Հայաստանում խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրությանն ուղղված ծրագիր

մայր էջ

kingdom-of-netherlands-logoՀայաստանում խտրականության արգելման վերաբերյալ օրենսդրությանն ուղղված ծրագիրն իրականցվում է Նիդերլանդների Թագավորության դեսպանատան ֆինանսական աջակցությամբ: Ծրագրի նպատակն է բանավեճեր և քննարկումներ իրականացնել Հայաստանի կառավարության և քաղաքացիական հասարակության հետ խտրական դրսևորումների հարցերի և խտրականության արգելման օրենսդրության ընդունման անհրաժեշտության վերաբերյալ։ Ծրագրի խնդիրներն են խթանել խտրականության արգելման միջոցների անհրաժեշտության ընկալումը Հայաստանի կառավարության, քաղաքացիական հասարակության և հանրության շրջանակներում և աջակցել  կառավարության ու միջազգային հանրության՝ խտրականությունն արգելող ուժեղ և ընդգրկուն  օրենսդրություն ստեղծելու ջանքերին, օրենսդրություն, որը հետագայում կընդունվի խորհրդարանի և հանրության կողմից։ Ծրագրի գործողություններն ընդգրկում են իրավական վերլուծություններ, կրթական վավերագրական ֆիլմի պատրաստում, առցանց հարցազրույցներ և հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների վերապատրաստումներ։

2012 թվականին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը նախաձեռնել էր խտրականությունն արգելող օրենքի նախագծի մշակում՝ ընդգծելով նաև խտրականության կանխարգելման նպատակով գործողությունների կարևորությունը։


Արդյոք անհրաժե՞շտ է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենքի ընդունումը: իրավագիտական հետազոտություն

Սույն ուսումնասիրության անցկացման նպատակն էր պարզել, թե արդյո՞ք Հայաստանի իրավական համակարգում պահանջվում է ընդունել «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենք՝ որպես արդյունավետ իրավական պաշտպանության միջոց այն անձանց համար, ովքեր ենթադրաբար տուժել են խտրականությունից:

Արդյոք անհրաժե՞շտ է «Խտրականության դեմ պայքարի մասին» առանձին օրենքի ընդունումը: (2015)

«Խտրականության փորձագիտական ընկալումները Հայաստանում» որակական հետազոտության: (2015)