Կրոնական հանդուրժողականության խթանումը Հայաստանում

մայր էջ

netherlands

Ծրագիրն իրականցվում է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է խթանել կրոնական հանդուրժողականությունը Հայաստանում՝ բարելավելով հանրային իրազեկումը և վերաբերմունքը տարբեր կրոնների նկատմամբ: Ծրագրի ընդհանուր նպատակն է բարձրացնել խղճի ազատության և կրոնի ազատության իրավունքի վերաբերյալ հանրության իրազեկումը, ինչպես նաև բարելավել հանդուրժողականության և բազմազանության հարցերի շուրջ լրատվամիջոցների հրապարակումների որակն ու պրոֆեսիոնալիզմը:

Ծրագրի գործողությունները ներառում են հանրային քննարկումներ Հայաստանի քաղաքացիական հասարակության ակտիվիստների, Երևանից ու Հայաստանի մարզերից մարդու իրավունքների պաշտպանների, բլոգերների և քաղաքացիական լրագրողների համար, չորս կարճամետրաժ վավերագրական ֆիլմերի, հեռուստազրույցների պատրաստում և հեռարձակում, աշխարհի կրոնների, մշակույթների, ինքնության, իրավունքների և քաղաքակրթությունների հարցերի շուրջ հարցազրույցների և համացանցային հանրային դասախոսությունների պատրաստում, լրատվամիջոցների համար կրոնների, մարդու իրավունքների, հանդուրժողականության, էթիկայի և այլ զգայուն թեմաների լուսաբանման առցանց ուղեցույցի ստեղծում, կլոր սեղան քննարկումներ կառավարության, Մարդու Իրավունքների Պաշտպանի գրասենյակի, կրոնական այլ ուղղությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ:

 Դաշտային և փաստաթղթային ուսումնասիրություններ


Կրոնի ազատությունը և ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները և երիտասարդները: Դաշտային (2014)

Կրոնի ազատությունը եւ ազգային փոքրամասնություններին պատկանող երեխաները եւ երիտասարդները։ Փաստաթղթային (2014)

 

Շփման գիծ