Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար

USAID-logo

MIC-logo

EPF_Logo_120

Interniews-logo

Մեդիան քաղաքացիների տեղեկացված մասնակցության համար (ՄՔՏՄ) ծրագիրը հնգամյա գործըթաց է, որը ֆինանսավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այն իրականացնում են Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը (ՄՆԿ), Եվրասիա համագործակցություն հիմնադրամը (ԵՀՀ) և Ինտերնյուսը (ԱՄՆ) Երևանի մամուլի ակումբի (ԵՄԱ) և Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնի (ՀՌԿԿ) հետ համատեղ:

Ծրագրի նպատակն է բարձրացնել Հայաստանի կառավարության քաղաքականությունների և նախատեսված բարեփոխումների մասին տեղեկատվության անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը քաղաքացիների համար՝ շեշտադրելով ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ ՀՀ-ում իրականացվող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումները։

Խնդիրներ՝

  • տարբեր հարթակների միջոցով բարձրացնել ողջ երկրում նպատակային բարեփոխումների մասին փաստերի վրա հիմնված, որակյալ ինֆորմացիայի և բովանդակության հասանելիությունը։
  • բարձրացնել թիրախային մեդիայի դերը՝ որպես արդյունավետ վերահսկողություն կազմակերպող հարթակ՝ առաջնային բարեփոխումների իրականացումը քննարկելու և դիտարկելու համար
  • բարձրացնել քաղաքացիների և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ) գիտելիքները և հմտությունները՝ նրանց դարձնելով մեդիա արտադրության ավելի պահանջկոտ սպառողներ

Խնդիրների միջոցով.

  1. Դրամաշնորհներ լրատվամիջոցների և լրագրողների համար՝ Հետաքննող լրագրություն; Փաստերի ճշգրտում և տեղեկատվության վերահաստատում; Առավելություններ ընձեռող մեդիա գործիքներ; Բարեփոխումներին վերաբերող մեդիա բովանդակության արտադրություն
  2. Դրամաշնորհներ ինֆոտներին

ՄՔՏՄ ծրագիրը աշխատում է ընտրված թիրախ լրատվամիջոցների հետ` ուսուցանելով նրանց.

  • արդյունավետ օգտագործել տեղեկությունների ստուգման և փաստերի ճշգրտման ժամանակակից գործիքները,
  • կատարել որակյալ հետաքննություն,
  • կիրառել նորարական մոտեցումներ, ինչպիսիք են տվյալների վիզուալիզացիան, տվյալների լրագրությունը և այլն
  • ստեղծել արդյոնավետ մուլտիմեդիա արտադրանք:

Ակնկալվում է, որ  ՄՔՏՄ ծրագրի շրջանակներում ստեղծված անկախ և հուսալի աղբյուրների մատչելիությունը կօգնի բարձրացնել քաղաքացիների մասնակցությունը և ներգրավվածությունը երկրում տեղի ունեցող սոցիալական, տեղական իշխանությունների հզորացման, թափանցիկության և հաշվետվողականության ոլորտների բարեփոխումների գործընթացում:  ՄՔՏՄ ծրագրի բանաձևն է՝

  • Լրագրողների ներգրավում (Engaging journalists)
  • ԶԼՄ-ների վերազինում (Equipping media)
  • Հասարակության ուժեղացում (Empowering society)
  • Մարդկանց ներգրավում (Engage people)
  • Հանրության կրթում (Educating public)
  • Լրագրության բարելավում (Improving journalism)
  • Իրազեկվածության բարձրացում (Increasing awareness)
  • Տեղեկատվության հասանելիության ապահովում (Providing access to information)
  • Մեդիա հարթակների ստեղծում (Building media platforms)

Մեդիա դրամաշնորհային ծրագրերի հայտերի ներկայացման բաց պատուհան

Tegh_stugman_mekhanika_media_production_2017_pic