«Հայ-ադրբեջանական հարաբերությունների անաչառ լուսաբանում» նախագիծ 2008-2009

մայր էջ

Ծրագրի նպատակն է` խթանել ճշգրիտ և անաչառ լրատվությունը հայ–ադրբեջանական հարաբերությունների  և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ՝ նպաստելով խմբագիրների, լրագրողների և ԶԼՄ ոլորտի ՀԿ-ների ցանցի ստեղծմանը Հայաստանում և Ադրբեջանում:

ԶԼՄ-ները հասարակական կարծիքի ձևավորման հզոր միջոց են: Դրանք նաև վստահության ամրապնդման ներուժ ունեն: Դա հնարավոր է այն դեպքում, երբ խնդիրները լուսաբանվում են տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվության հիման վրա՝ ներկայացնելով թե՛ պաշտոնյաների, թե՛ քաղաքացիների ձայնը և գիտակցաբար բացառելով կողմնակալ մոտեցումները:

Նույնիսկ ճշգրիտ և անկողմնակալ տեղեկատվության դեպքում՝ զերծ  բացասական հռետորականությունից և կարծրատիպերից, հայերը և ադրբեջանցիները կշարունակեն իրար ընկալել որպես թշնամիներ, որոնք չունեն ընդհանրություններ: Անկողմնակալությանը նպաստելու նպատակով ԵՀՀ-ի հայ-ադրբեջանական հարաբերությունների անաչառ լուսաբանման ծրագիրը ներառում է ֆոկուս խմբերի մեթոդաբանության վրա հիմնված հետազոտություն՝ հանրային ընկալումների ուսումնասիրությանվերաբերյալ։ Հետազոտության շրջանակներում նախատեսվում է իրականացնել լրատվության սկզբունքների դասընթաց հեռուստատեսության, ռադիոյի, էլեկտրոնային և տպագիր մամուլի 40 լրագրողների և խմբագիրների համար յուրաքանչյուր երկրում, ԶԼՄ-ների երկու առանձին մոնիտորինգային գնահատում՝ նպատակ ունենալով չափել կողմնակալությունը և հետագայում հաշվել հաճախ հանդիպող անճշտությունների քանակը, և նորարարական ֆոնդի ձևավորում, որը կիրառվում է կողմնակալության խնդիրների վերաբերյալ փորձարարական ծրագրեր իրականացնելու համար:

ԵՀՀ-ն սերտորեն համագործակցում է ծրագրի չորս հիմնական գործընկերների հետ` Յենի Նեսիլ (Ադրբեջան), Երևանի մամուլի ակումբ (Հայաստան), Ինտերնյուզ-Հայաստան և Ինտերնյուզ-Ադրբեջան:

Ծրագիրը մեկնարկել է 2008 թվականի հունիսին, որին հաջորդել են դրամաշնորհային պայմանագրեր ԵՀՀ-ի հայաստանյան և ադրբեջանական գրասենյակների և Մեծ Բրիտանիայի Արտաքին գործերի նախարարության միջև:

Ո՞վ ինչին է ուշադրություն դարձնում:

2008 թվականի ամռանը ՀՌՌԿ-ի հայաստանյան և ադրբեջանական թիմերը կազմակերպեցին ֆոկուս խմբային հարցազրույցներ Հայաստանում և Ադրբեջանում և պատրաստեցին մի զեկույց այն մասին, թե որքանով է հասարակությունը վստահում ԶԼՄ-ներին, հատկապես` հայ-ադրբեջանական հարաբերությունների լուսաբանման հարցում:

Ուսումնասիրությունը կարող եք ներբեռնել այստեղից`

 

ԶԼՄ-ների մոնիտորինգի գնահատում

ԵՀՀ-ի հիմնական գործընտկերները Հայաստանում (Երևանի մամուլի ակումբ) և Ադրբեջանում (Յենի Նեսիլ) անցկացրեցին ԶԼՄ-ների գնահատման միասնական մոնիտորինգ, որը հանդիսանում էր երկրորդ նախագծի բաղկացուցիչ մաս: Մոնիտորինգի առաջին փուլն իրականացվել է 2008 թվականի սեպտեմբերի 15-ից նոյեմբերի 15-ը։  Երկրորդ փուլի մոնիտորինգը կատարվել է 2009 թվականի հոկտեմբերի 1–31–ը:

Հաշվետվությունն ամբողջությամբ կարող եք ներբեռնել այստեղից` (ռուսերեն և անգլերեն լեզուներով)

 
 

 

Դասընթացներ լրագրողների համար

phpThumb_generated_thumbnailjpg (5)Դասընթացների առաջին փուլը, որը վերաբերում էր ինքնաքննադատությանը, օբյեկտիվությանը և ճշգրտությանը, ինչպես նաև շոշափում էր հակամարտությունների գոտիներում ԶԼՄ-ների միջազգային փորձը, անցկացվեց 2009 թվականի փետրվարին՝  20  լրագրողների խմբի համար Հայաստանում և Ադրբեջանում: Դասընթացի հիմնական նյութերի հետ մեկտեղ որպես տեղեկատվական նյութ օգտագործվել են նաև ԶԼՄ-ների նկատմամբ վստահության հասարակական կարծիքի վերաբերյալ հաշվետվության արդյունքները և ԶԼՄ-ների երկամսյա մոնիտորինգի հայերեն և ադրբեջաներեն թարգմանությունները: 4 խմբագիր Հայաստանում և ութ խմբագիր Ադրբեջանում  դասընթացի վերջին օրը ներկա գտնվեցին և մասնակցեցին քննարկումներին:

2009 թվականի մարտի 27–29 Վրաստանի Թբիլիսի քաղաքում անցկացվեց եռօրյա տարածաշրջանային գործնական հանդիպում: Հանդիպմանը մասնակցեցին 11 լրագրող (այն 20 հոգուց, որոնք փետրվարին մասնակցել էին համապատասխան դասընթացին) Հայաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև ԵՀՀ-ի հիմնական գործընկերների չորսական ներկայացուցիչ Հայաստանից և Ադրբեջանից, ինչպես նաև ԵՀՀ-ի Բաքվի և Երևանի անձնակազմերի ներկայացուցիչներ:

Դասընթացի երկրորդ փուլը լրագրողների մեկ այլ խմբի համար Բաքվում անցկացվեց նոյեմբերին, իսկ Երևանում` դեկտեմբերին: