Մարդու իրավունքներ

մայր էջ

«Արդյոք անհրաժե՞շտ է խտրականության դեմ պայքարի մասին առանձին օրենքի ընդունումը»: Իրավագիտական հետազոտություն

Սույն ուսումնասիրության անցկացման նպատակն էր պարզել, թե արդյո՞ք Հայաստանի իրավական համակարգում պահանջվում է ընդունել «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք՝ որպես արդյունավետ իրավական պաշտպանության միջոց այն անձանց համար, ովքեր ենթադրաբար տուժել են խտրականությունից:

Արդյոք անհրաժե՞շտ է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենքի ընդունումը: (2015)

«Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում»

Հետազոտության նպատակն է ուսումնասիրել և ներկայացնել խտրականության հարցերում փորձագիտական ընկալումները, բացահայտել փորձագիտական շրջանակի հիմնական մոտեցումներն ու դիրքորոշումները՝ ըստ գործունեության ոլորտի և ըստ մասնագիտական կարողությունների, և փորձագետների կողմից տրված կանխատեսումների և առաջարկների հիման վրա ներկայացնել խտրականության նվազման, դրա դեմ պայքարի մեխանիզմների հեռանկարները: 

Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում (2015)

Կրոնի ազատության ու ազգային փոքրամասնությունների վերաբերյալ դաշտային և փաստաթղթային ուսումնասիրություններ

Կրոնի ազատությունը և ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները և երիտասարդները: Դաշտային (2014)

Կրոնի ազատությունը եւ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները եւ երիտասարդները։ Փաստաթղթային (2014)

Սեդա Մավյան. «Զաբել Եսայան կամ բարձրաձայնելու պարտքը»

Սեդա Մավյանը ուսումնասիրել է խոսքի ազատության դրսևորումը Զ. Եսայանի «Սիլիհտարի պարտեզները», «Ինքնակենսագրություն» և «Ավերակներուն մեջ» աշխատությունների շրջանակներում, որոնք ներկայացնում են երեք տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը (հայերեն և ֆրանսերեն տարբերակներով):

Արտահայտման ազատության խնդիրներին նվիրված խորհրդակցության արդյունքում ձևավորված հրամայականները

Ստորև ներկայացված է 2009թ. հունվարի 30 – փետրվարի 1–ը կայացած արտահայտման ազատության խնդիրներին նվիրված խորհրդակցության արդյունքների և ստեղծված աշխատանքային խմբի հանդիպումների ընթացքում մշակած առաջարկների (Երևան, մարտի 13, 2009թ. և ապրիլի 20, 2009թ.) հիման վրա ձևավորված ընդհանրական փաստաթուղթը:

Հրամայականներ 

Հայաստանում արտահայտման ազատությանը նվիրված խորհրդակցության զեկույցը: Հունվարի 30- Փետերվար 1, 2009

2009 թվականի հունվարի 30-ից փետրվարի 1-ը ԵՀՀ–ն կազմակերպել էր լայնածավալ խորհրդակցություն «Արտահայտման ազատություն» թեմայով` «Արտահայտման ազատության արմատավորումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Խորհրդակցության արդյունքներն ամփոփված են ստորև ներկայացված զեկույցում։

Հայաստանում արտահայտման ազատությանը նվիրված խորհրդակցության զեկույց