Աուդիո (Poscasts)

մայր էջ

Շփման գիծ աուդիո նյութեր (Podcasts) - Կրոնական հանդուրժողականություն 

Հանդուրժողականություն և Իսլամ: Զրույց պրոֆեսոր Հովհաննիսյանի հետ 27.01.2015 42:15

Արդյո՞ք արդի աշխարհում գոյություն ունի քաղաքակրթական և մշակույթային խզում։ Ո՞րն է քրիստոնեության և սունիական իսլամի հիմանական տարբերություններից մեկը։ Ի՞նչ բան է, ի վերջո, հանդուրժողանակությունը։ Այս և իսլամին վերաբերող բազմաթիվ այլ հարցերի շուրջ քննարկումը ունկնդրեք պրոֆեսոր Հովհաննիսյանի հետ զրույցում։


Ներբեռնել


Հայ Կաթողիկե Եկեղեցի։ Զրույց Արիստակես Սիմավորյանի հետ 22.12.2014 – 28:46

Ե՞րբ է ձևավորվել Հայ Կաթողիկե Եկեղեցին և ովքե՞ր են հայ կաթոլիկները։ Դիտե՛ք Արիսատակես Սիմավորյանի հետ մեր ծրագրում։


Ներբեռնել


Հայ Ավետարանական Եկեղեցի։ Զրույց ՀարութՆերսեսսյանի հետ։ 17.12.2014 – 19:41

Ի՞նչ գիտեք Հայ Ավետարանական Եկեցեղու, նրա անցյալի և ներկայի մասին, որո՞նք են զուգահեռները Եվրոպական բողոքական և հայ ավետարանական շարժումների միջև։ Այս և այլ հարցերի պատասխաններ գտեք Հարութ Ներսեսսյանի հետ մեր հաղորդումում։


Ներբեռնել


Սունիական իսլամ։ Զրույց արևելագետ Նաիրա Սահակյանի հետ։ 18.11.2014 – 27:47

Որո՞նք են սունիական իսլամի առանձնահատկությունները, ինչո՞ւ այլևս գոյություն չունի խալիֆա և արդյո՞ք իսլամական աշխարհը զարգացման հետընթացի ճանապարհ է բռնել։ Դիտե՛ք արևելագետ Նաիրա Սահակյանի հետ մեր զրույցում։


Ներբեռնել


Շիական իսլամ։ Զրույց իսլամագետ Տաթևիկ Մկրտչյանի հետ։ 23.10.2014 – 23:41

Ո՞րն է շիայական և սունիական իսլամի տարբերությունը։ Ի՞նչ բան է իմամաթը։ Ո՞վ պետք է ղեկավարի շիական համայնքը մահդիի թաքնված լինելու պարագայում։ Դիտե՛ք “Շփման գծի” այս թողարկման մեջ։


Ներբեռնել


Եզդիները և նրանց կրոնը 31.10.2014 – 29:44

Ի՞նչ կրոն են դավանում եզդինենը։ Ո՞րն է նրանց սուրբ գիրքը, որո՞նք են հիմնական սրբավայրերը, տոները, ծեսերը։ ունկնդրեք Սաշիկ Սուլթանյանի հետ զրույցը “Շփման գծի” եթերում։


Ներբեռնել


Ինչպես տեղի ունեցավ Ձյունաշող Ղզլ Շաֆագ և Քերքենջ գյուղերի փոխանակումը 27.10.2014 – 27:09

Ազգագրագետ Արսեն Հակոբյանը պատմում է Հայաստանում գտնվող և ժամանակին ադրբեջանաբնակ Ձյունաշող (Ղզլ Շաֆագ) և Ադրբեջանում գտնվող հայաբնակ Քերքենջ գյուղերի փոխանակման պատմությունը։


Ներբեռնել


Կինը և իսլամը։ Զրույց իրանագետ Աննա Գևորգյանի հետ։ 16.10.2014 – 30:19

“Շփման գծի” այս թողարկման մեջ դիտե՛ք. Արդյո՞ք տարածված կարծրատիպերն իսլամադավան կանանց մասին համապատասխանում են իրականությանը։ Ի՞նչ են կարծում մեր համաքաղաքացիները իսլամի մասին։ Ինչպե՞ս են ապրում կանայք մեր հարևան Իրանում։


Ներբեռնել


Ասորիները և ասորական եկեղեցին։ Զրույց Տեր Նիկադիմ Յուխանաևի հետ։ 06.10.2014 – 26:49

Ովքե՞ր են ասորիները, որտեղի՞ց են սերում, որտե՞ղ են ապրում այսօր, ի՞նչ լեզվով են խոսում, ի՞նչ կրոն են դավանում։ ունկնդրեք մեր ծրագիրը ասորիների և ասորական եկեղեցու մասին։


Ներբեռնել


Քաղաքական իսլամ։ Զրույց արևելագետ Հայկ Քոչարյանի հետ։ 02.10.2014 – 22:03

ունկնդրեք Հայկ Քոչարյանի հետ ծրագրում։ Ի՞նչ է կատարվում այս օրերին Իրաքում և Սիրայում։ Ովքե՞ր են իրենց “Իսլամական պետություն” անվանողները։ Ի՞նչ բան է ումման և ինչո՞վ է իսլամկան աշխարհընկալումը տարբերվում քրիստոնեականից։


Ներբեռնել

Շփման գիծ աուդիո նյութեր (Podcasts) - Հայաստան - Թուրքիա կարգավորման գործընթաց

Հանրային կարծիքի ուսումնասիրություն: Զրույց Հեղինե Մանասյանի հետ: 22.05.2015 26:29

Որո՞նք են հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման առաջնային խնդիրները հանրային ընկալման տեսանկյունից. որքանո՞վ են մարդիկ հետաքրքրված հայ–թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, ի՞նչ հեռանկարներ կարող են լինել տնտեսական հարաբերություններ ծավալելու դեպքում, ի՞նչ դեր պետք է ունենան հասարակական կազմակերպությունները կարգավորման գործընթացում։


Ներբեռնել


Երկխոսություն փակ սահմանի պարագայում: Զրույց Տիգրան Պասկեվիչյանի հետ15.05.2015 29:30

Հրապարակախոս Տիգրան Պասկևիչյանն անդրադառնում է հայ–թուրքական հարաբերությունների կարգավորման ապագային, հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարի խնդրին, ներհասարակական ժողովրդավարական գործընթացներին, ինչպես նաև հայ–թուրքական հաշտեցման անհրաժեշտությանը։


Ներբեռնել