Խտրականության վերաբերյալ ուսուցողական ֆիլմի դիտում «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Դեկտեմբերի 6-ին Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում կազմակերպեց Discussion_at_MSKH_122016_1հակախտրականության և հանդուրժողականության վերաբերյալ ուսուցողական վավերագրական ֆիլմերի դիտում և քննարկում: «Մեկ հասարակություն՝ մեկ իրավունք» ֆիլմը կարճամետրաժ վավերագրական դեպքերի վրա հիմնված հայերեն ուսուցողական ֆիլմ է, որն ինֆոգրաֆիկայի միջոցով բացատրում է խտրականություն հասկացությունը և անդրադառնում Հայաստանի հասարակությունում  առկա խտարականության հիմնական դեպքերին, խտրականության ոլորտում առկա խնդիրներին ու օրենսդրական բացերին:

«Պարսկական սպագետտին» մանկատան նախկին սան՝ Սարգիսի մասին է, ով պատմում է անհանդուրժողականության, հայ-պարսկական ընկերության իր անհատական փորձի մասին: Քննարկմանը մասնակցում էր Կրթահամալիրի միջին և ավագ դպրոցի 25 աշակերտ: Քննարկումը վարում էր ԵՀՀ-ի «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի Discussion_at_MSKH_122016_2խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար Անուշ Մարգարյանը, ով ֆիլմերի դիտումից հետո աշակերտներին ավելի մանրամասն ներկայացրեց  խտրականության հասկացությունը, տեսակները, Հայաստանի միջազգային պարտավորությունները՝ կյանքից կոնկրետ օրինակների միջոցով ուղղորդելով մասնակիցներին քննարկումների ողջ ընթացքում:

 

Print Friendly