«Հզորացող երիտասարդ ձեռներեցներ Հայաստանի մարզերում» ծրագիր

մայր էջ

SME_DNC_YB_2016

youthbankarmenia-logo

 

«Երիտասարդների մոտ ձեռներեցության հմտությունների խթանումը»
ծրագրի համառոտ նկարագիր

Գյուղական համայնքներում երիտասարդների քաղաքացիական և տնտեսական մասկացությանը նպաստելու համար ԵՀՀ–ն իրականացնում է «Երիտասարդական ձեռներեցության խթանում Հայաստանի մարզերում» ծրագիրը՝ Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության ազգային կենտրոն (ՓՄՁԶԱԿ) հիմնադրամի միջոցներով, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող “Գործընկերություն հանուն գյուղական համայնքների բարգավաճման” ծրագրի շրջանակներում։

Ծրագիրը կներառի ձեռներեցության դասընթացներ Նոյեմբերյանում, Իջևանում, Արարատում, Արմավիրում, Վանաձորում, Ստեփանավանում և Գավառում։ Լոռվա, Տավուշի, Արարատի, Արմավիրի և Գեղարքունիքի մարզերում գործող հինգ Երիտասարդական բանկերը կհամակարգեն դասընթացները և ծրագրի իրականացումը յոթ համայնքներում։ Երիտասարդական բանկի անդամները կհամակարգեն հայտարարության, հավաքագրման և նյութատեխնիկական պատրաստման աշխատանքները։ Երիտասարդները կզարգացնեն էական հմտություններ՝ ձեռներեցային մտածողության և գործողությունների համար։ Ինտերակտիվ և պրակտիկ սեմինարները պատկերացում կտան բիզնես պլանավորման հիմունքների, մարքեթինգի, եկամուտների և ՀՀ բիզնես միջավայրի մասին։

ԵՀՀ–ն կհամակարգի սեմինարի մասնակիցների խորհրդատվությունների գործընթացը՝ հետագայում նրանց գաղափարները կառուցված բիզնես ծրագրերի վերածելու նպատակով։ Սեմինարից հետո ամենահետաքրքրված երիտասարդները կաշխատեն Երիտասարդական բանկի անդամների հետ՝ սովորելու համար գաղափարները բիզնես ծրագրերի վերածելու հմտությունները։ Ընդանուր առմամբ քսանմեկից երեսունհինգ բիզնես գաղափար հնարավոր է իրականացվեն երիտասարդների կողմից ՝ սեմինարից ավարտից հետո։ Երիտասարդական բանկի հանձնաժողովների անդամները, ԵՀՀ դասընթացավարների օգնությամբ, ձեռնարկատիրական ծրագրերի իրագործման փուլում կտրամադրեն մոնիթորինգ և ուղղորդում։

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք դիմել ԵՀՀ գրասենյակ Գայանե Մկրտչյանին`զանգահարելով 095251568 կամ էլ.հասցով՝ gmkrtchyan@epfound.am:

Ավելին Երիտասարդական բանկ ծրագրի մասին կարելի է իմանալ այստեղ:

Ընտրված ծրագրերը

Արարատի Երիտասարդական բանկ

Արմավիրի Երիտասարդական բանկ

Իջևանի Երիտասարդական բանկ

Մարտունու Երիտասարդական բանկ