ՀԿ Դեպո

մայր էջ

USAID arm

 


CSO-DePo-Am

«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» խթանում է քաղաքացիական հասարակության կայուն զարգացումը և բարձրացնում ՔՀԿ-ների՝ որպես բարեփոխումներն առաջ մղող և վերահսկող դերակատարների կարողությունները, բարելավում է ծառայությունները և նպաստում առավել արդյունավետ կառավարմանը տնտեսական, ժողովրդավարական և սոցիալական ոլորտներում:


Կոնսորցիումը

epf-armmic-logo-withoutletterscrrc-armenia-logomwcc_Martuni Logosfngpc-logo

ԵՀՀ-ն, «Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոն» (ՀՌԿԿ), «Մեդիա նախաձեռնությունների կենտրոն» (ՄՆԿ), «Գորիսի մամուլի ակումբ» (ԳՄԱ), «Աջակցություն Նոյեմբերյանին» ՀԿ (ԱՆ), «Մարտունու կանանց համայնքային խորհուրդ» կազմակերպությունների հետ ձևավորված կոնսորցիումի շրջանակներում որպես ԱՄՆ ՄԶԳ «Զարգացման դրամաշնորհների ծրագրի» (ԶԴԾ) մաս իրագործում է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» այսուհետ՝ Ծրագիր): Ծրագիրը մեկնարկել է 2014 թվականի հունիսին և իրականացվելու է մինչև 2019 թվականի մայիսի վերջ:


Ծրագրի նպատակն է ընդլայնել տեղական հզոր ՔՀԿ-ների ցանկը` մատուցելով նրանց կարողությունների բարձրացմանն ուղղված ծառայություններ, որպեսզի վերջիններս հնարավորություն ունենան դառնալ՝

ա) հաջողակ դերակատարներ «առավել ներգրավված, բարգավաճ և լավ կառավարվող հայ հասարակություն» կառուցելու գործում, ինչպես նաև 
բ) հաջողակ հնարավոր գործընկերներ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի համար:

Խնդիրները հետևյալն են.

ա) դարձնել ՔՀԿ-ներն առավել կայուն, և
բ) մեծացնել ներգրավված ՔՀԿ-ների կարողությունները՝ ավելի լավ ծառայություններ մատուցելու, ինչպես նաև կառավարման, տնտեսության և հանրային առողջապահության ոլորտներում բարեփոխումներ ջատագովելու և մշտադիտարկելու նկատառումով:

Արդյունքում, ուղղակի մասնակիցները կդառնան գործնական կողմնորոշում ունեցող, կայուն ծառայություններ մատուցող և կարողություններ զարգացնող միջանկյալ միավորներ, շահառուների առնվազն 70 տոկոսի մոտ կարձանագրվի կազմակերպչական կարողությունների կայուն բարելավում, ՔՀԿ-ների կայունության առնվազն երկու մոդել կապացուցեն իրենց հաջողությունը, իսկ քաղաքացիական հասարակության աջակից դերակատարները պատրաստ և ընդունակ կլինեն սատարել ՔՀԿ-ներին:

Ծրագիրը բաղկացած է մի քանի փուլերից: Նախ և առաջ, կոնսորցիումը մշակում է հատուկ Հայաստանի համար հարմարեցված ՔՀԿ-ների կարողությունների չափագրման գործիք: Այնուհետև կոնսորցիումն անցնում է իր սեփական կարողությունների ձևավորմանը և անցկացնում ՔՀԿ-ների համալիր շուկայական գնահատում, որի արդյունքում մշակվում են շահառու ՔՀԿ-ներին առաջարկվելիք մի քանի ՔՀԿ-ների կայուն աճի մոդելներ: Հետագա փուլերում, կոնսորցիումը կհիմնադրի ՔՀԿ-ների կառավարման դպրոց, որը կդառնա քաղաքացիական հասարակության աջակցության կենտրոն: Այս դպրոցում կառաջարկվեն վերապատրաստման դասընթացներ ծրագրերի կառավարման, կազմակերպությունների զարգացման, բիզնես պլանավորման, ջատագովման, գենդերային հավասարության շեշտավորման խնդրին համալիր մոտեցման և ծառայությունների մատուցման թեմաներով, ինչպես նաև կփոխանցվեն այլ հմտություններ: Դպրոցը կհզորացվի Քաղաքացիական հասարակության պորտալով (ՔՀԿ պորտալ), որի միջոցով կառաջարկվեն արդի գործիքներ, ինչպես նաև կներկայացվեն տեղեկություններ ՔՀԿ-ների զարգացման և ֆինանսավորման հնարավորությունների վերաբերյալ: ՔՀԿ պորտալին զուգահեռ՝ դպրոցում կստեղծվեն ՔՀԿ մուլտիմեդիա լուծումների հնարավորություններ՝ ՔՀԿ-ների միջև, ինչպես նաև այլ շահառուների հետ արդյունավետ հաղորդակցումը դյուրացնելու նպատակով: Կոնսորցիումի ակնկալիքներով՝ հինգ տարվա ընթացքում անմիջականորեն կամ առցանց ուսուցում կստանան մինչև 160 ՔՀԿ-ներ: Հաջորդ փուլում կանցկացվեն դասընթացներ վերապատրաստողների համար, և այսպիսով` դպրոցը կավարտեն վերապատրաստողների նոր սերունդներ: Առավել առաջատար ՔՀԿ-ները իրենց կարողությունների զարգացմանը սատարող՝ ուղեկցվող դրամաշնորհների դիմելու հրավեր կստանան:

 


ՀԿ Դեպոյի արտադրանքը

Կազմակերպությունների կարողությունների զարգացման գործիք

Այս գործիքը հնարավորություն է տալիս ոչ առևտրային կազմակերպություններին ինքնուրույն գնահատել սեփական կարողությունները՝ կազմակերպության կարողությունների զարգացման գործընթացում։

ՀԿ Դեպո պորտալ

hkdepo.amի  նպատակն է ծառայել Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ որպես ռեսուրսների համապարփակ հանգույց:

Պորտալը հարուստ է տեղեկատվական նյութերով, այդ թվում՝ դրամաշնորհային հնարավորությունների, ծրագրերի և սեմինարների մասին հայտարարություններ, ՀԿ Դեպոյի կողմից ստեղծած հմտությունների կառուցման առցանց դասընթացներ, Հայաստանի ՔՀԿ-ներին վերաբերող լուրեր, ինչպես նաև ՀԿ-ների անհատական էջեր կոնտակտային տվյալներով, ՔՀԿ-ների գործունեությանը, կառավարմանը և մասնագիտական զարգացմանն ուղղված կարևոր ռեսուրսներ: Պորտալը նաև զինված է սեփական կարողությունների գնահատման գործիքով, որը կօգնի կազմակերպություններին տեսնել իրենց հզոր և թույլ կողմերը և բարելավել իրենց գործունեության արդյունավետությունը:

ՀԿ Դեպո կառավարման դպրոց 

Ծրագրի նպատակներին նպաստելու համար Եվրասիա Համագործակցության հիմնադրամը կազմակերպում է ՔՀԿ–ների Կառավարման դպրոցներ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համար։ ՔՀԿ կառավարման դպրոցի դասընթացները ՔՀԿ–ներին ընձեռվող հնարավորություններից մեկն է։ ՔՀԿ Կառավարման դպրոցը եռօրյա ինտենսիվ և ինտերակտիվ դասընթաց է, որին մասնակցում են 10–15 ՔՀԿ–ներ յուրաքանչյուր ՔՀԿ–ից առավելագույնը երեք ներկայացուցիչների մասնակցությամբ ։ Դասընթացը անցկացվում է ԵՀՀ–ում կամ ՀՀ այլ շրջաններում գործընկեր կազմակերպությունների կողմից։

Դպրոցի շրջանակներում անցկացվող դասընթացների թեմաները ընտրվել են Շուկայի գնահատման հետազոտության շրջանակներում և ներառում են հետևյալ թեմաները. Կազմակերպչական համակարգերը և կառուցվածքները, Կայունություն և սոցիալական ձեռներեցություն, ՔՀԿ–ների ֆինանական կառավարումը, Ծրագրի կառավարման շրջանակը և մոտեցումները, Հաղորդակցություն և ռազմավարական ֆոնդահայթայթում։ Ծրագրով նախատեսվում է նաև այլ թեմաների ընդգրկում ինչպես օրինակ Առաջնորդության, Թիմային աշխատանքի, Ցանցային համագործակցության զարգացում, Կոնսորցիումի կառավարման ինչպես նաև խորքային այլ դասընթացներ ֆոնդահայթայթման, ծրագրի, ֆինանսների և ռեսուրսների կառավարման ոլորտներում։

ՔՀԿ շուկայի հետազոտություն

ՔՀԿ շուկայի ոլորտի համապարփակ հետազոտությունը, որն իրականացվել է «ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագրի» շրջանակներում: Համեմատելով տվյալ հետազոտության արդյունքները նախորդ և այլ միաժամանակյա հետազոտությունների հետ, կարելի է նկատել, որ վերջին հետազոտություններում ՔՀԿ-ների ինքնագիտակցությունը, ինչպես նաև սեփական խնդիրների նրանց ձևակերպումներն ավելի բազմազան և երանգավորված են: Սա, իհարկե, տեղի է ունեցել բազում հանգամանքների շնորհիվ, ներառյալ տարբեր տեսակի այն աջակցությունը, որ ՔՀԿ-ները տարիների ընթացքում ստացել են աջակից կառույցներից: Տվյալ հետազոտության մեջ դա հատկապես ակնառու է դառնում քանակական և որակական հարցումների արդյունքները համադրելիս: Դա ցույց է տալիս ՔՀԿ-ների զարգացման նոր՝ թերևս կայուն հանգրվանի հնարավորությունը: Միևնույն ժամանակ, նոր խնդիրներ են ի հայտ գալիս, ինչպես, օրինակ՝ հայաստանյան գործարարներին ուղերձ հասցեագրելն այն մասին, թե ինչ են անում և ինչի համար են անհրաժեշտ ՔՀԿ- ները:

«ՀԿ Դեպո – Հասարակական կազմակերպությունների զարգացման ծրագիրը» ստեղծվել է Ամերիկայի ժողովրդի աջակցությամբ` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջոցով: Ծրագրի շրջանակներում ստեղծված նյութերի բովանդակությունը կամ արտահայտված տեսակետները միմիայն Եվրասիա համագործակցություն հիմնադրամինն են և պարտադիր չէ, որ արտահայտեն ԱՄՆ ՄԶԳ կամ ԱՄՆ կառավարության տեսակետները: