Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Շահերի բախման քաղաքականության մշտադիտարկման գրոծընթացում

մայր էջ

??????????????«Քաղաքացիական հասարակության մասնակցությունը Շահերի բախման քաղաքականության մշտադիտարկման գործընթացում» ծրագիրը Եվրոպական Միության կողմից ֆինանսավորվող երկամյա միջազգային ծրագիր է, որը ղեկավարվում է Թրանսփարենսի Ինտերնեյշնլ Մոլդովա կազմակերպության կողմից և իրականացվում է Հայաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի և Լեհաստանի կազմակերպությունների կոնսորցիումի կողմից: Ծրագիր սկսվել է 2013 հուլիսին և կտևի մինչև 2015 հուլիսը:

Ծրագրի նպատակն է կոնսոլիդացնել հանրային կարողությունները շահերի բախման քաղաքականության դիտարկման գործում և համադրել ջանքերը շահառու երկրների կառավարությունների հետ քաղաքականությունների բարեփոխմանն ուղղված կառուցողական երկխոսություն կազմակերպելու նպատակով:

 Ծրագրային գործողություններն ընդգրկում են օրենսդրության ուսումնասիրություն, պետական հաստատություններում քաղաքականության իրականացման դիտարկում, ֆոկուս խմբերի, դասընթացների, հանրային իրազեկման և բարեփոխումների առաջխաղացմանն ուղղված գործողությունների կազմակերպում:

2013-ի նոյեմբերից 2014թ. մարտ ընկած ժամանակահատվածում ԵՀՀ-ն մի շարք պետական հաստատություններում հարցում է իրականացրել, որի նպատակն էր պարզել քաղծառայողների շրջանում շահերի բախման քաղաքականության ընկալման աստիճանը: Հարցումն իրականացվել է 7 նախարարությունում՝ 134 քաղծառայողի մասնակցությամբ:
Հարցմանը հաջորդել է ոլորտում ներգրավված փորձագետների և պետական պաշտոնյաների, ինչպես նաև պետական հաստատությունների աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ ֆոկուս խմբի կազմակերպում:
Նշված գործողությունների արդյունքում հավաքագրված տեղեկատվությունն օգտագործվել է պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպություններին հասցեագրված առաջարկների փաթեթի մշակման համար: Առաջարկները ներկայացնում են օրենսդրական և ինստիտուցիոնալ բարեփոխումների գաղափարներ, ուղղված շահերի բախման վերահսկմանը և կանխարգելմանը: