Հաճախ Տրվող Հարցեր

Դուք դրամաշնորհներ տրամադրու՞մ եք:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) դրամաշնորհներ չի տրամադրում, բացառությամբ առանձին ծրագրերով նախատեսված դեպքերի: Հետևե՛ք այդ մասին մեր հայտարարություններին:Եվրասիա Համագործակցություն Հիմնադրամը (ԵՀՀ) դրամաշնորհներ չի տրամադրում, բացառությամբ առանձին ծրագրերով նախատեսված դեպքերի: Հետևե՛ք այդ մասին մեր հայտարարություններին:

Դուք տրամադրու՞մ եք ճամփորդական դրամաշնորհներ:

Մենք չենք տրամադրում ճամփորդական դրամաշնորհներ:

ԵՀՀ-ն տեղակա՞ն, թե՞ միջազգային կազմակերպություն է:

ԵՀՀ-ն Հայաստանում տեղական քաղաքացիական հասարակության կազմակերպություն է ( հիմնադրամ) և ունի հոգաբարձուների խորհրդի մի քանի օտարերկրյա անդամ:
Մենք Եվրասիա համագործակցություն հիմնադրամների ցանցի և Եվրասիա հիմնադրամի ցանցի անդամ ենք:

Դուք աջակցու՞մ եք Եվրասիական միությանը և Մաքսային միությանը:

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը որևէ առնչություն չունի Եվրասիական միության և Մաքսային միության հետ: ԵՀՀ գործունեությունը որևէ կերպ կապված չէ այդ միության գործունեության հետ:

Դուք աշխատու՞մ եք Հայաստանի մարզերում:

ԵՀՀ-ն ունի մասնաճյուղ Տավուշի մարզի Իջևան քաղաքում: Բացի այդ, Հայաստանի բոլոր մարզերում մենք ունենք գործընկեր ՀԿ-ների և կամավորական խմբերի մեծ ցանց:

Ինչպե՞ս կարող ենք ԵՀՀ-ից լուրեր ու հայտարարություններ ստանալ:

Մեր www.epfarmenia.am կայքի աջ ներքևի անկյունում զետեղված գրանցման հատվածում կարող եք մուտքագրել ձեր էլ-փոստի հասցեն և այդպիսով գրանցվել մեր նորությունները ստանալու համար: Միաժամանակ կարող եք մեզ հետևել Ֆեյսբուքում՝
Ֆեյսբուքյան էջ
Ֆեյսբուքյան խումբ

Ի՞նչ ուղղությամբ չեք աշխատում, ինչի՞ն չեք աջակցում:

• Բժշկություն,
• Ռազմական խնդիրներ,
• Այլոց հաշվին չենք աջակցում որևէ քաղաքական կուսակցության/խմբի,
• Սովորաբար մենք դրամաշնորհներ չենք տրամադրում պետական կառույցներին:

Ուսնակներ/պրակտիկանտներ ընդունու՞մ եք

Մենք բարձր ենք գնահատում մեր ուսնակների/պրակտիկանտների և կամավորների կատարած աշխատանքը: Կարող եք դիմել ցանկացած ժամանակ info-epf@epfound.am հասցեով:

Դուք տրանադրու՞մ եք խորհրդատվական ծառայություններ:

Այո: ԵՀՀ-ն մասնակցում է խորհրդատվական ծրագրերի և տրամադրում խորհրդատվական ծառայություններ որպես կազմակերպություն: Մեր անձնակազմի անդամները կարող են նաև անհատապես մասնակցել նման ծրագրերի:

Հայաստանից դուրս այլ երկրում աշխատու՞մ եք:

Չնայած մեր մանդատն ու հիմնական գործունեությունը նվիրված է Հայաստանին, այդուհանդերձ ԵՀՀ-ն ունի այլ երկրներում՝ Եվրոպայից մինչև Մերձավոր Արևելք ու Կենտրոնական Ասիա, տեղական կազմակերպությունների հետ համագործակցելու փորձ և նոր նախագծեր իրականացնելու ծրագրեր:

ԵՀՀ-ն բարեգործակա՞ն կազմակերպություն է:

Մենք զբաղվում ենք բարեգործությամբ պրոֆեսիոնալ ձևով, զարգացնելով քաղաքացիական հասարակությունը: Մենք չենք բաժանում հումանիտար օգնություն: Քաղաքացիական հասարակությանը տրամադրում ենք իր խնդիրները լուծելու համար անհրաժեշտ գործիքներ:

Որտեղի՞ց են գոյանում ձեր ֆոնդերը:

Մեր միջոցները ստանում ենք տարբեր դոնորներից, հիմնականում ԱՄՆ-ից և ԵՄ-ից:
Դրանք մրցութային գումարներ են. մենք դիմում ենք դրամաշնորհների մրցույթների: Ունենք կոնսորցիումների համար նախատեսված մեծածավալ դրամաշնորհների դիմելու և ստանալու փորձ:

Դուք համագործակցաբա՞ր եք աշխատում:

Մեր աշխատանքի մեծ մասն իրականացվում է համագործակցաբար: Մենք մշտապես փնտրում ենք լավ գործընկերներ միասին աշխատելու և մեր առաքելությունն ավելի արդյունավետ իրականացնելու համար:

Ոչ դրամային աջակցություն տրամադրու՞մ եք:

Այո՛. որպես քաղաքացիական հասարակության կազմակերպություն մենք պատրաստ ենք տրամադրել ոչ դրամային աջակցություն, որը կարող է լինել մեր աշխատաժամանակի, գրասենյակային տարածք տրամադրելու տեսքով և այլն: Նման կարիքների դեպքում խնդրում ենք դիմել info-epf@epfound.am :

Ինչպե՞ս կարելի է ֆինանսական աջակցություն ցուցաբերել ԵՀՀ-ին:

Մենք շնորհակալ կլինենք մեր ռազմավարական նպատակն իրականացնելուն ուղղված ցանկացած նվիրաբերության համար:
Ահա ֆինանսական աջակցության համար մեր բանկային տվյալները.

ՀՀ դրամի համար HSBC Bank Armenia ՓԲԸ
SWIFT CODE: MIDLAM22
BENEFICIARY: EURASIA PARTNERSHIP FOUNDATION
BENEFICIARY ACCOUNT: 001-109156-001
CORRESPONDENT BANK IN USA: HSBC Bank USA, New York
SWIFT CODE: MRMDUS33
CHIPS CP: 108
BENEFICIARY BANK: A/C 000-05145-4

ԱՄՆ դոլարի համար
HSBC Bank Armenia ՓԲԸ
SWIFT CODE: MIDLAM22
BENEFICIARY: EURASIA PARTNERSHIP FOUNDATION
BENEFICIARY ACCOUNT: 001-109156-101
CORRESPONDENT BANK IN USA: HSBC Bank USA, New York
SWIFT CODE: MRMDUS33
CHIPS CP: 108
BENEFICIARY BANK: A/C 000-05145-4

Եվրոյի համար
HSBC Bank Armenia ՓԲԸ
SWIFT CODE: MIDLAM22
BENEFICIARY: EURASIA PARTNERSHIP FOUNDATION
BENEFICIARY ACCOUNT: 001-109156-105
CORRESPONDENT BANK: HSBC Bank plc
SWIFT CODE: MIDLGB22