Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմ նախագծերի մշակման աշխատաժողով. ընտրված է 10 մասնակից

Armenia_Turkey_Cinema_Platform

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմի» նախագծերի զարգացման աշխատաժողովը տեղի կունենա 2017-ի հուլիսի 10-ից 11-ը Երևանում` «Ոսկե ծիրան» Երևանի 14-րդ միջազգային կինոփառատոնին զուգահեռ:

Աշխատաժողովը ներառում է վերապատրաստման դասընթացներ, կինոնախագծերի ներկայացում և գործնական հանդիպումներ: Լավագույն նախագծին կշնորհվի 7,500 եվրոյի չափով դրամական պարգեւ:

Այս տարի կինոպլատֆորմին դիմել է 36 մասնակից Հայաստանից, Թուրքիայից և երկու կողմերի Սփյուռքից: Աշխատաժողովին մասնակցելու համար ընտրվել է 10 նախագիծ, հնգական յուրաքանչյուր կողմից։ Դրանք են՝

Armenian-Turkish Dictionary – ռեժիսոր/պրոդյուսեր Տիգրան Խզմալյան (Հայաստան)

BALYAN: BEHIND the CULTURAL HERITAGE– ռեժիսոր/ պրոդյուսեր Գարո Վռամ Բաբայան (Թուրքիա)

Bread and Tan – ռեժիսոր/պրոդյուսեր Գագիկ Ղազարյան (Հայաստան)

Cosi La Vita – ռեժիսոր Գուլիզ Սաղլամ, պրոդյուսեր Նագեհան Ուսքան (Թուրքիա)

Could I know you more – ռեժիսոր Արամայիս Մկրտչյան, պրոդյուսեր Կարապետ Հակոբյան (Ֆրանսիա/Հայաստան)

DJs of Peace  – ռեժիսոր Արման Երիցյան, պրոդյուսեր Սեգ Կիրակոսյան (Հայաստան)

Dolma – ռեժիսոր/պրոդյուսեր Տառկան Կայնար (Թուրքիա)

Marc and Marc and Kiko – ռեժիսոր/պրոդյուսեր Նաիրա Մուրադյան (Հայաստան)

The Life of Madam X  – ռեժիսոր Թուգչե Այդըն, համառեժիսոր Էլսա Գինու (Թուրքիա)

The Two Ordeals – ռեժիսոր Այշե Այբեն Ալթունչ, պրոդյուսեր Բյուլենթ Յարբաշը (Թուրքիա)

Երևանյան հանդիպման ժյուրիի անդամներն են վավերագրական ռեժիսոր Մելեք Ուլագայ Թայլանը,  պրոդյուսեր Նադիր Օփերլին, պրոդյուսեր և ՀԹԿՊ-ի համակարգող (Թուրքիա) Չիդեմ Մաթերը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և ՀԹԿՊ-ի համակարգող (Հայաստան), լրագրող և Հայաստանի կինոքննադատների և կինոլրագրողների ասոցիացիայի անդամ Նունե Հախվերդյանը, Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն Նունե Սարգսյանը և «Երկիր մեդիա» հեռուստաընկերության հասարակական-քաղաքական ծրագրերի պատասխանատու Գեղամ Մանուկյանը:

«Հայաստան-Թուրքիա կինոպլատֆորմը» մեկնարկել է 2008 թվականին «Անադոլու Քյուլթուրի»  և  «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի  համագործակցությամբ: ՀԹԿՊ-ն հարթակ է երկու երկրների կինոգործիչների համար,  որը  համագործակցելու և միասին ֆիլմեր ստեղծելու հնարավորություն է տալիս:

ՀԹԿՊ 2017 Երևանի աշխատաժողովը իրականացվում է Եվրոպական միության  աջակցությամբ,  «Աջակցություն Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին» 2-րդ ծրագրի շրջանակներում:

ATNP_logo_footer

Print Friendly