Մեր պատմությունը

մայր էջ

2014

ԵՀՀ-ն դարձավ ԱՄՆ ՄԶԳ-ի hնգամյա ՀԿ Դեպո ծրագրի իրականացնող գործընկերը։ Ծրագրի նպատակն է զարգացնել քաղաքացիական հասարակության կազամակերպությունների (ՔՀԿ-ների) կազմակերպական կարողությունները Հայաստանում: Այն իրականացվում է հինգ այլ հայաստանյան գործընկերների հետ:

2013

ԵՀՀ-ն ձեռք բերեց սեփական գրասենյակը։ Դա իր կայունության կարևորագույն երաշխիքներից է:

ՀՌԿԿ-ն՝ ԵՀՀ առաջատար ծրագրերից մեկը, դարձավ անկախ հիմնադրամ։

ԵՀՀ-ն յոթ գործընկերների հետ (երեքը՝ Հայաստանում, չորսը՝ Թուրքիայում) սկսեց Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող Աջակցություն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին (ATNP) ծրագրի իրականացումը։

2012

ԵՀՀ-ն ստացավ աջակցություն Նիդեռլանդների Թագավորությունից Կրոնական Հանդուրժողականությունը Հայաստանում նախագիծն իրագործելու համար, այդպիսով ամրապնդելով Մարդու Իրավունքներին նվիրված իր ռազմավարական ծրագիրը։

2011

Շվեդիայի միջազգային զարգացման և համագործակցության գործակալությունը (SIDA) աջակցեց ԵՀՀ-ի հիմնական գործունեությանը 2010թ.-ի հոկտեմբերից  մինչև 2012թ.-ի մարտ ամիսը, տրամադրելով մեկ միլիոն Եվրոյի դրամաշնորհ։

2010

Մեկնարկեց ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող Լրատվության այլընտրանքային ռեսուրսներ (ARM) քառամյա ծրագիրը։ ԵՀՀ-ն նախահիծն իրականացրել է Ինտերնյուսի (ԱՄՆ) առաջնորդությամբ, «Ինտերնյուս» մամուլի աջակցության ՀԿ-ի (ներկայիս Մեդիա Նախաձեռնությունների Կենտրոն) և Երևանի մամուլի ակումբի հետ։ 

2009

ԵՀՀ-ն երեք այլ կազմակերպությունների հետ ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ սկսեց Աջակցություն Հայաստան – Թուրքիա հարաբերությունների բարելավմանը (SATR) երկամյա ծրագրի իրականացումը։

 

2008

ԵՀՀ-ն Միացյալ Թագավորության Մարդու Իրավունքների Հիմնադրամի աջակցությամբ սկսեց Խոսքի ազատություն նախագիծը, որպես Մարդու Իրավունքների իր ծրագրի առաջին նախագիծ։

2007

Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում հիմնադրվեց Եվրասիա համագործակցություն հիմնադրամը:

Ուկրաինայում, Բելառուսում և Մոլդովայում հիմնադրվեց Արևելյան Եվրոպա հիմնադրամը:

 

2006

Բիշկեկում և Օշում /Ղրղզստանի Հանրապետություն/, Ալմա-Աթայում /Ղազախստան/ և Դուշանբեում /Տաջիկստան/ հիմնադրվեց Կենտրոնական Ասիայի Եվրասիա հիմնադրամը:

Եվրասիա հիմնադրամն աջակցում է ԱՄՆ Պետդեպարտամենտին` Միջին Արևելքի համար նոր հիմնադրամ ստեղծելու նպատակով:

2005

Հայաստանում, Ադրբեջանում և Վրաստանում Եվրասիա հիմնադրամը նշեց իր գործունեության տասնամյակը:

Վլադիվոստոկում Եվրասիա հիմնադրամի հեռավոր արևելյան ռուսական գրասենյակը պաշտոնապես դարձավ Նոր Եվրասիա հիմնադրամի մաս:

1992 թ-ից ի վեր, Եվրասիա հիմնադրամը ներդրել է մոտ 275 միլիոն ԱՄՆ դոլար և իրականացրել 7700 դրամաշնորհային և տեխնիկական աջակցության ծրագրերի միջոցով:

2004

Ռուսաստանում մեկնարկեց Նոր Եվրասիա հիմնադրամը, որը կյանքի կոչեց ռուս-ամերիկյան-եվրոպական գործակցությունը:

Իզմիրլյան-Եվրասիա վարկավորման ընկերությունն առաջին վարկային գործարքն իրականացրեց Հայաստանում:

2003

Եվրասիա հիմնադրամի Տնտեսական կրթության և հետազոտության ծրագիրը դարձավ անկախ, շահույթ չհետապնդող կազմակերպություն: Այն հետազոտական ծրագիր է իրականացնում Մոսկվայում և բարձրագույն կրթության ծրագիր Ուկրաինայում:

Եվրասիա հիմնադրամը 50 միլիոն ԱՄՆ դոլար է հատկացրել մասնավոր սեկտորին

2002

Նյու-Յորքի Կարնեգի Կորպորացիայի ֆինանսավորմամբ Եվրասիա հիմնադրամն ստեղծեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնները, որոնք օգնում են հետազոտողներին սոցիալական գիտությունների ու քաղաքականությունների բնագավառներում հետազոտություններ անցկացնել:

Բիշքեկում սկսեց գործել Ղրղզստանի գրասենյակը:

2001

Ադրբեջանում հիմնադրամն արժանացավ Յուսուս Մամեդալիևի մրցանակին` կրթության և մշակույթի զարգացման գործում մեծ ներդրում ունենալու համար:

Հյուսիսային Տաջիկստանում հիմնադրամն ստեղծեց ուսուցողական կենտրոն համայնքապետարանների աշխատակիցների համար:

Հիմնադրամը ֆինանսավորեց առաջին անկախ բարձրագույն կրթության հաստատությունն Ուզբեկստանի պատմության մեջ: Դա Կելայակ Իլմի բիզնեսի միջազգային դպրոցն է:

Նախկինում պետքարտուղար և ներկայումս Եվրասիա հիմնադրամի խորհրդատվական կոմիտեի անդամ Ջեյմս Ա. Բեյքեր III–ին շնորհվեց Եվրասիայի տարածաշրջանում առաջնորդության մրցանակ:

2000

Ղազախստանում սկսեց գործել Եվրասիա հիմնադրամի գրասենյակը, որը տեղակայվեց Ալմա-Աթայում:

1999

Ռուսաստանի հյուսիսում Եվրասիա հիմնադրամը ստեղծեց Սանկտ-Պետերբուրգի կառավարման դպրոցը, որը մագիստրոսի որակավորման ծրագիր է առաջարկում:

Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ուղղորդում է հիմնադրամին Բիշքեկում (Ղրղստան) բացել գրասենյակ:

1998

Եվրասիա հիմնադրամը հիմնադրեց Հարավային Կովկասի համագործակցության ծրագիրը՝  խթանելու Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի միջև համագործակցությունը:

1997

Ադրբեջանի գրասենյակն իր աշխատանքներն սկսեց Բաքվում:

Եվրասիա հիմնադրամը Հայաստանում սկսեց իրականացնել «Մամուլի զարգացման» ծրագիր: Այն դյուրացրեց թերթերի հրապարակման ու տարածման աշխատանքները և կոտրեց թերթերի տպագրության մոնոպոլիան:

Հիմնադրամը Մոլդովայում հիմնեց BASA անկախ լրատվական գործակալություն:

1996

Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ուղղորդեց հիմնադրամին` Հայաստանում մեկնարկել առաջին անկախ վարկային ծրագիրը: Այն վարկեր տրամադրեց փոքր բիզնեսի զարգացման համար և ավելի ուշ դարձավ Իզմիրլյան-Եվրասիա վարկային ընկերություն:

Եվրասիա հիմնադրամը ղեկավարեց դոնորների խումբը` նախկին Խորհրդային Միության երկրներում Տնտեսական կրթության և հետազոտության ծրագիր մեկնարկելու համար:

Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը ուղղորդում է հիմնադրամին` Թուրքմենստանում և Տաջիկիստանում հիմնել գրասենյակներ:

 

1995

Հայաստանում և Վրաստանում սկսեցին գործել Եվրասիա հիմնադրամի գրասենյակները:

1994

Եվրասիա հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակն առաջին անգամ դրամաշնորհ տրամադրեց Տաջիկստանի և Թուրքմենստանի տեղական կազմակերպություններին:

Եվրասիա հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն ուղղորդեց հիմնադրամին` Երևանում, Թբիլիսիում, Ալմա-Աթայում և Տաշքենդում բացել գրասենյակներ:

1993

Եվրասիա հիմնադրամի վաշինգտոնյան գրասենյակն առաջին անգամ դրամաշնորհ տրամադրեց Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Ռուսաստանի, Ուկրաինայի և Ուզբեկստանի տեղական կազմակերպություններին:

1992

Վաշինգտոնում հիմնադրվեց Եվրասիա հիմնադրամը` որպես շահույթ չհետապնդող կազմակերպություն: