ԵՀՀ աշխատակազմ

մայր էջ

Գևորգ Տեր-Գաբրիելյան  Գլխավոր տնօրեն 

gevorgԳևորգ Տեր-Գաբրիելյանն ունի ավելի քան քսանվեց տարվա աշխատանքային փորձ մասնավոր, պետական և հասարակական սեկտորներում: Նախկինում Գևորգն աշխատել է որպես ավագ խորհրդատու և Եվրասիա ծրագրի ղեկավար Լոնդոնի International Alert կազմակերպությունում, ինչպես նաև Տարածքային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն Երևանում: Երևանի պետական համալսարանում և ԱՄՆ-ի Բոուլինգ Գրինի համալսարանում նա դասավանդել է քաղաքագիտական մի շարք առարկաներ Կովկասյան տարածաշրջանի և Միացյալ Նահանգների վերաբերյալ: Նա նաև աշխատել է որպես խորհրդատու Մոսկվայի մի քանի ձեռնարկություններում: Գևորգն ունի գիտությունների թեկնածուի կոչում թյուրքական լեզվաբանությունից Մոսկվայի պետական համալսարանից և Ռոսաստանի գիտությունների ակադեմիայից, մագիստրոսի կոչում հասարակական և քաղաքական գիտությունների գծով Լանքաստերի համալսարանից և հանրային կառավարման գծով Բոուլինգ Գրինի համալսարանից:
 
Գևորգ Տեր-Գաբրիելյանի անձնական կայքը կարող եք այցելել հետևյալ հասցեով՝ gtergab.com:
 
Վազգեն Կարապետյան  Փոխտնօրեն
Վազգեն ԿարապետյանՎազգեն Կարապետյանն անդամակցել է հիմնադրամին 1998 թ-ից որպես ծրագրի համակարգող նոր հիմնադրված Հարավկովկասյան համագործակցության ծրագիրի շրջանակներում: 2003-2004 թթ. նա սովորել է Հյուսիսային Կալիֆոռնիայի համալսարանի Հանրային կառավարում ֆակուլտետում Հեբերթ Համփրի երիտասարդական ծրագրի շրջանակներում, Չեփլ Հիլում: Նախքան 2006թ-ին Եվրասիա հիմնադրամին վերաանդամակցելը նա աշխատել է որպես ծրագրերի համակարգող Հայաստանի Կաթոլիկական օգնության կենտրոնում: Վազգենն ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանը: Վազգենը նաև ստացել է մագիստրոսի կոչում Քաղաքական գիտություններ և միջազգային հարաբերություններ մասնագիտությունից Հայաստանի ամերիկյան համալսարանից: Վազգենը Թրանսփերենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի անդամ է (2006-ից Խորհրդի անդամ):
 
Մարինա Այվազյան  Ծրագրերի զարգացման մասնագետ
Մարինա ԱյվազյանՄարինա Այվազյանը սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամում 1998 թ. հունիսից որպես ծրագրերի համակարգողի օգնական, ավելի ուշ դառնալով մասնավոր սեկտորի ծրագրերի համակարգող: Նախքան Եվրասիա հիմնադրամին անդամակցելը Մարինան աշխատել է տեղական ՀԿ-ներում որպես ֆինանսների կառավարիչ: Մարինան ունի մաթեմատիկայի բակալավրի աստիճան Երևանի պետական համալսարանից, մագիստրոսի կոչում Հայաստանի ամերիկյան համալսարանից (մարկեթինգ) և որակավորված հաշվապահի դիպլոմ բրիտանական Էյ-Սի-Սի-Էյ միությունից: Մարինան հարկային օրենսդրություն է դասավանդում Միջազգային հաշվապահության բիզնես կենտրոնում:
 
Իզաբելլա Սարգսյան  Ծրագրի տնօրեն

imageedit_4_7721552841 (1)Իզաբելլա Սարգսյանը 15 տարվա աշխատանքային փորձ ունի ծրագրերի կառավարման և կազմակերպական հաղորդակցության բնագավառներում։ Նրա մասնագիտացման հիմնական ոլորտներն են՝ մարդու իրավունքների տեսություն և պրակտիկա, կոնֆլիկտների տրանսֆորմացիա, որակական հետազոտություններ և տվյալների վերլուծություն։

Իզաբելլան  փորձառու դասընթացավար և խորհրդատու է, նա ծառայություններ է մատուցել բազմաթիվ միջազգային, ռեգիոնալ և տեղական կազմակերպությունների, այդ թվում՝ Եվրոպայի Խորհուրդ, ԵԱՀԿ/ԺՄԻԳ, ՄԱԿ Կանայք, ՍՈՍ Մանկական գյուղեր, Սեյֆերվորլդ, CARE Կովկաս և այլն։ Որպես ԵԱՀԿ/ԺՄԻԳ կրոնի և դավանանքի ոլորտի մասնագետ նա դասընթացներ է անցկացրել Տաջիկստանի և Ղրղզստանի կառավարությունների, կրոնական կազմակերպությունների և ՀԿ-ների ներկայացուցիչների համար։

Իզաբելլան զգալի փորձ ունի կազմակերպական հաղորդակցության բնագավառում։ Հաղորդակցությունն ընկալելով որպես առաջնային խնդիր կազմակերպական զարգացման ոլորտում՝ նա բազմաթիվ  տեղական առևտրային և ոչ առևտրային կազմակերպությունների համար խորհրդատվական ծառայություններ է մատուցել։ Իզաբելլայի հետաքրքրության շրջանակն ընդգրկում է նաև ժամանակակից տեխնոլոգիաների ձեռքբերումների օգտագործումը հասարակական կազմակերութունների, սոցիալական խմբերի ու քաղաքացիական շարժումների հաղորդակցության բարելավման նպատակով։ Իզաբելլան հանդիսացել է մի քանի հաղորդումների համահեղինակ և վարող։ Նա Media.am կայքի հեղինակներից է։

Իզաբելլա Սարգսյանը սոցիոլոգիայի և մարդու իրավունքների մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքագիտության դպրոցից 2006-ին, 2007-2008 թթ. եղել է Հենրիխ Բյոլի հիմնադրամի կրթաթոշակառու՝ իրականացվելով հետազոտություն կրոնի սոցիոլոգիայի ոլորտում։ Իզաբելլան մի քանի հոդվածների, հետազոտությունների և կրթական ձեռնարկների հեղինակ և/կամ խմբագիր է։ Նա «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեա» միջազգային ցանցի անդամ է, ինչպես նաև Հայաստանից գենդերային հարցերի թղթակից «Գլոբալ համագործակցություն հանուն զինված կոնֆլիկտների կանխարգելման» ցանցում։

Իզաբելլա Սարգսյանը ԵՀՀ-ի թիմին միացել է 2008 թվականին։

 

Սիլվիա Սվազյան  Գրասենյակի կառավարիչ / կադրերի գծով պատասխանատու

Սիլվիա ՍվազյանՍիլվիան սկսել է աշխատել հիմնադրամում 2005 թ. հուլիսից: Մինչ Եվրասիա հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչությանն անդամակցելը Սիլիվիան աշխատել է մի շարք միջազգային կազմակերպություններում և ծրագրերում, ինչպիսիք են Tacis-ը, ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը (UNDP), Փոքր ձեռնարկատիրության զարգացման «Կամուրջ» հիմնադրամը, Ռայֆսեն Ինվեսթմենթ Էյ-Ջին (Ավստրիական ներդրման բանկ): Որպես լրագրող երեք տարի Սիլվիան աշխատել է Ազգային ռադիոյում: Սիլվիան ավարտել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետը, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետը:
 
 
Նելլի Խաչատրյան  Ֆինանսների կառավարիչ

Նելլի Խաչատրյանը սկսել է աշխատել Եվրասիա համագործակցություն հիմնադրամում 2009 թ. մարտին որպես Ֆինանսների կառավարչի օգնական: Ավելի քան ինը տարի աշխատել է միջազգային կազմակերպությունում` ֆինանսների բնագավառում: Եվրասիա համագործակցություն հիմնադրամում Նելլին աջակցում է դոնոր-պայմանագրերի և ծրագրերի ֆինանսական կառավարման աշխատանքներին, վարում է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ֆինանսական և հաշվապահական փաստաթղթերը` համաձայն սահմանված գործառույթների և քաղաքականության: Նելլին ավարտել է ԵՊՀ Ռոմանա-գերմանական ֆակուլտետի անգլերենի բաժինը: Ունի հաշվապահական հաշվառման դասընթացների վկայականներ Երևանի պետական ժողովրդական տնտեսության ինստիտուտից և «Հաշվապահության ուսուցման միջազգային կենտրոն»-ից:

 

Գայանե Մկրտչյան  Ծրագրի տնօրեն

Գայանե ՄկրտչյանԳայանեն սկսել է աշխատել Եվրասիա հիմնադրամում 2005 թ. նոյեմբերից: Նախքան հիմնադրամին անդամակցելը, ավելի քան տասնմեկ տարի նա աշխատել է ԱՄՆ «Գյուղատնտեսության տեղական զարգացման» ծրագրում` զբաղեցնելով ամենատարբեր պաշտոններ. օգնականից մինչև գյուղատնտեսական խնդիրների խորհրդատու, կրթական ծրագրերի համակարգող, գենդերային և երիտասարդական ծրագրերի համակարգողից մինչև գլխավոր պատասխանատու Հայաստանի գյուղատնտեսական ակադեմիայի և ԱՄՆ գյուղատնտեսության զարգացման ծրագրի միջև: Գայանեն նաև աշխատել է որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի Գիտությունների ազգային ակադեմիայի Թալինի ուսումնարանում և մի շարք գյուղական դպրոցներում: Նա ստացել է մագիստրոսի աստիճան Ռուսաց լեզու և գրականություն առարկայից Երևանի Վ. Բրյուսովի անվան օտար լեզուների ինստիտուտից:
 
Միքայել Հովհաննիսյան  Ծրագրի ղեկավար
Միքայել ՀովհաննիսյանՆախքան Եվրասիա համագործակցություն հիմնադրամին անդամակցելը Միքայելն աշխատել է ՄԱԶԾ «Անկախ ԶԼՄ-ների կարողությունների հզորացում», «Մարդու իրավունքների ուսուցում» և «Քաղաքացիական մասնակցությունն ընտրական գործընթացներում» ծրագրերում: Մինչ այդ նա աշխատել է New Yerevan Times և Panorama.am պարբերականներում: Միքայելի հրապարակումները նվիրված էին Հարավային Կովկասի և Մերձավոր Արևելքի քաղաքական, հասարակական և տնտեսական ոլորտներին, ինչպես նաև ներքին կյանքի քաղաքացիական խնդիրների լուսաբանմանը: Զուգահեռաբար Միքայելն աշխատել է սփյուռքահայ կամավորների աշխատանքը համակարգող «Դեպի Հայք» Հիմնադրամում: Միքայելը պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը արաբական լեզվաբանություն մասնագիտությամբ և մագիստրոսական թեզը միջնադրյան արաբամուսուլմանական փիլիսոփայության ոլորտում և այժմ դասավանդում է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում:
 
Վարուժան Ավանեսյան – Նախագծի ղեկավար

varuzhan-avanesyanՎարուժան Ավանեսյանը միացել է ԵՀՀ աշխատակազմին 2014թ.-ին որպես «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավար։ 

Նա ունի 20 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ համայնքային մոբիլիզացման, քաղաքացիական հասարակության զարգացման, մեծահասակների կրթության,  թրեյներների ուսուցման և վերապատրաստման ոլորտում: Մինչ ԵՀՀ թիմի անդամ դառնալը, Վարուժանն աշխատել է Քաունթերփարթ ինթերնեշնլում, որպես համայնքների ռազմավարական զարգացման գծով ավագ խորհրդական,  Դվվ Ինթերնեյշնլում  (Գերմանիայի Ժողովրդական Բարձրագույն Դպրոցների Միության) ՝ հայաստանյան մասնաճյուղի փոխտնօրեն, ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ գործող և Էմերջինգ Մարքեթս Գրուպ կազմակերպության կողմից իրականացվող ԱԱՊԲ ծրագում՝ որպես հանրային կրթության մասնագետ:

ԵՀՀ ում նրա հիմնական պարտականությունները ներառում են` տարեկան, ընթացիկ գործողությունների պլանների և կատարողական գնահատման համակարգի մշակումը, ծրագրի իրականացման հետ կապված փաստաթղթերի, կատարողական գնահատման համակարգին համաձայն միջանկյալ և վերջնական բովանդակային հաշվետվությունների, ընթացիկ հուշագրերի, պայմանագրերի պատրաստումը, թիրախային լրատվամիջոցների համար դրամաշնորհային մրցույթների կազմակերպումն ու իրականացումը, ինչպես նաև ծրագրի ամբողջ ընթացքի համակարգումը: Որպես «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի ղեկավար Վարուժանը նաև ներգրաված է լայնածավալ հրապարակային միջոցառումների կազմակերպման գործընթացում, այդ թվում տեղական գործընկերների և հրավիրված մասնագետների  հետ միասին թրեյնինգների, սեմինարների, մարզերում սոցիալական նորարարության ճամբարների կազմակերպումը:

Վարուժան Ավանեսյանը  Երևանի պետական լեզվաբանական համալսարանի  ասպիրանտ է, ավարտել է Երևանի Թատերական արվեստի պետական ինստիտուտը՝ ստանալով դրամատիկական թատրոնի և կինոյի դերասանի, խոսքի վարպետության մասնագետի որակավորում: Որպես Հայաստանի քաղաքացիական կրթության ուսումնական ծրագրի մշակման և զարգացման խմբի անդամ, սովորել է  ԱՄՆ-ի Մասաչուսեթս նահանգում գնտվող  Ամհերստի Վերապատրաստման և Զարգացման Ինստիտուտում:  Մի շարք վերապատրաստման, ուսումնական  և  մեթոդական ձեռնարկների   համահեղինակ է: Համագործակցում է մի շարք վերապատրաստող կազմակերպպությունների հետ որպես  ծրագրերի նախագծման և կառավարման, մոնիթորինգի և գնահատման, ինչպես նաև ուսումնական ծրագրերի մշակման ոլորտի անկախ թրեյներ:

 

Նանե Պասկևիչյան – Նախագծի օգնական

NaneՆանե Պասկևիչյանը ԵՀՀ-ի թիմի նոր անդամներից է։ Նանեն աշխատում է «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի շրջանակում՝ խմբագրում է http://kronadaran.am/ կայքը։ Մինչև ԵՀՀ-ին միանալն աշխատել է «ՎԵՐՍՈՒՍ»  ֆիլմերի ստուդիայում։ 2006-2010 թթ. ուսանել է ԵՊԼՀ-ի օտար լեզուների ֆակուլտետում, այնուհետև մագիստրոսական կրթություն ստացել ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Կրթության կառավարման և պլանավորման» բաժնում։ Մագիստրոսական տարիներին ստացած կրթության ու գիտելիքի վրա հիմնվելով հրապարակել է իր՝ հանրակրթության ոլորտին վրաբերող հոդվածաշարը «Հետք» ինտերնետային պարբերականում։ Համաշխարհային բանկի իրականացրած «Ավագ դպրոցների ռազմավարություն» ծրագրի հետազոտության մասնակիցներից է։ Երկար տարիներ եղել է կամավոր տարբեր ծրագրերում եւ կազմակերպություններում մասնավորապես՝ «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնում, «Օրրան» բարեգործական հիմնադրամում։ 2016-ին պատրաստվում է  հրապարակել Հայաստանում կրթական ծրագրերին վերբերող իր երկրորդ գիտական հոդվածը։

 

Արմեն Գրիգորյան – Հաղորդակցության պատասխանատու 

ArmenGrig_EPF141Արմեն Գրիգորյանն ունի հասարակական կազմակերպություններում աշխատանքի ավելի քան հինգ տարվա փորձ: Նախկինում ակտիվ ներգրավված լինելով քաղաքացիական կամզակերպություններում և նախաձեռնություններում, Արմենն ունի գիտելիքի մեծ պաշար մարդու իրավունքների, ժողովրդավարության և քաղաքացիական ոչ բռնի պայքարի ոլորտներում ոչ միայն տեսական, այլ նաև փորձնական կողմից: ԵՀՀ-ում Արմենը պատասխանատու է կազմակերպության հաղորդակցության ռազմավարության զարգացման համար (վեբ-կայքի, սոցիալական մեդիաների կառավարում): Ավելին, նա ներգրավված է ֆանդրեյզինգային գործունեության մեջ: Նախկինում Արմեն Գրիգորյանն աշխատել է ATHGO International-ում, Հայաստանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում, ՊանԱՐՄԵՆԻԱՆ Մեդիա-ում, չինական ՍԻՆՀՈՒԱ լրատվական գործակալությունում, ՍՄԻԼ հիմնադրամում: Արմենն ունի դասավանդման փորձ՝ Արաբական երկրների հայկական համայնքների, ինչպես նաև Հայաստան-ՆԱՏՕ հարաբերությունների մասին:

Արմեն Գրիգորյանն ունի մագիստրոսի կոչում “Միջազգային միգրացիա և սոցիալական համակեցություն” մասնագիտացմամբ, որը նա ստացել է Ամստերդամի համալսարանի (Նիդեռլանդներ), Դեուստոյի համալսարանի (Բասկերի երկիր, Իսպանիա) և Օսնաբրյուքի համալսարանի (Գերմանիա) կողմից: Մինչ այդ նա սովորել է Ռուս-հայակական համալսարանում՝ միջազգային հարաբերությունների ուղղությամբ: Արմենը եղել է Կարնեգի հիմնադրամի հետազոտական ծրագրի կրթաթոշակառու՝ ԱՄՆ-ի Փիթսբուրգի համալսարանում: Նրա մասնագիտական և ակադեմիական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է ինքնության, ազգայնականության, ժողովրդավարական զարգացման և սփյուռքի քաղաքականության ոլորտները: Արմենն ունի մեծ փորձ հետազոտության կազմակերպման, հատկապես որակական մեթոդաբանության կիրառմամբ: Նա չորս հոդվածի հեղինակ է, ինչպես նաև երկու գրքի համահեղինակ:

Արմենը նաև հանդիսանում է Էրազմուս Մունդուս ուսանողների և շրջանավարտների ասոցիացիայի Հայաստանի ներկայացուցիչը:

 

Անուշ Մարգարյան – Նախագծի ղեկավար

Anush_Margaryan_photo1Անուշ Մարգարյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին 2016թ., որպես «Կրոնական հանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի խթանումը Հայաստանում» նախագծի ղեկավար: Մինչ այդ հանդիսացել է Հայաստանի Օմբուդսմենի խորհրդականը՝ երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, փոքրամասնությունների ու փախստականների իրավունքների հարցերով: Մասնագիտանալով մարդու իրավունքների ոլորտում՝ անդամակցել ու մասնագիտական աջակցություն է տրամադրել խոցելի խմբերի հիմնախնդիրների լուծման նպատակով ստեղծված միջգերատեսչական, միջազգային աշխատանքային խմբերին: Ներկայում Անուշը «Երեխաների համար արդարադատության մատչելիության բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում ձևավորված ՀՀ արդարադատության նախարարության ու ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Անչափահասների արդարադատության խորհրդի անդամ է: Նա  նաև «Սահմանադրականության և մարդու իրավունքների խթանում» իրավապաշտպան հասարակական կազմակերպության փոխնախագահն է:

Անուշ Մարգարյանը ստացել է իրավագիտության բակալավրի և  մագիստրոսի աստիճան Հայ-Ռուսական (Սլավոնական) համալսարանից, ինչպես նաև եվրոպագիտության (մարդու իրավունքներ և ժողովրդավարացում) մագիստրոսի աստիճան  Երևանի պետական համալսարանից, որտեղ ուսման շրջանակներում սովորել է նաև Կիևի Տառաս Շևչենկոյի անվան Ազգային համալսարանի իրավաբանական ֆակուլետում:

Անուշը մասնակցել է մի շարք վերապատրաստման դասընթացների խոցելի խմբերի իրավունքների, հաշտարարության, բանակցությունների վարման ու առաջնորդության բնագավառներում, ինչպես նաև, որպես մարդու իրավունքների ոլորտի փորձագետ հրավիրվել է մասնակցելու հեռուստառադիոհաղորդումների, մասնակցել է մարդու իրավունքներին նվիրված տեղական և միջազգային համաժողովներին, որպես բանախոս և վարող:

 

Լիլիթ Արզոյան  Ծրագրի օգնական

LilitArzoyanԼիլիթ Արզոյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամին միացել է որպես
ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի պատասխանատու: Մինչև այդ, նա աշխատել է LimeTech ՍՊԸ-ում որպես Արտաքին կապերի մենեջեր: Լիլիթ աշխատել է նաև որպես Ծրագրի խորհրդատու ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «Գործառնական էլ-կառավարման զարգացումը Հայաստանում» ծրագրում եւ «Kolba Labs» ծրագրում, որ իրականացվում էր Յունիսեֆի և ՄԱԶԾ-ի կողմից: Լիլիթը աշխատել է նաև մի շարք այլ տեղական և միջազգային կազմակերպություններում: Ներկայումս, Լիլիթը կամավոր հիմունքներով համակարգում է նաև Նախագծերի Կառավարման Մասնագետների Միություն ՀԿ-ի աշխատանքները:

Նա ստացել է Եվրոպական Տնտեսական Ուսումնասիրությունների Մագիստրոսի աստիճան   Եվրոպայի քոլեջում (Բելգիա) և Հայաստանում ֆրանսիական համալսարանի ու Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի Բակալավրի աստիճան Կառավարում և ֆինանսներ մասնագիտացմամբ:

Նա մասնագիտանում է քաղաքացիական հասարակության, ժողովրդավարության զարգացման, ծրագրերի կառավարման և ֆոնդահայթհայթման ոլորտներում: Լիլիթի համար առավել հետաքրքրություն են ներկայացնում նաև սոցիալական ձեռնարկատիրության, երիտասարդների զարգացման և էլ-կառավարման ոլորտները:

 

Ջուլյա Սահակյան – Ծրագրերի օգնական

Ջուլյա Սահակյանը միացել է ԵՀՀ աշխատակազմին 2016 թ. որպես Հանրային մասնակցություն տեղական ինքնակառավարմանը և Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար ծրագրերի օգնական։ Մինչ այդ, Ջուլյան աշխատել է Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում որպես կրտսեր դրամաշնորհառու և հետագայում որպես ծրագրի օգնական։ Ջուլյան աշխատել է նաև ԱՄՆ ՄԶԳ կողմից ֆինանսավորվող Հայաստանի Ազգային ժողովին աջակցման ծրագրում (ՀԱԺԱԾ) որպես կրտսեր փորձագետ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Ջուլյան կամավորության փորձ ունի Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, Կովկասի Ինստիտուտ գիտահետազոտական կենտրոնում և այլն։

Ջուլյան ավարտել է Երևանի պետական համալսարանի Արևելագիտության ֆակուլտետի արաբագիտության բաժինը, Հայաստանի ամերիկյան համալսարանի քաղաքագիտության և միջազգային հարաբերությունների մագիստրոսական ծրագիրը, ինչպես նաև Ռիգայի իրավունքի բարձրագույն դպորցի տնտեսագիտության և իրավունքի ծրագիրը։

Նա մասնակցել է նաև մի շարք դասընթացների և սեմինարների անվտանգության, կոնֆլիկտների և այլ ոլորտներում։

 

Կիմա Ղուկասյան – Միջոցառումների կազմակերպիչ

imageԿիմա Ղուկասյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) 2016թ. հունիսից որպես  միջոցառումների կազմակերպիչ:

Մինչ այդ նա աշխատել է «ԵՄՔԱ» հասարակական կազմակերպությունում որպես   ադմինիստրատիվ օգնական և ծրագրերի համակարգող, այնուհետև Կառավարության Գնումների աջակցման կենտրոնում որպես առաջին կարգի մասնագետ :

Նա ստացել է Վանաձորի մանկավարժական համալսարանում բակալավրի աստիճան և Երևանի պետական համալսարանում մագիստրոսի աստիճան սոցիալական և քաղաքական հոգեբանություն մասնագիտությամբ:

Երկար տարիներ եղել է կամավոր տարբեր ծրագրերում  մասնավորապես ՝ ԵՄՔԱ,  Լիարժեք Կյանք, ՖԻԿԱ  կազմակերպություններում:

 

Եվրասիա համագործակցության հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղ

 

Վարսիկ Ներկարարյան – Ծրագրերի/գրասենյակի համակարգող

Varsik_cropedՎարսիկ Ներկարարյանը Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) միացել է 2013-թվականին՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀ ՀՄ)  ծրագրերի և գրասենյակի համակարգող:

Նախքան ԵՀՀ –ին միանալը Վարսիկը աշխատել է մի շարք այլ կազմակերպությունների տարբեր ծրագրերում   ինչպիսիք են `«Սքոլաե Մունդի Արմենիա» բարեգործական հիմնադրամ` «Դիլիջանի համայնքային կենտրոն» ծրագիր, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամ` «Դիլիջանի երիտասարդական կենտրոն» ծրագիր, Եվրոպայի Խորհրդի Երիտասարդական վարչություն` «Երիտասարդական Խաղաղարչական ճամբար», ԵԱՀԿ/ ԺՀՄԻԳ Նախագահական ընտրությունների 2013 թ. դիտորդական առաքելություն, ՅՈՒՆԻՍԵՖ-ի Հայաստանյան գրասենյակ` «Հասարակական կազմակերպությունների քարտեզագրում» ծրագիր, Հայաստանում Ամերիկյան Խորհուրդներ ` «Ուսանող Դեսպան» ծրագիր:

ԵՀՀ ՀՄ-ում Վարսիկը համակարգում է ԵՀՀ-ի ծրագրերն ու նախաձեռնությունները Հայաստանի հյուսիսային մարզերում: Ինչպես նաև համակարգում է ԵՀՀ ՀՄ-ի ընթացիկ ծրագրերը,  կազմում գործողությունների պլան, ծրագրերի միջանկյալ և վերջնական հաշվետվություններ:
Համագործակցելով այլ գործընկերների և փորձագետների հետ նա կազմակերպում և վարում է լայնածավալ հանրային միջոցառումներ՝ դասընթացներ, սեմինարներ,  վերապատրաստումներ, քննարկումներ:

Վարսիկ Ներկարարյանը սովորել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղում: Ունի բակալավրի աստիճան:

 

Էմիլյա Ոսկանյան – Ծրագրերի օգնական

Emilya_voskanyanԷմիլյա Ոսկանյանը միացել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամին (ԵՀՀ) 2016թ. Հունվարից՝ որպես Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի (ԵՀՀՀՄ) ծրագրերի օգնական:

Մինչև ԵՀՀ-ին միանալը Էմիլյան աշխատել է Երիտասարդ Տավուշ ՀԿ-ում՝ որպես ծրագրի օգնական, «Դիլնետ» ՀԿ –ում՝ որպես դիտորդ:

Էմիլյա Ոսկանյանը ավարտել է Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղի հոգեբանության և մանկավարժության բաժինը: Ունի բակալավրի աստիճան:


Նախկին Աշխատակիցներ

Robert

Ռոբերտ Ղազինյան – Ծրագրի օգնական (2016-2017)

 

 

 

 

 

artak-ayunts (1)

Արտակ Այունց – Նախագծի ղեկավար (2015-2017)

 

 

 

 

ԱնԱնուշիկ Ավետյան – Հաղորդակցության պատասխանատու (2015-2016)

 

 

 

 

 

Shushanik_melikyan_picՇուշանիկ Մելիքյան – Միջոցառումների կազմակերպիչ (2016)

 

 

 

 

Svetlana Simonyan

Սվետլանա Սիմոնյան – Ծրագրերի օգնական (2012-2013, 2014-2016)

 

 

 

 

Tat

Տաթևիկ Ալեքսանյան – Միջոցառումների կազմակերպիչ (2015-2016)

 

 

 

Վահագն Այդինյան  Ծրագրերի/Հանրային կապերի օգնական (2014-2015թթ․)
 
 
 
 
 
 
 
past-team_-artak (3)
Արտակ Շաքարյան – Ծրագրի ղեկավար (2009-2011թթ․)
 
 
 
 
 
 
 
past-team_-anna_muradyan
Աննա Մուրադյան – Ինֆոտների համակարգող (2009-2012թթ․)
 
 
 
 
 
m
Մարինա Մխիթարյան – Ծրագրի ղեկավար (2009-2014թթ․)
 
 
 
 
 
 
past-team_alice․
 
Ալիս Տեր- Ղևոնդյան – Ծրագրերի համակարգող (2008-2014թթ․)
 
 
 
 
 
 
imageedit_9_5024530950 (1)
 
Վարվարա Մերուժանյան – Ծրագրի ղեկավար (2010-2013թթ․)
 
 
 
 

 

 

 

Արթուր Ղազարյան Ծրագրի/հաղորդակության օգնական (2011-2013թթ․)

 

 

 
 
 
past-team-_hasmik․
 
 
Հասմիկ Սողոմոնյան  Ծրագրի/հաղորդակության օգնական (2011-2012թթ․)

 

 
 
 
 
լենա
 
 
Լենա Անտոնյան – Ծրագրի օգնական (2011-2013թթ․)
 
 
 
 
 
 
past-team-_anush
 
 
 
Անուշ Հայրապետյան – Վարչական օգնական (2008-2012թթ․)
 
 
 
                                                                                                 

OLYMPUS DIGITAL CAMERA 

Գայանե Մանվելյան – Ծրագրի/հաղորդակցության օգնական (2011-2013թթ․)

 
 
 
 
 
 

Մեր ուսնակները
  
Ռուզաննա Հունանյան – 2017թ. հունվարից մինչ այսօր 
Տաթևիկ Փափազյան – 2017թ. հունվար – հունիս, 2017թ.
Մանե Նազարյան – 2017թ. հունիս – օգոստոս 2017թ.
Էժենի Խաչատրյան – 2017թ. ապրիլ – օգոստոս 2017թ.
Նիկոլաս Ռազեվսկի – 2017թ. հունիս – հուլիս 2017թ.
Դանիել Ջ. Լավին – 2017թ. փետրվար – մայիս 2017թ.
Վանանդ Եղոյան – 2017թ. փետրվար – մայիս 2017թ.
Դավիդ Դավիդյանց – 2016թ. նոյեմբեր
Բոհան Չեն – 2016թ. հունիս  – հուլիս 2016թ.
Լենա Բրեհանի – 2016թ. փետրվար – հունիս 2016թ.
Ռոբերտ Ղազինյան
 –  2015թ․ օգօստոս – ապրիլ 2016թ. 
Դանիել Հանես – հունիս – օգոստոս 2014 թ.
Լևոն Շանթ Թոսոնյան – հունիս – օգոստոս 2014 թ. 
Հիլեվի Հաուս – հոկտեմբեր – դեկտեմբեր, 2011թ․ 
Պավլինա Էկդահլ– հոկտեմբեր – դեկտեմբեր, 2011թ․ 
Կրիստինե Հովհաննիսյան – հոկտեմբեր – դեկտեմբեր, 2011թ․