Աշխատանքային միգրացիա

վերադարձ

Ծրագրի նպատակը` կանխել Հայաստանից ապօրինի աշխատանքային միգրացիան և խթանել արտերկրից վերադարձողների ինտեգրումը սեփական համայնքներում:

Աշխատանքային միգրացիայի մասին «Գելըպ» կազմակերպության վերջերս անցկացրած ուսումնասիրության համաձայն, Հայաստանում աշխատունակ մարդկանց միայն 25 %-ն ունի մշտական աշխատանք: Նույն ուսումնասիրությունը բացահայտել է, որ մարդկանց մոտ մեկ երրորդը շահագրգռված է աշխատանք փնտրել արտասահմանում: Ռուսաստանը Հայաստանից մեկնողների համար հիմնական վայրն է: Չնայած այն բանին, որ Ռուսաստանում աշխատող հայերի թվաքանակի վերաբերյալ ճշգրիտ տվյալներ չկան, «Գելըպ»-ի ուսումնասիրությունից պարզվել է, որ 31% հայերի ընտանիքի առնվազն մեկ անդամ աշխատում է Ռուսաստանում:

Փորձելով նվազագույնի հասցնել աշխատանքային ապօրինի միգրացիան, Ռուսաստանն ընդունել է կարգ, ըստ որի` ժամանակավոր աշխատանքի մեկնողները հնարավորություն ունեն երկիր ժամանելուց հետո անմիջապես օրինականացնել իրենց կարգավիճակը: Այնուամենայնիվ, աշխատելու նպատակով Ռուսաստան մեկնողներից շատերը դեռևս անտեղյակ են իրենց կարգավիճակն օրինականացնելու այս կարգից:

Արդյունքում, Հայաստանից մեկնած մարդկանց ավելի քան 90%-ը շարունակում է Ռուսաստանում աշխատել անօրինական ձևով: Նրանց ապրելու և աշխատելու իրավունքի հանդեպ ոտնձգություններն ավելի շատ են և կազմակերպված մաքսանենգ ու թրաֆիքինգային սինդիկատների զոհը դառնալու հավանականությունն ավելի մեծ է, քան օրինական ճանապարհով գրանցված աշխատող անձանց գործում: Այն մարդիկ, ովքեր արտասահմանում աշխատելուց հետո իրապես ցանկություն ունեն վերադառնալ Հայաստան հաճախ դժվարություններ են ունենում աշխատանք գտնելու հարցում, քանզի նրանց համար Հայաստանում աշխատանքի հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հուսալի աղբյուրները մատչելի չեն: Հայաստանից աշխատանքային ապօրինի միգրացիան կանխելու և արտերկրից վերադարձող մարդկանց աջակցելու նպատակով` Եվրասիա համագործակցություն հիմնադրամն իրականացնում է մի ծրագիր, որը հետամուտ է բարձրացնել ժամանակավոր աշխատանքի մեկնողների և արտերկրից վերադարձողների իրազեկությունը` որոշումներ կայացնելու համար:

Աշխատանքային միգրացիայի ըմբռնումը

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների» նախաձեռնությամբ իրականցվում է հարավային Կովկասում տնային տնտեսությունների տնտեսական վարքի և սոցիալական վերաբերմունքի, այդ թվում` աշխատանքային միգրացիայի նկատմամբ վերաբերմունքի շուրջ ամենամյա ուսումնասիրություն: 2007թ. «Միգրացիայի միջազգային կազմակերպության» աջակցությամբ վերոնշյալ կենտրոնն ուսումնասիրություն անցկացրեց Հայաստանի երեք մարզերում, որի թեման աշխատունակ մարդկանց շրջանում միգրացիայի վերաբերմունքն էր:
Ուսումնասիրության արդյունքները զետեղվեցին «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնների» վեբ կայքում www.crrccenters.org:

Հայաստանից մտավորականների միգրացիոն դեպքերի դրդապատճառները հասկանալու նպատակով Եվրասիա համագործակցություն հիմնադրամը 2008թ. գարնանը կանցկացնի գնահատում` անդրադառնալով հետևյալ հարցերին.

  • որտեղ են գտնվում Հայաստանի առաջատար դպրոցների ու համալսարանների որոշ բաժինների շրջանավարտները,
  • բարձրագույն կրթությամբ միգրանտների ներկայիս և նախկինում ունեցած աշխատանքների կատարած գումարային փոխանցումները,
  • բարձրագույն կրթությամբ միգրանտների ներկայիս և նախկինում ունեցած աշխատանքների տեսակները թե՛ արտերկրում, թե՛ Հայաստանում,
  • միգրանտների` վերադարձից հետո աշխատանք գտնելու հնարավորությունը,
  • միգրանտների կատարած գումարային փոխանցումները:

Այս հետազոտությունը բիզնեսի և կառավարության ներկայացուցիչներին հնարավորություն կընձեռի ուղիներ գտնելու կրթված երիտասարդ անձանց աշխատուժը Հայաստանում պահելու համար:

Կարողությունների զարգացում

2007 թ-ին Եվրասիա համագործակցություն հինադրամը Հայաստանի մարզերում արդեն իսկ գործող հասարակական կազմակերպությունների, համայնքապետարանների և միջհամայանքային միավորումների հետ համագործակցությամբ ստեղծեց յոթ «Աշխատանքային միգրացիայի և վերադարձի ռեսուրսային կենտրոններ»: Գործակից կազմակերպություններին ընտրելու ժամանակ հաշվի առնվեցին նրանց` որպես ռեսուրսային կենտրոններ գործելու կարողությունները և ժամանակավոր աշխատանքի մեկնողներին ու արտերկրից վերադարձողներին ու նրանց ընտանիքներին տրամադրում է խորհրդատվություն և տեղեկություններ աշխատանքի ու զբաղվածության մասին: 
Եվրասիա համագործակցություն հիմնադրամի աջակցությամբ կենտրոնների աշխատակիցները տեղեկություններ կհավաքեն միգրացիոն դրդապատճառների և արտերկրի միգրանտների առջև ծառացած դժվարությունների վերաբերյալ: Նրանք, այնուհետև, հիմնադրամի օգնությամբ կվերլուծեն այդ տվյալները: Վերլուծության արդյունքները կամփոփվեն զեկույցում և կուղարկվեն Հայաստանում միգրացիայի հարցերով զբաղվող պետական կառավարման մարմիններին: Այս մոտեցումը կհզորացնի կենտրոնների կարողությունները` վերահսկելու միգրացիոն դրդապատճառները սեփական համայնքներում և բարելավելու աշխատանքային միգրանտներին ու վերադարձողներին մատուցվող ծառայությունների որակը:

Համագործակցություն

Սույն ծրագրի շրջանակներում Եվրասիա համագործակցություն հիմնադրամը համագործակցում է Ռուսաստանում իր գործընկեր` «Նոր Եվրասիա» հիմնադրամի հետ: Համագործակցության արդյունքում նախատեսվում է կապեր հաստատել Հայաստանի «Աշխատանքային միգրացիայի և վերադարձի ռեսուրսային կենտրոնների» և Ռուսաստանի նմանատիպ կենտրոնների միջև: Արդյունքում այդ կենտրոնների աշխատակիցները հնարավորություն կունենան ուսումնասիրել Ռուսաստանում աշխատանքային միգրացիայի մասին գործող օրենսդրությունը, ժամանակավոր աշխատանքի մեկնողներին ու արտերկրից վերադարձողներին հանդիպող դժվարությունները, ինչպես նաև համագործակցություն հաստատել` տեղեկատվությունը փոխանակելու և գործընկերության նոր ուղիներ փնտրելու համար:

Համապատասխան նյութ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն իրականացնում է ծրագիր, որը հետամուտ է բարձրացնել ժամանակավոր աշխատանքի մեկնողների և արտերկրից վերադարձողների իրազեկությունը` որոշումներ կայացնելու համար: