Կոռուպցիայի դեմ պայքար

մայր էջ

Պետական մարմիններում շահերի բախման մոնիտորինգ (2014)

Սույն զեկույցը պատրաստվել է Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի և Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից՝ Եվրոպական Միության ֆինանսավորմամբ իրականացվող «Արևելյան գործընկերության երկրներում հասարակության ներգրավումը շահերի բախմանը վերաբերող քաղաքականության իրականացման դիտարկման գործընթացում» ծրագրի շրջանակներում:

Պետական մարմիններում շահերի բախման մոնիտորինգ

Հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության վերլուծության և առաջարկությունների զեկույց (2014)

Սույն փաստաթղթի նպատակն է վերլուծել Հայաստանի Հանրապետությունում հանրային ծառայության ոլորտում շահերի բախմանն առնչվող օրենսդրությունը, վերհանել թերություններն ու բացերը և ներկայացնել առաջարկություններ օրենսդրության բարելավման ուղղությամբ:

Հանրային ծառայությունում շահերի բախումը կարգավորող օրենսդրության վերլուծության և առաջարկությունների զեկույց

2008 թ. դեկտեմբերին կայացած ԵՀՀ Հակակոռուպցիոն համաժողովի զեկույցը

2008թ. դեկտեմբերի 15–ին տեղի ունեցավ «Լրատվամիջոցների, հասարակական կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների դերը կոռուպցիայի դեմ պայքարում» ծրագրի եզրափակիչ համաժողովը, որի նպատակն էր գնահատել ծրագրի իրականացման ընթացքում ձեռքբերված արդյունքները, ամփոփել քաղած դասերը, ինչպես նաև մտածել հնարավոր հետագա քայլերի մասին: 

Հակակոռուպցիոն համաժողովի զեկույց 

Ինչպե՞ս ապրել Հայաստանում և խուսափել կոռուպցիայից

Կոռուպցիայի դեմ պայքարի ձևերի մասին այս ձեռնարկը մշակվել է ԵՀՀ–ի կողմից «Հասցեագրելով հակակոռուպցիոն բարեփոխումների բացթողումները Հայաստանում և Արևելյան գործընկերությունում» ծրագրի շրջանակներում։ Ձեռնարկն անդրադառնում է այնպիսի խնդիրների, ինչպիսիք են՝ որոշումների կայացման էթիկան, շահերի բախումը և այլն, և հանդիսանում է կրթական ռեսուրս հանրային կառավարման, մասնավորապես՝ տեղական ինքնակառավարման որակի բարելավման համար, ինչպես նաև պետական համակարգից դուրս գտնվող կառույցների համար:

Ինչպե՞ս ապրել Հայաստանում և խուսափել կոռուպցիայից