Սոցիալական ձեռներեցություն

վերադարձ

Կարողությունների զարգացում

2009թ. աշնանը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը, Լոդսթար հիմնադրամի հետ համատեղ կազմակերպեց Սոցիալական ձեռներեցության վերաբերյալ սեմինար գործարարների, ներդնողների և մասնավոր հիմնադրամների համար, որը վարեցին Աշոկա հիմնադրամի:, Համայնքային հիմնադրամ ցանցի և Բարեգործական ինստիտուտի փորձագետները:

Հաջորդիվ, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը Չեխիայի Հանրապետության Արտաքին գործերի նախարարության աջակցությամբ նախաձեռնեց սոցիալական ձեռներեցության մեկնարկային ծրագիր՝ ՀԿ-ների համար դասընթացների, խորհրդատվության և կոնկրետ ձեռնարկատիրական նախագծերի ֆինանսական աջակցության միջոցով։ Ծրագրի նպատակն էր Հայաստանում և Վրաստանում ստուգել սոցիալական ձեռնարկության` որպես կենսունակ բիզնես մոդելի, զարգացումն այն հասարակական կազմակերպությունների համար, որոնք ստեղծելով իրենց կից բիզնես օղակը տեղական օրենսդրության շրջանակներում, շահույթ են հետապնդում սոցիալական խնդիրներ լուծելու իրենց առաքելությունն իրականացնելու նպատակով:

Ծրագիրը սկսվեց հասարակական կազմակերպությունների աշխատանքը կարգավորող օրենսդրական դաշտի և երկրում սոցիալական ձեռներեցության վիճակի գնահատմամբ: Քառօրյա սեմինարի ընթացքում 17 հասարակական կազմակերպությունների 30 ներկայացուցիչներ հարստացրին իրենց գիտելիքները ձեռնարկատիրական մտահղացումների և (կամ) գործողությունների ընտրության, փորձարկման և պլանավորման վերաբերյալ:

Նորաստեղծ Սոցիալական ձեռնարկություններ

2010 թվականի սկզբին ԵՀՀ-ի կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթին ներկայացված ինը ծրագրերից երեքն արժանացան փոքր դրամաշնորհների, որին հաջորդեց Վրաստանի գործընկերների հետ համատեղ ուսուցողական այցը Չեխիայի Հանրապետություն` ՀԿ-ների կողմից ձեռնարկատիրական գործունեության միջոցով ռեսուրսներ գոյացնելու լավագույն փորձն ուսումնասիրելու նպատակով:

Ձեռք բերված փորձի և դրամաշնորհային ֆինանսավորման արդյունքում, Ճամբարակի համայնքում գործող հաշմանդամ երեխաների ծնողների «Աստղացոլք» ՀԿ-ն զարգացրեց փայտագործության սոցիալական ձեռնարկությունը, որտեղ աշխատում են չորս տեղաբնակներ, այդ թվում` երկու հաշմանդամ: Փայտագործական արտադրանքի վաճառքից ստացված հասույթը տրամադրվում է ամենօրյա ցերեկային խնամքի կենտրոնին, որտեղ երեխաների մեծ մասը հաշմանդամ են կամ պատկանում են սոցիալապես անապահով խմբերին (օրինակ, փախստական կամ ծնողազուրկ երեխաներ):

Մեկ այլ նախագծի արդյունքում “Հայ երիտասարդ կանանց ասոցիացիա” ՀԿ-ն հիմնել է կարուձևի արհեստանոցներ Ախթալայում և Եղեգնաձորում, որտեղ հիմնականում աշխատում են կանայք սոցիալապես խոցելի խմբերից: Դետեք և գնեք այստեղ:

Սոցիալական ձեռնարկության մոդելը հաջողությամբ կիրառվել է նաև “Գորիսի երիտասարդական միություն’’ ՀԿ-ի կողմից: Տեղացի կանայք զբաղվում են անկողնային և մանկական սպիտակեղենի արտադրությամբ եվ արտադրանքը վաճառում են տեղի հյուրանոցներին, հիվանդանոցներին և խանութներին:

2011թ. ԵՀՀ-ն ֆինանսավորեց “Հայկական ճամբար” բարեգործական հասարակական կազմակերպության սոցիալական ձեռնարկություն հիմնելու նախաձեռնությունը: Հատուկ կարիք ունեցող թվով քսան մարդ արդեն մասնակցել են կավագործության դասընթացների, որոնցից առնվազն տաս լավագույն սաները աշխատանքի կանցնեն նույն արհեստանոցում: Նախագծի սոցիալական նպատակը սպորտի խթանումն է հաշմանդամություն ունեցող մարդկանց շրջանում` զուգահեռաբար կազմակերպելով տարբեր միջոցառումներ:

ԶԼՄ-երը ծրագրի մասին

Սոցիալական ձեռներեցությունը համայնքներում
«Անկախ» թերթ

ԵՀՀ Սոցիալական ձեռներեցություն ծրագրի մասին հոդված «Ամերիկյան առևտրի պալատը Հայաստանում» պարբերականում: Կարդացեք այստեղ: