Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում. Ինչ պետք է իմանա ՀԿ-ն ծրագրեր մշակելիս

«Հայաստանը միջազգային կազմակերպությունների ցանցում. Ինչ պետք է իմանա ՀԿ-ն ծրագրեր մշակելիս» թեմայով ԵՀՀ տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյան կվարի դասախոսություն «Ինչպես հայթայթել ռեսուրսներ և կազմել մրցունակ ծրագրեր» թեմայով գործնական դասընթացի շրջանակներով, որը հնարավոր կլինի դիտել ուղիղ հեռարձակմամբ:
Միացեք մեզ մարտի 24-ին ժամը՝ 12:00 – 13:00 և մարտի 25-ին, ժամը՝ 10:30 – 12:15՝ սեղմելով հետևյալ հղումը.

կայքի հղում՝ http://www.a1plus.am/1442674.html , YouTube-ի հղում՝ https://www.youtube.com/watch?v=VDurqXDCJ0s

ՀԿ կառավարման դպրոցը մասն է ՀԿ Դեպո ծրագրի, որի նպատակն է Հայաստանում ՀԿ-ների կարողությունները զարգացնել այնպես, որ դրանք դառնան Հայաստանում բարեփոխումների գործընթացներին աջակցող կայուն դերակատարներ։

Երկու օր տևողությամբ դասընթացի ժամանակ մասնակիցները հնարավորություն կունենան գործնական աշխատանքի միջոցով իրենց կարողությունները բարելավել հետևյալ ուղղություններով.

  • Միջազգային զարգացման հաստատությունները և դոնորային ռեսուրսները
  • Դոնորի հետ հարաբերություններ/ կուլտիվացիա
  • Ինչպես գտնել, հասկանալ և մշակել դրամաշնորհային հայտ
  • Ինչպես գրել մրցունակ ծրագրի առաջարկ

Դասընթացը կվարեն ԵՀՀ մասնագետները։

Print Friendly