Մեդիա ոլորտի դրամաշնորհային ծրագրերի հայտերի ներկայացման բաց պատուհան

մայր էջ

USAID_MIC_EPF_logo pane

Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում հայտարարում է գործընկեր լրատվամիջոցներին ուղղված «Մեդիա արտադրության աջակցություն» և «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթներ:

2017 թվականի ընթացքում մրցույթի նկատմամբ կիրառվում է բաց դռների մոտեցում, որի համաձայն հայտերը կարող են ընդունվել յուրաքանչյուր եռամսյակը մեկ։

Ծրագրերի ներկայացման վերջնաժամկետը Ընտրված ծրագրերի սկիզբը
դեկտեմբերի 15, 2017 թ փետրվարի 1, 2018 թ
մարտի 15, 2018 թ մայիսի 1, 2018 թ
հունիսի 15, 2018 թ օգոստոսի 1, 2018 թ
սեպտեմբերի 14, 2018 թ նոյեմբերի 1, 2018 թ

Միևնույն կազմակերպությունը կարող է միաժամանակ հայտեր ներկայացնել տարբեր մրցույթների՝ «Մեդիա արտադրության աջակցություն» և «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0», սակայն միևնույն ժամանակային փուլում չի կարող ստանալ մեկից ավելի դրամաշնորհ:

Ծրագրին մասնակցելու համար հայտատուները պետք է լրացնեն ներքոշարադրյալ փաստաթղթերը և ներկայացնեն ԵՀՀ՝ էլեկտրոնային տարբերակով։

  1. «Մեդիա արտադրության աջակցություն» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթի հայտարարությունը (Հավելված 1),
  2. «Տեղեկությունների ստուգման մեխանիկա 2.0» հրավիրյալ դրամաշնորհային մրցույթների հայտը (Հավելված 2),
  3. Հայցադիմումի փաթեթ (Հավելված 3),
  4. Գործողությունների պլան (Հավելված 4),
  5. Տրամաբանական մոդել (Հավելված 5),
  6. Ծրագրային բյուջեն ներկայացված ձևաչափով և բյուջեի նկարագիրը (Հավելված 6),
  7. Դրամաշնորհների կառավարման հարցաթերթիկ (GMQ form) (Հավելված 7):

Դրամաշնորհային ծրագրերին վերաբերող հարցերով դիմել Եվրասիա համագործակցություն հիմնադրամ, ծրագրի ղեկավար՝ Վարուժան Ավանեսյանին,

հեռ՝ +374 10-25 15 75*222,  +37495 251546, +37455-575150, էլ. փոստ. vavanesyan@epfound.am

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրին վերաբերող հարցերով դիմել Մեդիա նախաձեռնությունների կենտրոն, ծրագրի մենեջեր Արեն Մանուկյանին: հեռ. +37410 58 36 39; էլ․փոստ. amanukyan@mediainitiatives.am

Այս մրցույթը անցկացվում է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ՝ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով իրականացվող «Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագրի շրջանակում:

«Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար» ծրագիրը քաղաքացիների համար ավելի հասանելի է դարձնում հասարակության վրա ազդող բարեփոխումների և ժողովրդավարական արժեքներին առնչվող հարցերի մասին անկախ ու վստահելի տեղեկատվությունը: Որակյալ լրագրության և մեդիագրագիտության տարածման միջոցով այն ստեղծում է հանրային վերահսկողության պահանջարկ որպես քաղաքացիների մասնակցության և ներգրավվածության անհրաժեշտ մեխանիզմ: Ծրագիրը համատեղ իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը, Եվրասիա համագործակցություն հիմնադրամը և Ինտերնյուսը` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ: