Մեդիա ծրագրեր

մայր էջ

«Հոդված 27. Արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշար

«Հոդված 27. Արտահայտման ազատության իրավունք» հաղորդաշարը մեկնարկեց 2009թ., երբ Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ), Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան աջակցությամբ, սկսեց իրականացնել «Արտահայտման ազատություն» նախագիծը: Մինչ օրս հաղորդումը եթերում է. վերջին՝58–րդ թողարկումը նվիրված էր քաղաքացիակն լրագրություն թեմային: Ավելին…

 

«Արտահայտման ազատության և ժողովրդավարության դրսևորումները հայ գրականության մեջ» ուսումնասիրություն

2011 թվականի փետրվարին հետազոտություններ իրականացնելու համար բաց մրցույթ հայտարարվեց , որի արդյունքում ստացված 15 առաջարկներից փորձագիտական հանձնաժողովը ընտրեց վեցը: Հանձնաժողովի անդամ Սաթենիկ Ավետիսյանը նույնպես ներկայացրեց իր ուսումնասիրությունը: Ավելին…

 

Մարզային տպագիր մամուլ

Ծրագրի նպատակը` թերթերի խմբագրական կազմի կարողությունները զարգացնելու եւ տպագրական աշխատանքների արդյունավետ ընթացքն ապահովելու միջոցով նպաստել Հայաստանի մարզային տպագիր մամուլի կայունությանը: Ավելին…

 

«Նոր բովանդակություն նոր տեխնոլոգիաների միջոցով» դրամաշնորհային մրցույթի հաղթող նախագծերը

Ծրագիրն ուղղված է այլընտրանքային բովանդակության ստեղծմանը և այլընտրանքային, ժամանակակից արվեստի հասանելության ապահովմանը` նոր տեխնոլոգիաների օգնությամբ մուլտիմեդիա պլատֆորմ ստեղծելու միջոցով: Ավելին…

 

Հեռահաղորդակցային կենտրոնների բաղադրիչ

Եվրասիա հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությունը 2005 թվականին նախաձեռնեց «Համայնքային զարգացման ռեսուրսային կենտրոններ» ծրագիրը (ՀԶՌԿ), որը 2009 թվականին ավարտին հասցվեց իրավահաջորդ կազմակերպության՝ Եվրասիա համագործակցություն հիմնադրամի կողմից: Ավելին…

 

«Մարդամեջ» սոցիալական նորարարության ճամբար

Ճամբարը գաղափարների յուրօրինակ «ինկուբատոր է», ուր մշակվում ու կյանքի են կոչվում սոցիալական խնդիրների լուծմանն ուղղված բազմաթիվ նախագծեր, որոնք առավել արդյունավետ են դառնում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Ավելին…