամանակի սկզբունք: Իսկ բնակչությունը ապրում ա, այսինքն՝ դա ժամանակի սկզբունք ա:

43:24 – Ահա, շատ հետաքրքիր ա: Ի՞նչ ա նշանակում ժամանակի սկզբունք:

– Հը՞։

– Բայց մենք ունենք, մենք արդեն հաղթել ենք ժամանակի տեսակետից, որովհետև հազարամյակներ շարունակ հայերը գոյություն ունեն:

43:32 – Ես կարող եմ հիշեցնել քեզ: Կարող եմ հիշեցնել քեզ ժամանակի սկզբունքը: Ինքը արտահայտում ա նաև, որ… Դու հիշում ես, որ օրինակ, ասենք թե, սովետական դպրոցում կար էսպիսի մի բան՝ կոչվում էր օրվա ռեժիմ: Այսինքն՝ Режим дня։

– Режим дня։ Մինչև հիմա էլ պահպանված ա, բայց ինքը, իմիջայլոց, դասավորվում է շատ ավելի լիբերալ ձևով: Իսկ, ասենք թե, ստալինյան դպրոցում՝ Ստալինի ժամանակների դպրոցում դա փաստորեն բան էր: Այսինքն՝ դպրոցը Ստալինի ժամանակ ավելի շուտ (ո՞նց են ասում) բանակային կազարմա էր հիշեցնում:

44:10 – Հա, ու բաժանված էին աղջիկները տղաներից:

– Այո, և էնտեղ ուրիշ, և դասավանդելու եղանակն էլ կազարմենային էր: Հետո՝ վաթսունական թվականներին, իհարկե, լիբերալացվեց կրթական համակարգը, ինչ-որ հումանիստական, լիբերալ գաղափարներ մտան, և էդ ամբողջը կազմում էր էն բանին, որ Խորհրդային Միությունը լիբերալիզմից, չէ, տոտալիտարիզմից անցում կատարեց: Եվ գիտեք, օրինակ, ասենք, հոգատարությունը մարդկանց նկատմամբ: Ստալինը համարում էր, որ հոգ հարկավոր է տանել, օրինակ, ասեք, հաշմանդամներին, օրինակ երեխաներին, բայց տեսեք, Խրուշչովի ժամանակ հայտնվում է մի նոր սկզբունք՝ забота партии и правительство о советском народе: Այսինքն՝ Խրուշչովի ժամանակ մտնում է նոր իդեա, որ պետությունը և կուսակցությունը հոգ է տանում ողջ բնակչությանը: Այսինքն՝ եթե դու, կներես, ուժեղ տղամարդ ես, մեկ ա պետությունը քո մասին էլ հոգ կտանի: Դա մոտավորապես էն իդեան էր, որ արդեն սոցիալ-դեմոկրատական կուսակցությունները տարբեր երկրներում կյանքի էին իրագործել:

45:26 – Եվ ի՞նչ, դրանից ի՞նչ հետևություն կարող ենք անել:

– Մենք կարող ենք…

– Անհաջող պետականության տեսակետից եմ ես ասում: Այսինքն՝ դու պետություն ես, դու ուզում ես դեմոգրաֆիա, դու ուզում ես կենսաքաղաքականություն, փոխարենը՝ ինչ որ անում ես, չես անում՝ միայն դատարկվում է: Եվ մենք ունենք Խրուշչովի, ասենք, էդ ժամանակների փոփոխման օրինակը, երբ ասեց забота партии и правительство: Օգուտ կա՞ դրանից, թե՞ էդ բոլորը անհաջող մոդելներ են, որոնցից ոչ մեկը ոչ մի բանի չի բերում:

46:01 – Չէ, դե գիտեք, ինչպե՞ս ասեմ ձեզ: Եթե մենք խոսում ենք Խորհրդային Միության մասին…

– Եվ ամփոփենք, փորձենք ամփոփել:

– Այո, այո, այո՝ փորձենք ամփոփել: Մենք կարող ենք տեսնել, որ, օրինակ, ասենք թե, գոյություն ուներ Խորհրդային Միությունում ինչ-որ լիբերալ էլեմենտների հետ, նաև էսպես բացարձակ միապետությանը հատուկ բաներ: Օրինակ՝ եթե մարդը Հայաստանում արդարություն չէր գտնում կամ…

46:34 – Մոսկվա էր գնում:

– Ապրես։

– Իսկ հիմա՞։

– Այսինքն վարվում էր ինչպես կապիտանի աղջիկը:

– Իսկ հիմա դիմում ենք եվրոպական (ո՞նց էր կոչվում) Մարդու իրավունքների եվրոպական դատարան:

45:42 – Հա, բայց դա արդեն… Ինչո՞ւ է այդպես: Որովհետև մենք լավ տեսնում ենք, որ, ասենք թե, այդ կենսաքաղաքականությունը, որը, օրինակ, ասենք թե, ունի նաև իրա բացասական կողմերը, որովհետև դրանից հետևում է, որ օրինակ, ասենք թե, վնասակար տարրերը պետք է դուրս մղվեն հասարակությունից: Եվ օրինակ, ասենք թե, սկսեցին թափառաշրջիկներին ուրեմն հավաքել համակենտրոնացման ճամբարներում:

47:13 – Ֆաշիզմը՝ ցիգան կարող ա լինի, հայ կարող ա լինի, որևէ խումբը դու…

– Հիվանդներին… Հիվանդներին ուրեմն առանձնացրեցին հասարակությունից: Հիվանդը արդեն տանը չէր, ուրեմն ինքը հիվանդանոցում պետք է լիներ:

– Խելագար կոչվածը էսպես ասած, հա՞։

47:31 – Առաջ՝ նախկինում, զինվորները ապրում էին գյուղացիների տանը, հիմա իրանք՝ զինվորները սկսեցին ապրել որտեղ՝ կազարմաներում:

47:38 – Եվ ի՞նչ, դա…

– Այսինքն՝ դա նշանակում է, որ լիբերալ քաղաքականությունը ունենա էդ բանը։

– Այսինքն՝ լիբերալիզմը և, կոպիտ ասած՝ նացիզմը կամ ծայրահեղ ազգայնականացումը միասի՞ն են գալիս:

– Չէ, գիտե՞ք ինչն ա: Նախ և առաջ եկեք իրար հետ չշփոթենք: Երկուսի մոտ կա ռասիզմի ուրեմն գաղափարը: Էդ ռասիզմը՝ պետական ռասիզմը, որ մենք ասում ենք, ինքը ուրիշ տեսակի գաղափար ա քան թե, քան թե օրինակ, ասենք թե, ֆաշիստական Գերմանիայի ռասիզմը: Առաջին. Ադոլֆ Հիտլերն ասում էր, որ «Պետությունը իմ համար բարձրագույն արժեք չի, դա բարձրագույն արժեք ա Մուսոլինիի համար»: «Ազգը իմ համար բարձրագույն արժեք չի: (- Բա ի՞նչն է): Իմ համար կարևոր է , ուրեմն, «հայկական համազգային շարժումը» (վայ, կներեք)՝ գերմանական այդ շարժումը»:

48:37 – Շարժումն է առաջինը։

48:38 – Այո, այո: Շատ… Ինչո՞ւ ենք մենք ֆաշիզմը…

– «Շարժումն ամեն ինչ է, նպատակը՝ ոչինչ»: Մեր երկու հազար ութ թվին, կամ մինչև էդ էլ՝ ութսունութ թվին էլ, չէ՞, շարժումը:

– Եվ իհարկե, և իհարկե ինքը՝ Հիտլերը հասկանում էր նացիոնալ սոցիալիստական բանվորական կուսակցությունը որպես շարժում, և ինքը կարծում էր, որ էդ շարժումն ա, որ վիտալ ա:

– Բրոունյան շարժում։

– Չէ, ուղղորդված շարժում: Վիտալ ա՝ իրա մեջ, կներեք, կա։

– Կենսական ուժ։

– Այո՛, կենսականություն։

– Կամք։

– Կամք, որովհետև էդ կամքի… Այսինքն՝ շարժումն է, որ կրում ա կամքը: Եվ հիմա դրա համար Նժդեհը չստեղծեց կուսակցություն, այդքան մեծ պրոբլեմներ…

49:25 – Չէր էլ կարող։

– Լավ էլի, չէր… Կներե՛ք: Լավ էլի, տեսե՛ք։

– Չէ, հիմա ա ստեղծել: Այսինքն իրա ժառանգությունը դարձավ կուսակցություն:

49:35 – Այո, իրականում օրինակ, ասենք թե, ինքը չէր պատրաստվում ոչ մի կուսակցություն ստեղծել: Եթե հիշում եք, ինքը ստեղծել ա ցեղակրոն շարժումը: Ինչո՞ւ: Որովհետև ինքը հիացած էր Հիտլերի և մյուս այդպես դիկտատորների օրինակով: Ո՛չ, ոչ թե կուսակցություն պետք է ստեղծել, այլ պետք է ստեղծել շարժում:

49:58 – Հիմա էլ ա պետք դա:

50:00 – Չէ, դե օրինակ, ասենք թե, Խորհրդային Միությունում, երբ որ սկսեց էդ…

50:07 – Դե սկսվեց ութսունութի Ղարաբաղյան շարժումը:

– Այո, Ղարաբաղյան շարժումը: Դա շարժում էր:

– Հա՛։

– Եվ էդ առումով ինքը ավելի մոտիկ էր, ասենք թե, էդ նացիստներին, եթե հանենք անտիսեմիտիզմը, դե մեր մոտ դա ուրիշ ձևեր էր ստանում, էդ ռասիզմը միշտ էլ կա ու կմնա: Իմիջայլոց ես կուզենայի էդ օրինակը բերել, որովհետև… տասնիններորդ դարի կեսի հայ լիբերալների «Մշակ»-ի. ես նկատի ունեմ «Մշակ»-ի գլխավոր թղթակիցները. Լեոն էր, Արծրունին էր՝ խմբագիր, Րաֆֆին էր և այլն: Րաֆֆին թարգմանել է ռուսերենից էսպիսի մի հոդված, կոչվում է «սոցիալ-դարվինիզմ»: Ի՞նչ է դա: Այսինքն՝ լիբերալիզմը և բիոքաղաքական, էդ ռասիստական ընկալումները օտար չէին, և զուր չի, որ էդ նշանավոր ասույթը, որ «Երբ մենք տաճարներ էինք կառուցում, թուրքերը ծառերի վրա էին» պատկանում ա հայ գլխավոր, տանիններորդ դարի հայ գլխավոր լիբերալին՝ Գրիգոր Արծրունուն: Այ էստեղ հարցը կայանում է դրանում:

51:10 – Էլի նույնն ենք տեսնում էլի: Լիբերալիզմը, նոմինալիզմը, ֆաշիզմը միասին են: Նոր ունիվերսալիզմ է:

51:13 – Բայց եթե մենք ռեֆլեքսիվ մոտեցում ունենանք… Այո, բայց ուշադրություն դարձրեք, որ Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների դեկլարացիան էդ օրվանից սկսեց փաստորեն… (- Բայց շատ ավելի թույլ) Սպասեք՝ փաստորեն քաղաքականության մեջ առաջացավ հակառասիզմը, այսինքն՝ ռասիստական արտահայտություններ չի կարելի:

51:42 – Քաղաքական կոռեկտություն։

– Ընկերներիդ հետ խոհանոցում կարող ես ինչ-որ ռասսայական բաներ ասել, բայց դա չկա: Դրա փոխարեն ռասիզմը ուրեմն, օրինակ, ասենք թե, «skinhead»-ը, որ անում ա ռասիստական արտահայտություն Ռուսաստանում, ուրեմն դա չի կարելի, դա վատ բան է:

51:58 – Չէ, բայց Դոնալդ Թրամփը արդեն անում ա։

52:00 – Իսկ եթե… Իսկ եթե… Իսկ եթե պետական գործիչն է անում՝ դա ընդունելի է, որովհետև դա պետական շահից է բխում, կան ոնց որ էնտեղ են ասում՝ ազգային շահից: Եթե Պուտինն է դա ասում՝ դա Ռուսաստանի ազգային շահն է, իսկ եթե դա «skinhead»-ն է ասում, դա ուրեմն ինքը նախապաշարումներ ունի ռասսայական: Դրանք տարբեր բաներ են:

52:20 – Ինձ թվում է…

– Դրա համար օրինակ, ասենք, Պուտինը կարող է որոշել. «Եկեք հայերին վռնդենք Ռուսաստանից: Իրենք դարձել են վնասակար տարր մեր պետության համար՝ պետք է իրենց բան անենք»: Կամ կարող է մտածել. «Հայերը Ռուսաստանի համար օգտակար տարր են»:

52:34 – Այսինքն՝ դու ռասիստ չե՞ս դառնում, եթե վերևի հրամանն ես կատարում:

52:38 – Դա պետական ռասիզմ է:

– Հա։

– Որովհետև գիտե՞ք, ասենք թե, սպանելը մարդկանց դա բան չի…

– Մարդասպանություն չի՞, եթե պետության հրամանով է։

52:48 – Հա, հա: Օրինակ, ասենք, Աթաթուրքը: Աթաթուրքը, ասենք թե, իհարկե շատ հայեր է սպանել, բայց իրեն հիմնական քաղաքականությունը ռասիստական է իր իմաստով, որովհետև ի՞նչ արեց. ինքը դենատուրալիզացիայի ենթարկեց, ինչպես Գերմանիան՝ հրեաներին: Այսինքն՝ Գերմանիայի հրեա քաղաքացիները զրկվեցին իրենց քաղաքացիական իրավունքներից: Այսինքն՝ նրանք այլևս Գերմանիայի քաղաքացիներ չէին, կարճ ասած՝ քաղաքացիություն չունեցող անձինք էին: Ի՞նչ հայտարարեց Աթաթուրքը: Ինքը հայտարարեց, որ հայերը, որոնց որ արտաքսել էին երիտթուրքերը, զրկվում են Թուրքիայի քաղաքացիությունից:

53:31 – Լավ: Հիմա, որ ընդհանրացնենք, ամփոփենք՝ հիմա ի՞նչ անենք մենք, ո՞ւմ արտաքսենք, որ նորմալ երկիր դառնանք, ո՞ւմ դենատուրալիզացնենք, ի՞նչ անենք:

53:43 – Դե գիտե՞ք, էստեղ…

53:49 – Քեզ արտաքսե՞նք: Ճիշտը դա՞ է:

53:55 – Գիտե՞ք։

– Թե՞… Դա հեշտ է, չէ՞, հեշտ է դա: Ո՞ւմ է դժվար արտաքսել, գուցե ինչ-որ մեկին պե՞տք է։

54:02 – Նախ և առաջ էստեղ՝ քաղաքականության մեջ, գոյություն ունի բարեկամ/թշնամի հասկացողությունը: Ովքե՞ր են մեր պետության թշնամիները: Մեր պետության թշնամիները…

54:11 – Պետության որոշ անձինք են (– Կամ իշխանության), որոնք, այո (- դեռ չի հասել պետության մակարդակին, ես նկատի ունեմ):

54:19 – Լավ, ուրեմն իշխանության թշնամիներն են նրանք, ովքեր այդ իշխանությունը մարմնավորում են որոշ դեպքերում, չէ՞: Մենք համաձայն ենք դրան:

54:24 – Օրինակ, ասենք… Օրինակ, ասենք թե, դա կարող են լինել գրանտակերները: Որովհետև, կներեք, նրանք ծառայում են ուրիշ երկրների շահերին:

54:34 – Բայց նրանք իշխանություն չունեն:

54:36 – Չէ գիտեք՞, օրինակ, ասենք թե, ո՞վ՝ չէ, վնասակար մարդիկ ովքե՞ր են հանդիսանում: Օրինակ, մեր ազգի համար խիստ վնասակար մարդիկ են նույնասեռականները:

54:47 – Հա, էդ գնացիր «Քաղաքացիական ակտիվ քայլի» տրամաբանությամբ:

54:53 – Չէ՛, գիտե՞ք, միշտ հարկավոր ա, որ լինի և՛ արտաքին թշնամի, և՛ լինի ներքին թշնամի:

55:00 – Իսկ հնարավոր չի՞, որ նորմալ՝ էսպես ասած, նորման ձևավորվի քաղաքակիրթ տարբերակ, էլի:

55:09 – Դե գիտեք, օրինակ ասենք թե, պոպուլիստական մամուլը Քոչարյանի ժամանակ հայտարարեց, որ հայ ժողովրդի գլխավոր թշնամին օլիգարխներն են:

55:18 – Տենց բաներ է՞լ է հայտարարել։

55:19 – Հա: Չէ, դե մամուլը:

55:22 – Հա, օպոզիցիոն մամուլը:

– Հա։

– Ո՞ւմ մամուլը։

55:26 – Չէ, ի՞նչ եք խոսում: Եթե դուք ասում եք՝ օպոզիցիոն մամուլն էր օլիգարխների դեմ խոսում…

– Ուզում եմ ասեմ։

55:33 – Իշխանամետ մամուլը չակերտավոր… Իսկ նրա մեջ կային նաև շատ իշխանամետ: Ուրեմն՝ ո՞նց են ասում, իշխանությունների կողմից սնուցվող անկախ մամուլ կամ իշխանությունների կողմից ստեղծված հասարակական կազմակերպություն:

– Կուտ, կուտ ուտող, հա՞։

– Այո, այո։

– Գոնգո (GONGO) և այլն, հա։

55:53 – Գիտեք, օրինակ, ասենք թե, լիբերալ մամուլը էդքան կոպիտ չէր քննադատում օլիգարխներին, ինչքան որ էդ կուտ ուտողներ, բաները, ասենք թե: Իհարկե սեփական օլիգարխին չէր կարելի, բայց…

56:03 – Լավ, էդ, ինձ թվում ա, արդեն ուրիշ թեմայի մեջ ենք մտնում: Դիսկուրսի…

56:05 – Չէ, թշնամի/բարեկամ դիսկուրսը իսկապես ինքը դնում ա կարևոր հարց՝ կյանքի և մահվան հարցն ա դնում: Ի վերջո ծայրահեղ…

– Իսկ հնարավոր չի՞ թշնամի չունենալ։

– Հը՞։

56:17 – Ինձ թվում է կարելի է պատկերացնել իրադրություն, երբ թշնամի չունես: Այ երեխան, որ ծնվում է, չէ՞, ինքը արդեն լիքը բան է զգում, հասկանում, բայց ինքը ոչ մի թշնամի չունի:

56:27 – Այ, գիտեք, հենց դա է, որ օրինակ, ասենք թե, լիբերալ ուրեմն…

56:31 – Ինքը չգիտի, որ… հա՞: Ինքը կարող ա, էն մյուս կառավարության ղեկավարը մտածում ա. «Էս իմ թշնամու մոտ էլի երեխա ծնվեց, զինվոր ա դառնալու», բայց երեխան, որ ծնվում ա, ինքը ոչ մի թշնամություն չի զգում, չէ՞: Ինքը մենակ ուզում ա ընդունվել, սիրվել:

56:47 – Դե գիտեք, ախր խնդիրը հետևյալն է. որովհետև թշնամի և մրցակից հասկացողությունները տարբեր են: Եթե դու օրինակ, ասենք թե, ընդդիմությանը ընկալում ես որպես մրցակից, այլ ոչ թե որպես թշնամի, ուրեմն դա կլինի լիբերալ պետություն: Եթե դու ընկալում ես ընդդիմությանը որպես թշնամի, դա ավտորիտար պետություն է:

57:09 – Լավ, էդ արդեն ուրիշ թեմայի մեջ ենք մտնում։

57:12 – Բայց էլի նորից ինքը կապված ա էդ բանի հետ: Ինչո՞ւ:

– Ինչի՞ հետ ա կապված։

57:16 – Որովհետև, եթե դու ընդդիմադիր ես, ուրեմն քո կյանքի համար անհրաժեշտ պայմանները պետք է վատ լինեն, քան թե եթե դու հանդիսանում ես իշխանության կողմնակից: Մենք խոսում ենք կյանքի մասին, որովհետև… Ես բացատրեմ, օրինակ, ասենք թե, շատ ա համակրում մեր հայ ժողովուրդը, գյուղացիները և բանվորները շատ են համակրում լիբերալներին: Բայց քանի որ գոյություն ունեն կյանքի համար, այսինքն՝ մարդ պետք է լուծի, չգիտեմ, կրթության խնդիրը, օրվա հացի խնդիրը և այլն (օրվա հացը շատ լավ բառ ա հանդիսանում), կենսաապահովման էդ տարրական բաները, ինքը քվեարկելու ա, ուրեմն, իշխանությունների օգտին: Եվ այստեղ մենք կարող ենք ասել, որ եթե բիոպոլիտիկա վարվեր, պոզիտիվ հումանիստական իմաստով, այդ դեպքում, իհարկե, այդպիսի խնդիրներ չեն առաջանա: Բայց եթե դու ինդիվիդուալ մոտեցում ես ցույց տալիս… այսինքն՝ եթե դու հոգում ես ոչ միայն հանրապետականի բարեկեցության մասին, այլ նաև ընդդիմադիրի՝ դա կլինի պետական մտածողություն: Իսկ եթե դու մտածում ես միայն հանրապետական բանի… այ դա իհարկե համապատասխանում է միջնադարյան մոդելին՝ բացարձակ միապետության մոդելին:

58:29 – Մի խոսքով՝ հասկանալի է: Ինձ, որպես շատ դժվար ամփոփում, ինձ ի՞նչ է հետաքրքիր՝ մի քանի բան արձանագրել ուղղակի Վարդան ջան:

Որ սա մտածողության որոշակի ոճ է, հսկայական էրուդիցիայով, և էսպես փայլատակումներով, և բավական մի խոշոր կտոր իրականության ու պատմության օգտագործելով՝ ինչ-որ բաներ նշելու ու հասկանալու համար: Դա մի արձանագրություն է, ու ինձ շատ դուր եկավ  և՛ Ժաննա դ’Արկի, և՛ Էկոյի, և՛ հանրապետականների, և՛ Նժդեհի, և՛ ցեղակրոնի, էդ բոլորի միավորումը էս մի դիսկուրսի մեջ:

Մյուսը՝ մի կարևոր բան, որ մեր վերջին մասում խոսակցության արտահայտվեց, հա՞: Էն, որ մենք, երբ որ սկսում ենք կատակել կամ երկիմաստ խոսել՝ մենք ընկնում ենք խոսքի թակարդը: Հենց մեր զրույցի մեջ էլ ինչ-որ մի պահ դրա մասին խոսվեց՝ հենց նոմինալիզմի հարցում, որ ունիվերսալիստը կարծում է, որ բոլորը իրար նույն ձևի են հասկանում, որ կա շուն ընդհանրապես: Մենք նույն խոսքի թակարդն ենք ընկնում, որովհետև, երբ մենք սկսում ենք կատակել՝ ո՞ւմ արտաքսել՝ գրանտակերներին, թե իշխանավորներին, կոպիտ ասած, հա՞։ Չէ, օրինակ եմ ասում։

– Ես կարող եմ հայկական մամուլից օրինակներ բերել:

59:53 – Չէ, հասկանալի է, բայց էդ արդեն եղած կարծրատիպային բնորոշումների մեջ, երբ մենք սկսում ենք կատակներ անել, դրանց հետ խաղալ, մենք կորցնում ենք գործողության, արարքի կարողությունը, որը ունի Պուտինը կամ ցանկացած մարդ, որը դուրս է գալիս գործողությունից, որպես «իշխ»  ունեցող, իշխանավոր: Գործողության կարողություն ունի նա, և նա՛ է դիսկուրսը կողմնորոշում: Ինչպես դու ասացիր. եթե պետությունից է հրամանը գալիս՝ դու խղճի հարց չունես՝ մորթես սրան, թե չմորթես, և այլն, և այլն: Իսկ պետությունը ի՞նչն է՝ դա էդ «իշխ»-ի մարմնավորումն է: Բայց մարդը իր մակարդակի վրա էլ կարող է դա ունենալ, հա՞: Այսինքն, եթե դու դիսկուրսներից դուրս գաս, կարող ա ինչ-որ նոր շանսեր ունենաս: Ես ուզում եմ դրա վրա ավարտել, որովհետև էսպես կարող ենք շարունակել էս մոզաիկան: Կշարունակենք մեկ այլ զրույց, մեկ այլ առիթով: Շատ շնորհակալություն:

1:00:50 – Այո, ձեզ էլ շատ շնորհակալություն և հույս ունեմ, որ էլի կզրուցենք, էլի առիթներ կունենանք հանդիպելու:

– Անպայման։

 

Սղագրությունը՝  Տաթևիկ Ղահրամանյանի

Սղագրության ավարտը՝ հունվարի 15, 2017թ․

Print Friendly