Մեր մասին

մայր էջ

Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ) տեսլականն է նպաստել նրան, որ Հարավային Կովկասը կայանա որպես խաղաղ, հակամարտություններից զերծ և համագործակցող տարածաշրջան, և աչքի ընկնի քաղաքացիների ներգրավման բարձր մակարդակով, սոցիալապես պատասխանատու ձեռներեցութամբ ու կայուն, պատասխանատու և արդյունավետ հասարակությամբ:

ԵՀՀ առաքելությունն է հզորացնել մարդկանց` սոցիալական արդարության և տնտեսության ասպարեզներում էական փոփոխությունների հասնելու նպատակով, և իրականացնել կոնկրետ ծրագրեր, որոնք կօգնեն մարդկանց բարելավել իրենց համայնքը և կյանքը:

ԵՀՀ–ն անկախ տեղական հիմնադրամ է դարձել 2007 թվականին։ Այն Եվրասիա հիմնադրամի «ժառանգ» կազմակերպությունն է: Հայաստանյան ԵՀՀ–ն ծրագրային, կազմակերպական և ֆինանսական առումներով անկախ տեղական հիմնադրամ է, որը ցանցային կապերով կապված է Եվրասիա հիմնադրամի ցանցի հետ և ռազմավարական համագործակցության մեջ է Եվրասիայի մյուս գրասենյակների, հատկապես Վրաստանի և Ադրբեջանի Եվրասիա համագործակցություն հիմնադրամների  հետ. ԵՀՀ-ն իրականացնում է տարածաշրջանային և խաղարարարական ծրագրեր՝ որպես իր մանդատի կենտրոնական բաղադրիչ։


ԵՀՀ–ն իրականացնում է բազում լայնածավալ ծրագրեր հետևյալ հիմնական ուղղություններով

  • Մարդու իրավունքներ և ժողովրդավարություն
  • Պայքար կոռուպցիայի դեմ և շահերի բախում
  • Եվրոպական ինտեգրացիա
  • Խաղաղարարություն և հակամարտությունների տրանսֆորմացիա
  • Քաղաքացիական հասարակության կարողությունների զարգացում և երիտասարդների ակտիվացում

ԵՀՀ-ն իր գործունեության շուրջ քսան տարիների ընթացքում կուտակել է ծրագրերի արդյունավետ իրականացման, դրամաշնորհային ծրագրերի կառավարման և Հայաստանի քաղաքացիական հասարակության հետ համագործակցության զգալի փորձ։

Մենք ձևավորել ենք ծառայությունների յուրահատուկ փաթեթ, որը թույլ է տալիս կազմակերպությունը բնորոշել որպես «մտագործող» («think and do tank») կառույց, որը մշակում և իրականացնում է ռազմավարություններ, միավորում է ցանցեր և կոնսորցիումներ, աշխատում է քաղաքացիական հասարակության կարողությունների հզորացման, քաղաքականության հետազոտությունների և շահերի պաշտպանության, այլընտրանքային բովանդակություն ստեղծելու և խաղաղարարական գործընթացների կազմակերպման ուղիներով։

ԵՀՀ–ն մատուցում է բազմապիսի ծառայություններ.

  • Քաղաքականության բարձրորակ վերլուծությունների պատրաստում և տարածում երեք լեզվով` հայերեն, անգլերեն և ռուսերեն,
  • Հետազոտություններ և հարցումներ թե´ Հայաստանում, թե´ Կովկասում,
  • Շահերի պաշտպանություն (policy advocacy), քննարկումների կազմակերպում և շահագրգիռ կողմերին արդյունքների իրազեկում, քարոզարշավների իրականացում,
  • Ռազմավարական խորհրդատվություն և հանրային քննարկումներ,
  • Հանրային կարևոր խնդիրներին վերաբերող հեռուստատեսային և առցանց քննարկումների, թոք շոուների, սոցիալական հոլովակների նկարահանում և հեռարձակում,
  • Վավերագրական ֆիլմերի և մուլտերի արտադրություն և հեռարձակում,
  • Առցանց հարթակների ստեղծում տեղեկատվության փոխանակման, ցանցային գործունեության և առցանց ուսումնառության համար,
  • Գրքերի և այլ տպագիր ու էլեկտրոնային տեքստերի հրատարակում և տարածում,
  •  Հակամարտող կողմերի միջև երկխոսության կազմակերպում,
  • Դրամաշնորհների տրամադրում մրցույթների միջոցով,
  • Դասընթացներ երիտասարդների և համայնքների համար ծրագրերի կառավարման և ֆոնդահայթայթման վերաբերյալ,
  • Քաղաքացիական հասարակության կազմակերպությունների կարողությունների զարգացում,
  • Սոցիալական նորարարության ճամբարների կազմակերպում,
  • Մտագործունեական կամ «Կրեատիվ խաղերի» կազմակերպում։ (տես անգլերեն տարբերակն այստեղ)