«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» ուսումնասիրություն

մայր էջ

«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» խորագրով մի շարք ուսումնասիրությունները կատարվել են ԵՀՀ «Արտահայտման ազատություն, լրատվություն և ժողովրդավարություն» ծրագրի շրջանակներում, Շվեդիայի Միջազգային զարգացման գործակալության աջակցությամբ:

Նմանատիպ ուսումնասիրության կատարելու նպատակն է` հետազոտել և գիտահանրամատչելի հոդվածներով ներկայացնել, թե որքանով են հայ գրականության մեջ դրսևորվել այնպիսի արժեքներ ինչպիսիք են արտահայտման ազատությունը, մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը:

2011 թվականի փետրվարին հետազոտություններ իրականացնելու համար բաց մրցույթ հայտարարվեց , որի արդյունքում ստացված 15 առաջարկներից փորձագիտական հանձնաժողովը ընտրեց վեցը: Հանձնաժողովի անդամ Սաթենիկ Ավետիսյանը նույնպես ներկայացրեց իր ուսումնասիրությունը: Այսպիսով, ձեր ուշադրությանն ենք ներկայացնում յոթ հոդված-ուսումնասիրություններ, որոնք անդրադառնում են արտահայտման ազատության և ժողովրդավարության գաղափարներին հայ գրականության մեջ:

Բոլոր հոդվածների եւ ուսումնասիրությունների համեմատական ամփոփիչ վերլուծության հեղինակն է գրող, հրապարակախոս Արա Նեդոլյանը:

Ուսումնասիրությունների տեքստերին, ինչպես նաև հակիրճ ներկայացումներին կարող եք ծանոթանալ այստեղ:

Ալա Խառատյան.«Սեռի ազատության ֆենոմենը Վարուժանի ստեղծագործության մեջ»

Ալա Խառատյանը դիտարկել է արտահայտման ազատության` մարդու սեռականության իրավունքը, արտահայտման հնարավորության արտացոլումը Դանիել Վարուժանի ստեղծագործության մեջ, մասնավորապես «Ցեղին սիրտը », «Հեթանոս երգեր» «Նամականի» աշխատանքների մեջ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

 

Կարեն Անտաշյան. «Բանակային թեման իբրև խոսքի ազատության ակտ հայ նորագույն շրջանի արձակում»

Կարեն Անտաշյանը ուսումնասիրել է բանակային թեման` որպես արտահայտման ազատության ակտ ժամանակակից գրականության շրջանակներում, փորձելով վերլուծել, թե ինչպե՞ս ու ինչպիսի՞ բանակի մասին է պատմում բանակային գրականությունը:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

 

Քրիստինե Հովհաննիսյան. «Արդի քաղաքականությունը և գրականությունը. ինքնամեկուսացում թե բաց սահմաններ»

«Յուրաքանչյուր գրական գործ ստեղծվում և ինքնահաստատվում է այնքանով, որքանով կարողանում է չնմանվել նախորդներին և հենց այդ տարբերության մեջ հաստատել ինքն իրեն»,- այսպես է սկսում Ք. Հովհաննիսյանն իր ուսումնասիրությունը, որի շրջանակներում դիտարկվում է ինչպես խորհրդային, այնպես էլ հետխորհրդային տարիների գրականությունը: Փորձ է արվում վերլուծել այլախոհության և միաձևության հաղթահարումը հայ գրականության մեջ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

 

Սաթենիկ Ավետիսյան.«Կորուսյալ ինքնության որոնումներում»

Սաթենիկ Ավետիսյանը դիտարկել է անհատի կազմավորումն ու մարդու ստեղծագործական ազատության պահանջն Անահիտ Թոփչյանի աշխատանքներում:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

 

Սեդա Մավյան. «Զաբել Եսայան կամ բարձրաձայնելու պարտքը»

Սեդա Մավյանը ուսումնասիրել է խոսքի ազատության դրսևորումը Զ. Եսայանի «Սիլիհտարի պարտեզները», «Ինքնակենսագրություն» և «Ավերակներուն մեջ» աշխատությունների շրջանակներում, որոնք ներկայացնում են երեք տարբեր ժամանակաշրջաններ և իրադարձություններ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը (հայերեն և ֆրանսերեն տարբերակներով):

Սիլվա Պետրոսյան. «Ժողովրդավարության հիմնարար արժեքներ Մուրացանի գրական ժառանգության մեջ»

Սիլվա Պետրոսյանը դիտարկել է ժողովրդավարության դրսևորումները և ազատամտության արտահայտումը Մուրացանի աշխատությունների մեջ:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

 

Վարդան Ջալոյան. «Բոհեմ. Փարիզ և Երևան. զուգահեռներ»

Վարդան Ջալոյանը դիտարկել է Փարիզի և Երևանի բոհեմի ծագումը և զարգացումը, պոետների, նկարիչների, լրագրողների ստեղծագործելու ազատության արտահայտումը դրանց շրջանակներում:

Ուսումնասիրության արդյունքներին ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութերը:

 

Արա Նեդոլյան. «Ուսումնասիրությունների արդյունքների ամփոփիչ վերլուծություն»

Արա Նեդոլյանը վերլուծել է վերը նշված բոլոր գրականագիտական ուսումնասիրությունների արդյունքները:

Վերլուծությանն ավելի մանրամասն ծանոթանալու համար կարող եք ներբեռնել ստորև ներկայացված նյութը: