Հայաստան-Թուրքիա Երկխոսություն և Համագործակցություն 2006-2009

մայր էջ

Ծրագրի նպատակը` ամրապնդել Հայաստանի և Թուրքիայի կառավարական, հասարակական կազմակերպությունների ու մասնավոր հատվածի միջև երկխոսությունը և համագործակցությունը` տարածաշրջանում կապեր հաստատելու և պահպանելու հարցում տեղական գործընկերների կարողությունները զարգացնելու միջոցով:

Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունները պատմական կոնֆլիկտի հետևանքով դեռևս կարգավորված չեն: Դրանք էլ ավելի սրվեցին 1988 թ-ին, երբ Հայաստանի ու Ադրբեջանի միջև սկսվեց Ղարաբաղի կարգավիճակի շուրջ հակամարտությունը: Արդյունքում Թուրքիան փակեց Հայաստան մտնող բոլոր առևտրային և տրանսպորտային ուղիները: Այդպիսով` փակվեց Եվրոպայի հետ առևտրային հիմնական ուղին:

Աշխարհում ընդունված «Հասարակական դիվանագիտություն նախաձեռնությունը», ըստ որի` տարածաշրջանում համագործակցություն է հաստատվում հասարակական կազմակերպությունների միջև, հայտնի է որպես կոնֆլիկտների լուծման արդյունավետ միջոց: Հայաստանում և Թոււրքիայում քաղաքացիական որոշ խմբեր, գործարարներ, տեղական կառավարման ներկայացուցիչներ ու լրագրողներ կապեր են հաստատել միմյանց հետ և իրականացրել համատեղ ծրագրեր: Այնուամենայնիվ, նման նախաձեռնություններն այնքան էլ շատ չեն:

2006 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) մեկնարկեց « Հայաստան-Թուրքիա տարածաշրջանային երկխոսություն և համագործակցություն ծրագիրը», որը հետամուտ է կարգավորելու երկու երկրների միջև հարաբերությունները: Ծրագիրն ուղղված է կառավարական, հասարակական կազմակերպությունների և գործարար շրջանակների կարողությունների զարգացմանը` տարածաշրջանում համագործակցություն հաստատելու համար: Աջակցություն կտրամադրվի այն ծրագրերին, որոնք միտված են «Հասարակական դիվանագիտության նախաձեռնությունների հնարավոր օգուտների մասին իրազեկության բարձրացմանը, սահմանի բացման հետևանքների մասին հանրության իրազեկմանը և տարածաշրջանային կապերի հաստատմանը: Աջակցելով նմանօրինակ նախաձեռնություններին` հնարավոր կլինի արագ ընթացք տալ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը:

Հայ-թուրքական հարաբերությունների մասին իրազեկում

2006 թ.-ին ԵՀՀ-ն աջակցեց մի քանի ուսումնասիրությունների անցկացմանը` հայ- թուրքական հարաբերությունների շուրջ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ու հանրության իրազեկությունը բարձրացնելու նպատակով: Մարդկային զարգացման միջազգային կենտրոն հասարակական կազամակերպությունն անցկացրեց Հայաստան-Թուրքիա «Հասարակական դիվանագիտության լավագույն ծրագրերի շուրջ ուսումնասիրություն: Եվրասիա համագործակցություն հիմնադրամը նաև աջակցություն տրամադրեց «Հայկական միջազգային տնտեսական հետազոտությունների խմբին` հետազոտական երկու ծրագրեր իրականացնելու համար: Այդ ծրագրերն ուսումնասիրում են հայ-թուրքական սահմանի բացման սոցիալ-տնտեսական հետևանքները և տեղական իշխանությունների արձագանքն այդ ուղղությամբ:

2007 թ. սկզբին Երևան քաղաքում կայացած միջազգային գիտաժողովի և Հայաստանի մարզերում, Երևան, Անկարա և Ստամբուլ քաղաքներում անցկացված «Կլոր-սեղան քննարկումների նպատակն էր տարածել այդ ուսումնասիրությունների արդյունքները հանրության ավելի լայն շրջանակներին, բացահայտել այն հնարավորին ոլորտները, որոնց ուղղությամբ կարելի է հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների ու տեղական իշխանությունների միջև համագործակցություն հաստատել, ինչպես նաև հստակեցնել ԵՀՀ-ի ծրագրային մոտեցումն այդ ոլորտների առնչությամբ:

Աջակցություն տարածաշրջանային ծրագրերին

2007թ. սեպտեմբերին ԵՀՀ-ն իր աջակցությունն է ցուցաբերել յոթ հասարակական կազմակերպություններին և լրատվական ընկերություններին` համագործակցություն հաստատելու թուրքական կողմի համապատասխան ներկայացուցիչների հետ և իրականցնելու տարածաշրջանային ծրագրեր: Համագործակցության այդ ծրագրերն ընդգրկում են ինչպես մշակութային և երիտասարդական փոխանակման ծրագրեր, այնպես էլ լրատվական տարածաշրջանային ծրագրեր:

Հայ-թուրքական երիտասարդական ակումբ

Հայկական կողմի մասնակից` «Երիտասարդկան ակադեմիա» հ/կ 
Թուրքական կողմի մասնակից` «Քութայա երիտասարդական ընկերակցություն և երիտասարդ Գուրու ակադեմիա»

Հայ և թուրք երիտասարդների միջև երկխոսություն և համագործակցություն հաստատելու նպատակով ստեղծվելու է հայ-թուրքական վիրտուալ երիտասարդական ակումբ: Կստեղծվեն համատեղ ղեկավարվող վեբ-ռեսուրսներ, այդ թվում` էլեկտոնային առցանց (online) ֆորումներ և տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններ, ինչպես նաև եռամսյակը մեկ լույս ընծայվող էլեկտրոնային թերթ` «Ակումբային գոտի» վերատառությամբ: Կկազմակերպվեն համատեղ կլոր-սեղան քննարկումներ: Կստեղծվի նաև երկկողմանի թիմ` բաղկացած ծրագրավորողներից և համակարգչային չիպերի դիզայնով զբաղվող մասնագետներից:

Երաժշտական կամուրջ

Հայկական կողմի մասնակից` «Կոմիտասի պետական քառյակ» հ/կ
Թուրքական կողմմի մասնակից` «Օրիոն Փրըդաքշն», «ԹիԴիԱյ Մենեջմենթ և թուրք-հայկական բիզնեսի զարգացման խորհուրդ» (TABDC)

Հայաստանի և Թուրքիայի միջև երկխոսություն և համագործակցություն հաստատելու նպատակով Եվրասիա համագործակցություն հինադրամն աջակցելու է «Կոմիտասի պետական քառյակի» և «Բոսֆորի քառյակի» մասնակցությամբ համերգների կազմակերպմանը Թուրքիայում և Հայաստանում: Կկազմակերպվեն նաև փոխայցեր հայ և թուրք արվեստագետների միջև:

Լուսանկարչական կամուրջ

Հայկական կողմի մասնակից` «Պատկեր ՍՊԸ » 
Թուրքական կողմի մասնակից` «Նար» լուսանկարչական գործակալություն

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աջակցում է հայ և թուրք արհեստավարժ լուսանկարիչներին և սահմանամերձ համայնքների բնակիչներին` հանդուրժողականություն և համագործակցություն հաստատելու նպատակով: Դրամաշնորհառուն և իր թուրք գործընկերը կկազմակերպեն հայ և թուրք լուսանկարիչների փոխայցեր Հայաստան և Թուրքիա, կտպագրեն և կտարածեն տպագիր և էլեկտրոնային լուսանկարչական նյութեր:

Հայաստան Թուրքիա երկխոսություն` եվրոպական ինտեգրացիայի ներքո

Հայկական կողմի մասնակից` «Ուրբան կայուն զարգացման հիմնադրամ»
Թուրքական կողմի մասնակից` Ստամբուլի Սաբանսի համալսարանի քաղաքական կենտրոն

Հիմնադրամն աջակցում է երկու երկրների երիտասարդ ակտիվիստների և փորձառու մասնագետների միջև կարճաժամկետ ինտելեկտուալ դաշտի ստեղծմանը: Ծրագրի գործընկերները կանցկացնեն հասարակական կարծիքի ուսումնասիրություն Հայաստանում և Թուրքիայում` պարզելու եվրոինտեգրման գործընթացներում հասարակության ավելի լայն շերտերի կարծիքը և հայ-թուրքական երկխոսության ու համագործակցության բարելավման հնարավորությունները: Այս ամենին կհետևեն կլոր-սեղան քննարկումներն ու թոք-շոուները, որոնց կմասնակցեն Հայաստանից և Թուրքիայից հրավիրված քաղաքագետներ:

Իմ սիրելի եղբայր

Հայկական կողմի մասնակից` «Ազգ» օրաթերթ
Թուրքական կողմիմասնակից` Պն. (պրն.) Օսման Կոկեր, թուրք գիտնական, հրատարակիչ

«Ազգ»-ը հայերեն կթարգմանի, կտպագրի և Հայաստանի ողջ տարածքով կտարածի մեկդարյա հնություն ունեցող Օսմանյան կայսրության նամականիշները, որոնք պատկերում են հայ ժողովրդի կյանքի դրվագներ Օսմանյան կայսրության ժամանակ: Կկազմակերպվեն մի շարք միջոցառումներ` ալբոմը և ծրագիրը ներկայացնելու նպատակով:

Հայ-թուրքական թիմային զեկուցում

Հայկական կողմի մասնակից` «Երևանի մամուլի ակումբ»
Թուրքական կողմի մասնակից` «Արի» շարժում

Ծրագրի նպատակն է աջակցել ԶԼՄ-ների կողմից հայ-թուրքական հարաբերություններին առնչվող մի շարք հարցերի ավելի անաչառ լուսաբանմանը: Ստամբուլում ծրագրի գործընկերները երկու երկրների լրագրողների համար կանցկացնեն նախապատրաստական դասընթացներ` նվիրված անկողմնակալ և հետաքննչական զեկույցներ պատրաստելուն: Վերլուծական նյութերը և հետաքննչական զեկույցները կքննարկվեն Երևանում կայանալիք երկօրյա համաժողովի ընթացքում:

Հայաստանի և Թուրքիայի միջև կապերի հաստատում

Հայկական կողմի մասնակից` Գլոբալիզացիայի և մարզային համագործակցության վերլուծական կենտրոն
Թուրքական կողմի մասնակից` պրն. Սուաթ Կինիկլիօղլու, Միացյալ Նահանգների Մարշալ հիմնադրամի Անկարայի գրասենյակի տնօրեն և տկն. Դիբա Նիգար Գոկսել` թուրքական ամսագրի խմբագիր

Եվրասիա համագործակցություն հիմնադրամն աջակցում է երկու երկրների հասարակությունների միջև եվրոինտեգրման և գլոբալ մարտահրավերների ու վտանգների մասին երկխոսության հաստատմանը: Դրամաշնորհառուն և իր գործընկերները վերոնշյալ թեմաներով հարցումներ կանցկացնեն երկու երկրների քաղաքական և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև: 
Հետազոտության արդյունքները կքննարկվեն Երևանում կայանալիք իրար հաջորդող երկու համաժողովների ժամանակ: Մի շարք հոդվածներ, որոնք կլուսաբանեն հետազոտության և համաժողովների արդյունքները, կտպագրվեն հայկական և թուրքական թերթերում:

Համապատասխան նյութ

2006 թ. Եվրասիա համագործակցություն հիմնադրամը մեկնարկեց « Հայաստան-Թուրքիա տարածաշրջանային երկխոսություն և համագործակցություն ծրագիրը»: