Գործընկեր կազմակերպությունների ծրագրերը և միջոցառումները

մայր էջ

Այստեղ կգտնեք համընկերության անդամ կազմակերպությունների միջոցառումները և ծրագրերը:

Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի ծրագրերը և միջոցառումները

Մեդիա տուր 2016

Լրագրողների շրջայցը Տավուշում և Գեղարքունիքում՝ ծանոթանալու մարզերում գործող հասարակական կազմակերպություններին

 

2016թ. հունիսին Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը կազմակերպեց լրագրողների շրջայց դեպի Տավուշ և Գեղարքունիք՝ ՀԿ Դեպո ծրագրի շրջանակներում: Մեդիա շրջայցի նպատակն էր ներկայացնել լրագրողներին այս մարզերի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների (ՔՀԿ-ներ) գործունեությունը և այն խնդիրներն ու խոչընդոտները, որոնց հետ աշխատում են կազմակերպությունները:

Ինը լրատվամիջոց` հեռուստատեսային, ռադիո, տպագիր և առցանց, ներկայացնող տասներեք լրագրող մասնակցեցին շրջայցին: Երկու օրերի ընթացում լրագրողները եղան յոթ հասարակական կազմակերպություն՝ «Գեղարեգ» կրթական և մշակութային ՀԿ (Գավառ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» հկ (Մարտունի), «Համայնքի զարկերակ» ՀԿ (Վարդենիկ), «Աստղացոլք» հաշմանդամ երեխաների և նրանց ծնողների ՀԿ (Ճամբարակ), «Նատալի» երեխաների խնամքի կենտրոն (Դովեղ) և «Նոյաստղ» ՀԿ (Կողբ):

ՔՀԿ-ները ներկայացրեցին իրենց գործունեությունը, ինչը հնարավորություն տվեց լրագրողներին առավել խորությամբ պատկերացնել հասարակական կազմակերպությունների դերը իրենց համայնքներում:

Արդյունքում, ավելի քան 25 նյութ հրապարակվեց լրագրողների կողմից, որոնք ներկայացնում էին ՔՀԿ-ների գործունեությունը, այդ թվում հոդվածներ ՔՀԿ-ների բիզնես նախաձեռնությունների, զբաղվածության խթանմանն ուղղված մասնագիտական դասընթացների, համայնքի սոցիալական և տնտեսական խնդիրների, հաշմանդամների աշխատանքի տեղավորմանն ուղված ծրագրերի, երեխաների խնամքի և զարգացման ծրագրերի, արտագաղթի նվազեցման և  գյուղատնտեսության խթանմանն ուղղված ծրագրերի մասին:

Ահա այն հոդվածների ցանկը, որոնք հասանելի են էլեկտրոնային տեսքով՝