Միջսահմանային տնտեսական զարգացում

Հայաստան-Վրաստան

CED-logo-header-final

Վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» հկ-ն, հայկական «Աջակցություն Նոյեմբերյանին» հկ-ի և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի» հետ  համատեղ իրականացնում է «Միջսահմանային տնտեսական զարգացում»  16-ամսյա ծրագիրը: Ծրագիրն իրականացվում է Եվրամիության կողմից ֆինանսավորվող  Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցություն ծրագրի շրջանակներում:

Ծրագրի նպատակն է.

Բարելավել Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանները:

Խնդիրներ:

  • Ամրապնդել Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ բնակավայրերի միջսահմանային համագործակցությունը լրացուցիչ ներդրումներ ներգրավելու միջոցով:
  • Ամրապնդել Տավուշ և Քվեմո-Քարթլի մարզերի սահմանամերձ բնակավայրերի միջսահմանային համագործակցությունը երկու մարզերի բիզնես ոլորտի տնտեսվարող սուբյեկտների միջև` փոխշահավետ փոխգործակցության հնարավորությունների զարգացման միջոցով:
  • Տեղեկացնել թիրախ մարզերի բիզնես ոլորտի տնտեսվարող սուբյեկտներին միջսահմանային ներդրումների և առևտրային գործարքների հնարավորությունների վերաբերյալ:

Վրացական բիզնեսներն այժմ ավելի մեծ հասանելիություն ունեն դեպի Եվրամիության շուկա, իսկ հայկական բիզնեսներն ազատված են հարկերից Մաքսային միության տարածքում: Նման իրավիճակում Եվրամիության շուկաները կարող են գրավիչ լինել հայկական բիզնեսների համար, որոնք ցանկանում են ապրանքներ արտահանել կամ ներդրում կատարել  Վրաստանում: Միևնույն ժամանակ, Մաքսային միության շուկան կարող է հետաքրքրել վրացական բիզնեսներին կամ նրանք ցանկանան ներդրում կատարել հայկական շուկայում: Այս երկու խոշոր առևտրային միությունների համագործակցությունը կարող է խոչընդոտել Հայաստանի և Վրաստանի միջև ուղղակի միջսահմանային  առևտրային հարաբերությունների զարգացմանը: Հաշվի առնելով այս հնարավոր խոչընդոտները` «Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագիրը միտված է ուսումնասիրելու և բացահայտելու այն բոլոր հնարավորությունները, որոնք կարող են ստեղծվել այս երկու տնտեսական միավորումների կողմից հայկական և վրացական բիզնեսների համար, մասնավորապես, Քվեմո-Քարթլիի և Տավուշի մարզերում գործունեություն ծավալողների  համար:

«Միջսահմանային տնտեսական զարգացում» ծրագիրը կմեկնարկի ընդհանուր իրավիճակի ուսումնասիրությամբ (ներառյալ հետազոտություն), որը կբացահայտի փոխադարձ ներդրումների, ինչպես նաև ԵՄ ու Մաքսային միության շուկաներում ներդրումներ անելու  հնարավորությունները: Ուսումնասիրությունը կբացահայտի նաև տարածաշրջանի այն տնտեսվարող սուբյեկտներին, որոնք կարող են օգտվել ծրագրից:

Իրականացվելիք 2 ագրոտուրերը, որոնցից մեկը Հայաստանում, մյուսը` Վրաստանում, կօգնեն երկու երկրների մոտավորապես 30 ձեռներեցների  փոխանակվել փորձով և առաջացած խնդիրների լուծման իրենց տարբերակներով:

Ծրագրի մաս հանդիսացող «Մեդիա ավտոբուս» ուղևորությունը երկու երկրների լրագրողներին հնարավորություն կտա միասին այցելել սահմանակից մարզերի արտադրողներին, վերամշակողներին և ֆերմերներին ու ներկայացնել  այս երկու երկրների տնտեսական համագործակցության հնարավորությունները:

Գյուղատնտեսական  ապրանքների տոնավաճառը հնարավորություն կտա ցուցադրել երկու երկրների սահմանակից մարզերում արտադրված արտադրանքները: Ծրագիրն իրականացնող գործընկեր կազմակերպությունները հետաքրքրված ձեռներեցների համար  կիրականացնեն նաև բիզնես-խորհրդատվություն, ինչպես նաև ծրագրի շահառուների համար կստեղծեն  հեշտ կիրառելի էլեկտրոնային հարթակ, կհրատարակեն գործնականում կիրառելի ուղեցույց, թե ինչպես ԵՄ և Մաքսային միության շրջանակներում զարգացնել բիզնես: Ծրագրի վերջում  կստեղծվի նաև տեղեկատու, որը կներառի Հայասատանի և Վրաստանի սահմանակից մարզերում գտնվող ագրոբիզնեսներին:

Ծրագիրն իրականացնող գործընկերներն ակնկալում ենք, որ այս ծրագիրը կունենա հետևյալ արդյունքները`

  • կհարստանան ԵՄ-ի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նոր տնտեսական հնարավորությունների մասին Հայաստանի և Վրաստանի բիզնեսմենների գիտելիքները,
  • կամրապնդվեն Հայաստանի և Վրաստանի բիզնեսմենների կապերը, և իրականացվեն համատեղ ծրագրեր, որոնք կնպաստեն տեղի տնտեսության զարգացմանը,
  • Հայաստանի և Վրաստանի բիզնեսմեններն ավելի շատ տեղեկություններ կունենան համատեղ բիզնես գործողությունների ստեղծման/զարգացման մասին:

Ծրագիրն իրականացվում է վրացական «Քաղաքացիական զարգացման գործակալություն» հկ կողմից՝ հայկական «Աջակցություն Նոյեմբերյանին» հկ-ի և «Եվրասիա համագործակցություն հիմնադրամի հյուսիսային մասնաճյուղի» հետ համատեղ:

ced-org-logo