«Փակ սահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմի ցուցադրություն

«Փակ սPask Film_700_400ահմանի երկխոսություն» վավերագրական ֆիլմն արտադրել է «Վերսուս» ստուդիան Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) համագործակցությամբ և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանի անշահախնդիր աջակցությամբ։ 

Ֆիլմում նկարահանվել են անցած շուրջ 25 տարվա ընթացքում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կանոնավորման գործընթացում կարևոր դերակատարում ունեցած պետական պաշտոնյաններ, հասարակական գործիչներ և գործարարներ։ Նկարահանումները կատարվել են Հայաստանում, Վրաստանում և Թուրքիայում։

Ֆիլմը ստեղծվել է Եվրոպական Միության ֆինանսական աջակցությամբ` «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» ծրագրի դրամաշնորհային ենթածրագրի շրջանակներում:

Ֆիլմի առաջին ցուցադրությունը տեղի կունենա հոկտեմբերի 6-ին, ժամը 19։00 Խնկո-Ապոր անվան մանկական գրադարանի դահլիճում։ (Տերյան 42/1, Թումանյան և Սայաթ Նովա փողոցների միջակայքում)

Ֆիլմի տևողությունը՝ 54 րոպե։ Լեզուն՝ հայերեն։

Հեղինակներ՝ Տիգրան Պասկեւիչյան (նախագծի ղեկավար, սցենարիստ), Արա Շիրինյան (ռեժիսոր)։

Դիտումից հետո կլինի քննարկում, որին մասնակցելու համար Ստամբուլից Երեւան են ժամանելու Թուրքիայի պատմության հիմնադրամի (Tarih Vakfı) ներկայացուցիչ Մեսութ Յաշար Թուֆանը և Ստամբուլի «Ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արա Գոչունյանը։ Մասնակիցները կարող են հարցեր ուղղել հյուրերին, ինչպես նաև ֆիլմի հեղինակներին։

Ցուցադրությանը կարող եք միանալ հետևյալ հղումով։

Print Friendly